2013թ-ի դեկտեմբերի 6-ին Երևանի N 198 ավագ դպրոցում անցկացվեց առարկայական մրցույթ հայոց պատմություն առարկայից, որը կազմակերպվել էր 7-րդ դասարանների միջև պատմության ուսուցիչներ
Լ.Գրիգորյանի և Ա.Ասլիբեկյանի կողմից :Մրցույթի հիմնական
նպատակն էր երեխաների մոտ մեծացնել հետաքրքրությունը պատմություն
առարկայի նկատմամբ, ընդլայնել համագործակցության շրջանակները 7րդ դասարանցիների միջև:
Առարկայական մրցույթը
տեղի ունեցավ երեք փուլով՝ խմբերը կազմվել
էին նախօրոք:
Առաջին փուլում խմբի ավագները ներկայացրեցին
իրենց խմբի անդամներին՝ առանձնացնելով
նրանցից յուրաքանչյուրի հետաքրքրությունները և հմտությունները:
Երկրորդ փուլում խմբի անդամները ներկայացրեցին
իրենց պատրաստած պաստառների
(պաստառները անվանակոչված էին՝Արշակունիներ,Արտաշեսյաններ,Մեծ
Հայքի թագավորություն,Կիլիկիա ) բովանդակությունը:
Երրորդ փուլում հնչեցվեցին
5 հարցեր, որոնց տրվեց մտորելու
5-ական րոպե. յուրաքանչյուր խմբին հնարավորություն տրվեց յուրովի պատասխանելու
տրված հարցերին:Մրցույթը ամփոփվեց քառաբաժան մեթոդով 1- ին խումբ ի՞նչ տեսավ, 2-րդ խումբ ի՞նչ զգաց, 3-րդ խումբ ի՞նչ լսեց, 4-րդ խումբ ի՞նչ նոր բան սովորեց: Ավարտին ժյուրին ամփոփեց արդյունքները և հաղթող ճանաչվեց Արշակունիներ թիմը:
No comments:
Post a Comment