Friday, September 27, 2013

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ու Ն


ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը և ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը կազմակերպում են ծրա•րավորման անվճար դասընթաց 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար:

Ընդունելությունը հարցազրույցով` ինֆորմատիկա և մաթեմատիկա առարկաներից հոկտեմբերի 9-ին և 10-ին ժամը 1600  :

Դիմումներն ընդունվում են սեպտեմբերի  25-ից  մինչև  հոկտեմբերի
8-ը՝ ամեն երեքշաբթի, չորեքշաբթի, հին•շաբթի   ժամը 1500  - 1700:
           
             Դիմողները պետք է ներկայացնեն.
1. տեղեկանք դպրոցից 1 լուսանկարով
2. դիմում լրացվում է տեղում:
Դասերի սկիզբը` հոկտեմբերի 15-ից:

Հասցեն` Ա. Մանուկյան 1, ԵՊՀ,
Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
1-ին հարկ, 105 ս.
հեռ.` 093-24-16-89, Զաքարյան Վ., e-mail: zakaryanysu@mail.ru
կամ 55-40-03, ԵՊՀ մինչհամալսարանական կրթության  վարչություն,
                        դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժին

Thursday, September 26, 2013

Մեթոդական նախագիծ <Գնահատումը ավագ դպրոցում> թեմայով: ՄԱՍ 3:




Սեպտեմբեր ամսվա ընթացքում նախագծին մասնակցող ուսուցիչները կիրառում են ուսուցողական գնահատման այնպիսի մեթոդներ, որոնք մինչ օրս կիրառել են իրենց պրակտիկայում: Նրանք ներկայացնում են իրենց մոտեցումները և նպատակները:

Սեմինար <Դասի պլանավորման և դասալսման թերթիկների օնլայն լրացում> թեմայով:

Դասի պլանը ուսուցչի աշխատանքի կարևոր գործիքներից մեկն է: ՏՀՏ-ների կիրառումը էականորեն հեշտացնում և բարելավում է դասի պլանի կազմաումը և այն դարձնում մատչելի բոլոր շահառուների համար: Օնլայն տեղադրված դասի պլանը հասանելի է դպրոցի ուսուցիչների և վարչական աշխատողների համար: Սա և փորձի փոխանակման և վերահսկողության լավ միջոց է:
Ինչպես բոլոր նոր գործընթացները, այնպես էլ այս մեկը ներդնելու համար անհրաժեշտ է ներկայացնել ուսուցիչներին, սովորեցնել օգտագործելու և կիրառելու ձևերը: Այդ նպատակով 2013թ-ի սեպտեմբերի 19-ից  25-ը Երևանի N198 ավագ դպրոցում տեղի ունեցավ սեմինար բոլոր  ուսուցիչների մասնակցությամբ, որի նպատակն էր ուսուցիչներին ծանոթացնել և գործնականում սովորեցնել կիրառել օնլայն դասալսման թերթիկների և դասի պլանների  լրացման ձևերին:

Սեմինարը վարեց դպրոցի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Սարգիս Խաչատրյանը:
 

Monday, September 23, 2013

Անկախության օրը Երևանի N 198 ավագ դպրոցում

Սեպտեմբերի 21-ին Երևանի N 198 ավագ դպրոցում  հերթական անգամ նշվում էր Հայաստանի Հանրապետության անկախության  օրը:  

Անկախության օրվան նվիրված միջոցառումը արդեն դարձել է ավանդական: Ամեն տարի սեպտեմբերի 21-ին դպրոցի բակում կազմակերպվում է փառատոն, որտեղ դպրոցի աշակերտները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության խորհրդանշանները: Բացի պետական խորհրդանշաններից ներկայացվում են երգ, պար, նկար և ձեռքի աշխատանքներ, որոնք շատ հաճախ հանդիսանում են Հայսատանի Հանրապետության ալտերնատիվ խորհրդանշաններ:

Միջոցառմանը մասնակցում են 7-ից 12-րդ դասարանները: 
Աշակերտներին իրենց  ողջույնի խոսքը և  բարեմաղթանքները հղեցին  դպրոցի տնօրեն պարոն Ա. Թորոսյանը:







 













Sunday, September 15, 2013

Առաջնորդություն

Հաղորդակցություն

1. Փաստ թե կեղծ տեղեկություններ:


Առաջին քայլ

Աշակերտները գրում են իրենց ներկայացնող երեք պնդում: Դրանցից երկուսը համապատասխանում են իրականությանը, իսկ մեկը՝ ոչ:
Թերթիկները փոխանցվում են աշակերտից-աշակերտ և ընթերցողները փորձում են գտնել սխալ պնդումը: Այդ մասին նրանք գրառում են կատարում այդ թերթիկի վրա: Թերթիկները փոխանցվում են այնքան ժամանակ, մինչ բոլորը կատարում են իրենց գրառումները:

Երկրորդ քայլ

Աշակերտները բացատրում են, թե


  • ինչպես էին որոշում, թե որ պնդումն էր սխալ,
  • որն էր ավելի դժվ:ար՝ գրել ճիշտ պնդումը թե սխալ պնդումը:
Այս քննարկման նպատակն է իրար ծանոթացնել աշակերտներին, և նրանց տալ հաղորդակցման հմտություններ:

Քննարկումը կազմակերպվում է օնլայն Հաղորդակցություն: Փաստ թե ձևական պատասխան: Հայկական կրթական միջավայրի սովիալական ցանցեր բաժնում:

Քննարկումը ավարտելուց հետո աշակերտները բաժանվում են զույգերի և նույքն քննարկումը կազմակերպում իրենց դասարանցիների հետ: