Monday, October 7, 2013

Սեպտեմբեր

Ավարտվեց սեպտեմբեր ամիսը: Համարվում է, որ սեպտեմբերը տարվա ամենից դժվար ամիսն է: Իրականում դպրոցի բոլոր ամիսներն են դժվար, որովհետև կազմակերպվում է կրթական գործընթաց: Իսկ կրթական գործընթացը միայն դասապրոցեսով չի սահմանափակվում:
Այս ամսվա ընթացքում մենք ընդունեցին շուրջ ութսուն աշակերտ այլ դպրոցներից: Շատ ուրախ ենք, որ մեր դպրոց են գալիս ոչ միայն մեր հարևան հիմնական դպրոցներից, այլև Նոր Նորքի շատ դպրոցներից, ինչպես նաև Երևանի այլ վարչական շրջաններից: Նիևնույն ժամանակ ցավում ենք,  որ մեր հարևան հիմնական դպրոցների շրջաբավարտները չեն ցանկանում իրենց ուսումը շարունակել ավագ դպրոցում:
Այս տարի դպրոց ընդունված տասերորդ դասարանցիները իրենց ուսումնական ձգտումներով տարբերվում են նախորդ տարիների տասերորդ դասարանցիներից: Այս տարրի աշակերտները ավելի նպատակասլաց են, կազմակերպված և սովորող: Ենթադրում են, որ մեր հասարակությունը վերջապես հասկացավ, որ ավելի լավ է սովորել դպրոցի երեք տարիների ընթացքում, քան վճարել դասուսույցներին: Տեսնենք:
Այս տարի կոմպլեկտավորվեց 5 10-րդ դասարան:
Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քիչ թվով աշակերտներ են իրենց կրթությունը շարունակում բնագիտական ուղղությամբ: Որոշվել է այս տարվա ընթացքում հարևան հիմնական դպրոցների հետ իրականացնել բնագիտական առարկաների նկատմամբ երեխաների հետաքրքրությունը բարձրացնող միջոցառումներ: Ստեղծվել է աշխատանքային խումբ 198, 197, 186 և 88 դպրոցների մմ նախագահներից: Նրանք կմշակեն միջոցառումների ծրագիր և տարվա ընթացքում կկազմակերպեն տարբեր մրցույթներ և միջոցառումներ:
Սեպտեմբեր ամսվա ընթացքում ձևավորվեցին Հայոց լեզվի և գրականության, Ռուսերենի, Ամգլերենի, Ֆիզիկայի, Քիմիայի և Կենսաբանության, Պատմության և Աշխարհագրության, Ֆիզկուլտուրայի, Դասղեկների առարկայական մեթոդմիավորումներ:
Ստեղծվեցին ԲԱՐՁՐԱՁԱՅՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ, ՎԻՐՏՈՒԱԼ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ, ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ, ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ, ՎԱՐՎԵՑՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ, ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔՆԵՐԸ խմբակներ: ՄԱԹԵՄԱՏԻԱԿԱ խմբակը օգնում է ավագ դպրոցի 10-րդ դասարան ընդունված աշակերտներին հաղթահարել հիմնական դպրոցում չյուրացված նյութը: Մյուս խմբակները ուսուցումը իրականացնում են նախագծերի մեթոդի կիրառմամբ և ուղղված են աշակերտների մոտ սովորելու, սոցիալիզացիայի և քաղաքացիության հմտությունների ձևավորմանը:
Դպրոցի համար լուրջ խնդիր է աշակերտների հաճախումների կարգավորումը և բացակայությունների գրանցումը: Ցավոք ոչ բոլոր ծնողներն են ընդունում, որ երեխաները պարտավորեն են դասերից չուշանալ, չբացակայել և չխուսափել: Այդ պատճառով դպրոցում իրականացվում է լուրջ աշխատանք ծնողների հետ: Այդ աշխատանքը իրականացնում են դասղեկները: Օգտագործվում է dasaran.am կայքը, որտեղ գրանցվում են աշակերտների բացակայությունները և գնահատականները: Ցավոք ծնողները դեռևս քիչ են օգտագործում այս կայքի հնարավորությունները:
Դպրոցի կարևորագույն խնդիրներից է աշակերտների գիտելիքների գնահատումը թվանշանային և ուսոցանող եղանակներով: Սեպտեմբեր ամսվա ընթացքում ուսումնասիրվում է ուսուցանող գնահատման վիճակը դպրոցում, որից հետո՝ հոկտեմբեր ամսին դպրոցում կազմակերպվելու է սեմինար ուսուցանող գնահատման մեթոդների վերաբերյալ: Մեր այդ ուսումնասիրությունների մասնակցում են 186, 166 հիմնական դպրոցները:
Դպրոցը սեպտեմբեր ամսից անցել է դպրոցի կառավարման էլեկտրոնային եղանակին: Առարկայական մեթոդմիավորումների արձանագրությունների մատյանները, դասղեկների աշխատանքային տետրերը, տնօրենի տեղակալների աշխատանքային տետրերը արդեն էլեկտրոնային են և տեղադրված են համացանցում: Ստեղծվել է դասի պլանավորման և դասալսումների գրանցման էլեկտրոնային տարբերակ, որը հեշտացնում և էականորեն արագացնում է այդ աշխատանքը: Այդ նյութերին ծանոթանալու համար անհրաժեշտ է ունենալ իրավունք: Կա իրավունքի տարբեր մակարդակներ՝ ըստ պաշտոնների:
Այս տարվանից բոլոր ԹԳԱ իրականացվելու են էլեկտրոնային տարբերակով: Աշխատանքների հանձնանարությունները տեղադրվելու են համակարգիչների էկրաններին և աշակերտները գրելու են իրենց տրված ձևաթղթերի վրա: Դրանով դպրոցը տարվա ընթացքում կխնայի ավելի քան 200.000 դրամ:
Սեպտեմբեր ամսվանից դպրոցի կողմից ձեռ բերված նոթբուքերը օգտագործվում են 11-րդ դասարանում ֆիզիկա առարկայի դասերին: Նոթբուքերում տեղադրված է ֆիզիկայի 10 և 11 դասարանների դասագրքերը և աշակերտները այլևս ֆիզիկայի դասագիրքը դպրոց բերելու կարիք չունեն: Դասի ընթացքում համակարգիչը օգտագործվում է տարբեր ֆիզիկայի երևույթները նկարագրող շարժապատկերներ դիտելու, թեստային աշխատանքներ կատարելու համար: Նախատեսվում է հոկտեմբեր ամսից սկսել համակարգիչները օգտագործել մաթեմատիկայի և պատմության դասաժամերին:
Սեպտեմբեր ամսվա ընթացքում իրականացվեց համադպրոցական միջոցառում նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 22 ամյակին:

No comments:

Post a Comment