Արդեն 2 տարի է , ինչ մեր աշակերտական խորհուրդը ակտիվորեն մասնակցում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած աշխատանքներին` իրականացնելով սեփական մտահաղացմամբ ծրագրեր կամ աջակցելով երիտասարդական հիմնադրամի կազմակերպած ծրագրերին : Այսպիսի ծրագրերից էր 19.06.14 թ. Երևանի ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների համատեղ ջանքերով կազմակերպված «Կա՜նք, պիտի՜ լինենք ու դեռ շատանա՜նք» խորագրով գեղանկարչական և լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը նաև այս տարվա կատարված աշխատանքների ամփոփումն էր: Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը,որը շնորհակալագրեր հանձնեց ակտիվ աշակերտական խորհուրդների նախագահներին և ակտիվ անդամներին: Մեր աշակերտական խորհրդի նախագահ Լիլիթ Սարաջյանը և խորհրդի անդամ Ալիկ Հայրապետյանը ևս ստացան շնորհակալագրեր:
No comments:
Post a Comment