Showing posts with label Առարկայական մրցույթ. Show all posts
Showing posts with label Առարկայական մրցույթ. Show all posts

Wednesday, July 9, 2014

Ազգային հպարտություն մրցույթ

Հուլիսի 4-ին ավարտվեց ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպության և «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության հետ համատեղ իրականացված «Ազգային հպարտություն» ծրագիրը, որի նպատակն էր նպաստել դեռահասների շրջանում ազգային արժեհամակարգի զարգացմանն ու հայրենասիրական ոգու դաստիարակությանը, հայ մշակութային ժառանգության, պետական խորհրդանշանների արժևորմանն ու պահպանմանը:
Ծրագիրն ամփոփվեց ցուցահանդես մրցանակաբաշխությամբ, որը տեղի ունեցավ Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, «Ռուսական Գրքի Տուն» մշակութային կենտրոնների ղեկավար Արարատ Ստեփանյանը, այլ հրավիրված անձինք, ՀՀ բոլոր մարզերից ծրագրին մասնակից դպրոցների մանկավարժներ, ծնողներ, աշակերտներ:
«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ բոլոր մարզերի մասնակից դպրոցներին` նշելով, որ շատ կարևոր է ազգային մշակույթի արժևորումն ու գնահատումը սերմանել հատկապես դեռահասների շրջանում, որոնց մոտ արժեքային համակարգը դեռ ձևավորման փուլում է: <Այսօր յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի, որ «Ես հպարտ եմ, որ…» կարգախոսով հայ մշակույթի, հայի ինքնության պահպանումը, հայ հերոսական կերպարների ճանաչումն ու արժևորումը, արժեքային համակարգի ամրապնդումը պետք է դառնա յուրաքանչյուր հայ երիտասարդի կյանքի հիմնական ու նվիրական կոչումը>, նշեց Ռուզաննա Մուրադյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը, ով կարևորեց «Ազգային հպարտություն» ծրագրի գաղափարը, ինչպես նաև նրա շարունականությունն ու զարգացումը ՀՀ դպրոցներում նոր ուղղություններով` հանձնելով խրախուսական մրցանակներ ակտիվ մասնակցություն ցուցաբերած դպրոցներին:
Քվեարկության արդյունքում ընտրված առավելագույն ձայներ հավաքած 36 լավագույն պաստառներ ներկայացնող դպրոցները պարգևատրվեցին արժեքավոր մրցանակներով և պատվոգրերով, որոնք հանձնեց ՀՀ Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:
Մասնակից դպրոցներին խրախուսական մրցանակներ հանձնեցին նաև ՀՀ ԿԳ նախարարությունը` ի դեմս հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի, «Ռուսական Գրքի Տուն» մշակութային կենտրոնների ղեկավար Արարատ Ստեփանյանը:
Միջոցառումը եզրափակվեց համերգային ծրագրով:
https://www.facebook.com/groups/603771996387731/

Sunday, January 12, 2014

Հայտարարություններ


«Ուլիսես-3». Պատմվածքի մրցույթ
10-01-2014

Սիրելի դպրոցականներ.
Հավանաբար, ձեզանից շատերը սպասում էին «Ուլիսես» պատմվածքի արդեն ավանդական դարձած մրցույթին:
Ահա, «Դպրոցական բլոգը» հայտարարում է «Ուլիսես» պատմվածքի երրորդ մրցույթը, այս տարի արդեն՝ որոշակի փոփոխություններով: Մրցույթ հայտարարվում է հետևյալ անվանակարգերում.
Պատմվածք
Մեկ գործողությամբ պիես
Հեքիաթ
Էսսե:
Առաջին երեք անվանակարգերում աշակերտներն ազատ են ստեղծագործելու իրենց նախընտրությունների համաձայն: Մենք պահպանել ենք «Ուլիսես-2» մրցույթի ժամանակ նորամուծված «Սոցիալական մեդիայի դերը անհատի կյանքում կամ հասարակության զարգացման վրա» թեման՝ որպես առանձին անվանակարգ պատմվածքի մրցույթում, քանի որ նախորդ մրցույթի ժամանակ բավականին հետաքրքիր պատմվածքներ ստացվեցին:
Իսկ էսսեի համար առաջարկվում են հետևյալ թեմաները:
Ադրբեջանցու կերպարի ընկալումը հայ հասարակությունում
Աշխարհը 50 տարի հետո
Արտագաղթ
Ինչ է նշանակում լինել քաղաքացի
Ինչ է քաղաքացիական նախաձեռնությունը
Մեր ժամանակի հերոսը:
Բոլոր մրցանակակիրներին որոշելու է ժյուրին, որի կազմը կհրապարակվի մրցանակաբաշխության ժամանակ: «Դպրոցական բլոգը» կարող է մրցանակ չշնորհել այս կամ այն անվանակարգում, եթե ժյուրին որոշեց, որ տվյալ անվանակարգի համար արժանի ստեղծագործություն չկա:
Պատմվածքի մրցույթի գլխավոր մրցանակը կրկին «Ուլիսես» վեպն է՝ թարգմանիչ Սամվել Մկրտչյանի մակագրությամբ: Մնացած այլ անվանակարգերում նախատեսված են դրամական պարգևներ՝ սկսած 10 հազար դրամից, ինչպես նաև կլինեն ժամանակակից գրականության արժեքավոր ստեղծագործություններ: Մրցանակակիրները կստանան նաև սերտիֆիկատներ:
Ովքե՞ր կարող մասնակցել մրցույթին:
Պատմվածք, պիես և հեքիաթ անվանակարգերին կարող են մասնակցել միայն դպրոցականները, հիմնականում 14-18 տարեկան խմբի աշակերտներ ինչպես Երևանից, այնպես էլ հանրապետության բոլոր մարզերից ու համայնքներից:
Էսսե անվանակարգը բաց է ոչ միայն դպրոցականների, այլև մինչև 20 տարեկանը ներառյալ երիտասարդների համար:
Մրցույթը մեկնարկում է 2014թ. հունվարի 1-ին, վերջնաժամկետն է 2014թ. հունիսի 1-ը: Մենք պարբերաբար կտեղեկացնենք մրցույթի ընթացքի մասին. հետևեք բլոգին կամ բաժանորդագրվեք թարմացումներին:
Բոլոր աշխատանքները պետք է գրված լինեն յունիկոդ տառատեսակով՝ 12 տառաչափով, առնվազն 3 էջի սահմաններում, չպետք է հրապարակված լինեն որևէ այլ պլատֆորմում:
Տեքստերում բառերը պետք է անջատել միմյանցից մեկ տառի չափով (1 բացակ). բառ[]բառ, այլ ոչ թե` բառ[][][][]բառ: Ուշադրություն: Այն գործերը, որոնց բառերն իրարից անջատված են մի քանի տառի չափով (բացակներով), չեն հրապարակվի:
Բոլոր աշխատանքներն ուղարկել dprocakan@gmail.com հասցեով՝ նշել անուն-ազգանուն, տարիք, քաղաքի կամ համայնքի անունը, դպրոցի համարը, կոնտակտային տվյալներ՝ հեռախոս և էլեկտրոնային փոստի հասցե:

Thursday, December 19, 2013

Մեդվեժոնոկ մրցույթի արդյունքները

Շնորհավորում ենք 8-րդ դասարանի աշակերտ Արգամ Թովմասյանին հատուկ մրցանակի արժանանալու համար:

Դպրոց 7-9-րդ դասարանների աշակերտների գրաված տեղերը

1. Արգամ Թովմասյան      48 միավոր 8-րդ դասարան հատուկ մրցանակ
2. Արամ Սարգսյան          47 միավոր 9-րդ դասարան
3. Լեոն Անանյան              31 միավոր 9-րդ դասարան
4. Սոֆյա Միրզախանյան 25 միավոր 8-րդ դասարան

Դպրոց 10-12-րդ դասարանների աշակերտների գրաված տեղերը

1. Դավիթ Հովհաննիսյան      38 միավոր 10-րդ դասարան
2. Ռոբերտ այվազյան           11 միավոր  10-րդ դասարան



Monday, December 9, 2013

Վիկտորինա << Հայոց պատմություն >> առարկայից :

      2013թ-ի դեկտեմբերի 6-ին  Երևանի N 198 ավագ դպրոցում   անցկացվեց առարկայական  մրցույթ հայոց պատմություն առարկայից, որը կազմակերպվել էր 7-րդ դասարանների միջև պատմության ուսուցիչներ Լ.Գրիգորյանի և Ա.Ասլիբեկյանի կողմից :Մրցույթի  հիմնական  նպատակն էր երեխաների մոտ  մեծացնել  հետաքրքրությունը   պատմություն առարկայի նկատմամբ, ընդլայնել   համագործակցության  շրջանակները  7րդ    դասարանցիների միջև: 
      Առարկայական մրցույթը  տեղի  ունեցավ  երեք   փուլով՝ խմբերը  կազմվել  էին նախօրոք:
Առաջին  փուլում  խմբի  ավագները  ներկայացրեցին  իրենց խմբի անդամներին՝ առանձնացնելով  նրանցից  յուրաքանչյուրի հետաքրքրությունները  և  հմտությունները:
Երկրորդ  փուլում   խմբի  անդամները  ներկայացրեցին  իրենց  պատրաստած  պաստառների  (պաստառները   անվանակոչված էին՝Արշակունիներ,Արտաշեսյաններ,Մեծ Հայքի թագավորություն,Կիլիկիա ) բովանդակությունը:
Երրորդ  փուլում  հնչեցվեցին  5  հարցեր, որոնց  տրվեց  մտորելու 5-ական րոպե. յուրաքանչյուր  խմբին  հնարավորություն  տրվեց    յուրովի    պատասխանելու  տրված հարցերին:
   Մրցույթը   ամփոփվեց   քառաբաժան  մեթոդով  1- ին   խումբ  ի՞նչ տեսավ, 2-րդ խումբ ի՞նչ զգաց, 3-րդ խումբ  ի՞նչ լսեց, 4-րդ  խումբ  ի՞նչ  նոր  բան   սովորեց: Ավարտին ժյուրին ամփոփեց արդյունքները և  հաղթող  ճանաչվեց Արշակունիներ  թիմը: