Երևանի N 198 ավագ դպրոցում նշվում էր հայոց ազգային բանակի 22- ամյակը:
Դպրոցի հյուրերն էին Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի գնդապետ պրն. Խաչատրյանը,Նոր Նորք համայնքի թաղապետարանի կրթության բաժնի ներկայացուցիչ տիկին Խուրշուդյանը, և ամենատարեց մահապարտ Սպարտակ Մաթևոսյանը , ովքեր իրենց շնորհավորանքի խոսքերն ուղղեցին միջոցառման մասնակիցներին, կազմակերպիչներին, հրավիրված մարդկանց:

Ապագա զինվորներին հղված
նրանց պատգամը մեկն էր՝ լավ սովորել, զինվել հարուստ գիտելիքներով, որպեսզի կարողանան դառնալ վաղվա օրը կառուցող, հայրենիքի արժանի քաղաքացի և նվիրյալ պաշտպան -զինվոր:
Աշակերտներին շնորհավորեց և իր
ողջույնի խոսքը հղեց նաև պարոն Թորոսյանը: Նա նշեց, որ
հայոց բանակի ապագա զինվորները,
ովքեր սովորում են մեր դպրոցում և
հայոց զինվորի առաջին դասերը
այստեղ ստանում, աչքի
են ընկնում իրենց աշխատասիրությամբ, մեծ եռանդով, որի
ապացույցը այօրվա գեղեցիկ և կազմակերպված միջոցառումն է: Դպրոցի աշակերտներին հանձնարարված էր պատրաստել պաստառներ ,
որոնք ներկայացնում են մեր ազգային բանակի կառուցվածքը և ստեղծման պատմությունը: Պաստառների վրա ամբողջականորեն ներկայացված
էր այն ամբողջ համակարգը, ինչը կապված է հայոց
բանակի հետ. ներկայացված էին նաև արցախյան հերոսամարտի նվիրյալները՝ մահապարտների
ջոկատը, սպարապետ Վազգեն
Սարգսյանի գլխավորությամբ: 
Աշակերտները ներկայացրեցին գունագեղ պաստառները:Միջոցառումը համեմված էր գեղեցիկ երգ ու պարով:

Հայրենիքի պաշտպանությունը ,իհարկե, ամբողջ
ժողովրդի պարտականությունն է, բայց առանձնահատուկ պարտականույունն
ու դերը,անշուշտ,երկրի զինված ուժերինն է:Ահա
ինչու Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է օրենքով
սահմանված կարգով ծառայել հայրենիքի զինված ուժերում:

No comments:
Post a Comment