Monday, October 14, 2013

Միջդպրոցական բնագիտական ուսումնական նախագիծ

Հոկտեմբերի 15-ին ժամը 15:00 Երևանի 198 ավագ դպրոցում տեղի կունենա Միջդպրոցական  բնագիտական ուսումնական նախագծի մեկնարկը:
Մասնակցում են Երևանի 88, 186, 197 և 198 դպրոցների 7-9-րդ դասարանների աշակերտները:
Առաջին նախագիծը իրականացվելու է կենսաբանություն առարկայից:

Նախագծի նպատակն է

  • աշակերտների մոտ մեծացնել հետաքրքրությունը կենսաբանություն առարկայից,
  • աշակերտներին սովորեցնել կատարել հետազոտություններ,
  • խորացնել կապը ավագ և հիմնական դպրոցների միջև,
  • ձևավորել ավագ և հիմնական դպրոցների կենսաբանության միջդպրոցական մեթոդմիավորում:

Sunday, October 13, 2013

Ուսուցչի տոն

Բոլոր շրջանավարտներինհրավիրում ենք մասնակցելուսուցչի տոնին նվիրվածմիջոցառմանըորը տեղի կունենահոկտեմբերի 4-ինժամը14:30-ին:

Շնորհավոր տոնդ ուսուցիչ



ՈՒսուցիչը ճշմարտություն սերմանողն է,սիրով ու հոգով դաստիարակողը,եռանդով և նվիրվածությամբ ուսուցանողը: Նա պետության հիմքը դնող բանվորի և ճարտարապետի,աշխարհը ցնցող հայ արվեստագետի վարպետնէ,նրա կատարած աշխատանքն էլ՝իրավամբ արժանի է մեծարման  և գովասանքի:
Հոկտեմբերի 4-ին 198 ավագ դպրոցում կրկնակի տոն էր:Այդ օրը աշակերտները ոչ միայն շնորհավորեցին իրենց ուսուցիչներին ուսուցչի օրվա առթիվ ,այլ նաև նշեցին սիրելի դպրոցի հիմնադրման 24 ամյակը:Հանդիսավոր ,բարձր տրամադրություն ապահովեց 10-12 դասարանների աշակերտների մասնակցությամբ կազմակերպված տոնական միջոցառումը: Աշակերտները իրենց երախտագիտական խոսքն էին հղում բոլոր ուսուցիչներին՝անկեղծության,սիրո,երախտիքի խոսքեր նվիրելով նրանց: Իրենց ուսուցիչներին շնորհավորելու էին եկել նաև մեր դպրոցի նախորդ տարիների շրջանավարտները,ովքեր նշեցին որ հպարտ են որ 198 դպրոցի շրջանավարտներն են և ամեն տեղ բարձր են պահում մեր դպրեցի պատիվը և աչքի են ընկնում իրենց բարձր գիտելիքներով և ունեցած հաջողություններով:




 

Wednesday, October 9, 2013

10-րդ դասարանի հայոց պատմության ստուգարքի հարցաշար

10-րդ դասարանի հայոց պատմության  ստուգարքի
հարցաշար

1.    Ներկայացրեք Հայկական լեռնաշխարհի բնական սահմանները:
2.    Ներկայացրեք Հայկական լեռնաշխարհի բարձր գագաթները:
3.    Ներկայացրեք Հայկական լեռնաշխարհի լճերը:
4.    Տարածաշրջանի որ խոշոր գետերն են սկիզբ առնում Հայկական լեռնաշխարհից:
5.    Ինչ վարչական բաժանման է ենթարկվել Մեծ Հայքը:
6.    Հայոց մայրաքաղաքներից որոնք են գտնվել Այրարատում:
7.    Հայաստանի Հաանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Պատմական Հայաստանի որ նահանգների մասն են կազմում:
8.    Ինչ գիտեք մարդու ծագման մասին:
9.    Ինչ շրջանների է ընդունված բաժանել նախնադարը:
10.  Ըստ զարգացման հաջորդականության  ներկայացրեք մարդկային հանրության ձևերը:
11.  Որոնք են նախամարդու հնագույն զբաղմունքները:
12.  Որոնք են Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչների հավատալիքների սկզբնական ձևերը:
13.  Արվեստի և գիտության ինչ նշանավոր հուշարձաններ և գտածոներ են հայտնաբերվել Հայկական լեռնաշխարհում:
14.  Որն է աշխարհի ամենաբազմանդամ լեզվաընտանիքը և ինչով է պայմանավորված լեվաընտանիքի անվանակոչումը:
15.  Որն է Հնդեվրոպական լեզվաընտանիքի նախահայրենիքը:
16.  Երբ է տեղի ունեցել հայերենի անջատվելը մայր լեզվից :
17.  Որոնք են հնդեվրոպական լեզուներից ինքնուրույն լեզվաճյուղ կազմում:
18.  Հայերի ծագման մասին պատմագիտության մեջ ինչ տեսություններ կան:
19.  Համառոտ ներկայացրեք պատմական ավանդույթները հայ ժողովրդի ծագման վերաբերյալ:
20.  Հնագույն արձանագրություններում Հայաստանն ու հայերն ինչ անուններով են հիշատակվում:
21.  Ինչ տեղեկություններ կան պահպանված Աստվածաշնչում հայերի ու Հայաստանի  մասին :
22.  Երբ է Հայկական լեռնաշխարհում տեղի ունեցել անցում նախնադարից վաղ պետական կազմավորումների:
23.  Որն է Հայկական լեռնաշխարհի առաջին վաղ պետական կազմավորումը,ովքեր են տեղեկություններ պահպանել դրա մասին:
24.  Երբ և որ աքքադական արքաներն են  տեղեկություններ թողել Հայկական լեռնաշխարհի մասին:
25.  Որ աղբյուրներն են տեղեկություններ  թողել  Հայասայի մասին և ինչ տարածք է այն ընդգրկել:
26.  Երբ և ովքեր են տեղեկություններ թողել նաիրի երկրի մասին:
27.  Որտեղ էր տեղադրված Էթիունյան համադաշնությունը:
28.  Ինչ անուններով է հայտնի Վանի թագավորությունը:
29.  Թվարկեք Վանի թագավորներին ըստ հերթականության:
30.  Ինչ գործունեություն է ծավալել Սարդուրի 1-ինը:
31.  Տարածքային ինչ ձեռքբերումներ է ունեցել Իշպուինի արքան:
32.  Աշխարհագրական ինչ տարածք է ընդգրկել Վանի թագավորությունը Մենուայի օրոք:
33.  Շինարարական ինչ աշխատանքներ են կատարվել Մենուայի և Արգիշտիի օրոք:
34.  Նշեք Արգիշտի 1-ինի օրոք Վանի թագավորության սահմանները:
35.  Աշխարհագրական ինչ տարածք է ընդգրկել Վանի թագավորությունը Սարդուրի 2-րդի օրոք:
36.  Շինարարական ինչ աշխատանքներ են կատարել Սարդուրի 2-դը և Ռուսա 1-ինը:
37.  Որ արքան է հայտնի  չորս ծովերի արքա անունով և որոնք են այդ ծովերը:
38.  Ինչ բախումներ են ունեցել Ասորեստանն ու Վանի թագավորությունը  Սարդուրի 2-դի օրոք:
39.  Ինչ բարեփոխումներ է իրականացրել Ռուսա 1-ինը:
40.  Ովքեր են կիմմերներն ու սկյութները:
41.  Ինչ ձևով է տեղի ունեցել  Վանի թագավորների իշխանության կորուստը:

Monday, October 7, 2013

Սեպտեմբեր

Ավարտվեց սեպտեմբեր ամիսը: Համարվում է, որ սեպտեմբերը տարվա ամենից դժվար ամիսն է: Իրականում դպրոցի բոլոր ամիսներն են դժվար, որովհետև կազմակերպվում է կրթական գործընթաց: Իսկ կրթական գործընթացը միայն դասապրոցեսով չի սահմանափակվում:
Այս ամսվա ընթացքում մենք ընդունեցին շուրջ ութսուն աշակերտ այլ դպրոցներից: Շատ ուրախ ենք, որ մեր դպրոց են գալիս ոչ միայն մեր հարևան հիմնական դպրոցներից, այլև Նոր Նորքի շատ դպրոցներից, ինչպես նաև Երևանի այլ վարչական շրջաններից: Նիևնույն ժամանակ ցավում ենք,  որ մեր հարևան հիմնական դպրոցների շրջաբավարտները չեն ցանկանում իրենց ուսումը շարունակել ավագ դպրոցում:
Այս տարի դպրոց ընդունված տասերորդ դասարանցիները իրենց ուսումնական ձգտումներով տարբերվում են նախորդ տարիների տասերորդ դասարանցիներից: Այս տարրի աշակերտները ավելի նպատակասլաց են, կազմակերպված և սովորող: Ենթադրում են, որ մեր հասարակությունը վերջապես հասկացավ, որ ավելի լավ է սովորել դպրոցի երեք տարիների ընթացքում, քան վճարել դասուսույցներին: Տեսնենք:
Այս տարի կոմպլեկտավորվեց 5 10-րդ դասարան:
Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քիչ թվով աշակերտներ են իրենց կրթությունը շարունակում բնագիտական ուղղությամբ: Որոշվել է այս տարվա ընթացքում հարևան հիմնական դպրոցների հետ իրականացնել բնագիտական առարկաների նկատմամբ երեխաների հետաքրքրությունը բարձրացնող միջոցառումներ: Ստեղծվել է աշխատանքային խումբ 198, 197, 186 և 88 դպրոցների մմ նախագահներից: Նրանք կմշակեն միջոցառումների ծրագիր և տարվա ընթացքում կկազմակերպեն տարբեր մրցույթներ և միջոցառումներ:
Սեպտեմբեր ամսվա ընթացքում ձևավորվեցին Հայոց լեզվի և գրականության, Ռուսերենի, Ամգլերենի, Ֆիզիկայի, Քիմիայի և Կենսաբանության, Պատմության և Աշխարհագրության, Ֆիզկուլտուրայի, Դասղեկների առարկայական մեթոդմիավորումներ:
Ստեղծվեցին ԲԱՐՁՐԱՁԱՅՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ, ՎԻՐՏՈՒԱԼ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ, ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ, ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ, ՎԱՐՎԵՑՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ, ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔՆԵՐԸ խմբակներ: ՄԱԹԵՄԱՏԻԱԿԱ խմբակը օգնում է ավագ դպրոցի 10-րդ դասարան ընդունված աշակերտներին հաղթահարել հիմնական դպրոցում չյուրացված նյութը: Մյուս խմբակները ուսուցումը իրականացնում են նախագծերի մեթոդի կիրառմամբ և ուղղված են աշակերտների մոտ սովորելու, սոցիալիզացիայի և քաղաքացիության հմտությունների ձևավորմանը:
Դպրոցի համար լուրջ խնդիր է աշակերտների հաճախումների կարգավորումը և բացակայությունների գրանցումը: Ցավոք ոչ բոլոր ծնողներն են ընդունում, որ երեխաները պարտավորեն են դասերից չուշանալ, չբացակայել և չխուսափել: Այդ պատճառով դպրոցում իրականացվում է լուրջ աշխատանք ծնողների հետ: Այդ աշխատանքը իրականացնում են դասղեկները: Օգտագործվում է dasaran.am կայքը, որտեղ գրանցվում են աշակերտների բացակայությունները և գնահատականները: Ցավոք ծնողները դեռևս քիչ են օգտագործում այս կայքի հնարավորությունները:
Դպրոցի կարևորագույն խնդիրներից է աշակերտների գիտելիքների գնահատումը թվանշանային և ուսոցանող եղանակներով: Սեպտեմբեր ամսվա ընթացքում ուսումնասիրվում է ուսուցանող գնահատման վիճակը դպրոցում, որից հետո՝ հոկտեմբեր ամսին դպրոցում կազմակերպվելու է սեմինար ուսուցանող գնահատման մեթոդների վերաբերյալ: Մեր այդ ուսումնասիրությունների մասնակցում են 186, 166 հիմնական դպրոցները:
Դպրոցը սեպտեմբեր ամսից անցել է դպրոցի կառավարման էլեկտրոնային եղանակին: Առարկայական մեթոդմիավորումների արձանագրությունների մատյանները, դասղեկների աշխատանքային տետրերը, տնօրենի տեղակալների աշխատանքային տետրերը արդեն էլեկտրոնային են և տեղադրված են համացանցում: Ստեղծվել է դասի պլանավորման և դասալսումների գրանցման էլեկտրոնային տարբերակ, որը հեշտացնում և էականորեն արագացնում է այդ աշխատանքը: Այդ նյութերին ծանոթանալու համար անհրաժեշտ է ունենալ իրավունք: Կա իրավունքի տարբեր մակարդակներ՝ ըստ պաշտոնների:
Այս տարվանից բոլոր ԹԳԱ իրականացվելու են էլեկտրոնային տարբերակով: Աշխատանքների հանձնանարությունները տեղադրվելու են համակարգիչների էկրաններին և աշակերտները գրելու են իրենց տրված ձևաթղթերի վրա: Դրանով դպրոցը տարվա ընթացքում կխնայի ավելի քան 200.000 դրամ:
Սեպտեմբեր ամսվանից դպրոցի կողմից ձեռ բերված նոթբուքերը օգտագործվում են 11-րդ դասարանում ֆիզիկա առարկայի դասերին: Նոթբուքերում տեղադրված է ֆիզիկայի 10 և 11 դասարանների դասագրքերը և աշակերտները այլևս ֆիզիկայի դասագիրքը դպրոց բերելու կարիք չունեն: Դասի ընթացքում համակարգիչը օգտագործվում է տարբեր ֆիզիկայի երևույթները նկարագրող շարժապատկերներ դիտելու, թեստային աշխատանքներ կատարելու համար: Նախատեսվում է հոկտեմբեր ամսից սկսել համակարգիչները օգտագործել մաթեմատիկայի և պատմության դասաժամերին:
Սեպտեմբեր ամսվա ընթացքում իրականացվեց համադպրոցական միջոցառում նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 22 ամյակին:

Wednesday, October 2, 2013

Դասը վարում է ոստիկանը

N 198 ավագ  դպրոցում  հերթական հանդիպումն   էր  ոստիկանության աշխատակիցների  հետ: Զրույցի թեման էր «Պայքար թմրամոլության դեմ»: Զրույցը  վարեցին Ոստիկանության Նոր Նորքի  բաժնի  անչափահասների  գործոծերով   բաժանմունքի  պետ` ոստիկանության փոխգնդապետ  Հ.  Եփրեմյանը  և  ավագ տեսուչ, ոստիկանության մայոր   Ռ. Սիմոնյանը:
Դասի ընթացքում  աշակերտներին  ներկայացվեցին  թմրամիջոցների տեսակները, պայքարի  ուղիները  և  դրանց  վնասակար  ազդեցությունը  մարդկանյին կյանքի և առողջության վրա:
Ոստիկանները  աշակերտներին ծանոթացրեցին քրեական  օրենսգրքումառկա  հոդվածներին  նվիրված  թմրամոլության  դեմ  պայքարին: Աշակերտները  ոստիկանության աշխատակիցներին  ուղղեցին  իրենց  հուզող հարցերը: Ծավալվեց սպառիչ  պատասխաններ: