Friday, October 25, 2013

Վիրտուալ կենդանաբանական այգի

10-րդ դասարանի այն աշակերտները, ովքեր խորացված ուսումնասիրում են կենսաբանություն առարկան և դպրոցն ավարտելով խորացնելու են իրենց գիտելիքները այս գիտությունից, մասնակցում են խմբակի աշխատանքներին: Յուրաքանչյուր աշակերտ ընտրել է մի կաթնասում և ամբողջ ուսումնական տարվա ընթացքում ուսումնասիրելու է այդ կենդանուն: Նախագծի վերջում աշակերտները, որպես կամավորներ, Երևանի կենդանաբանական այգում այցելուներին պատմելու են իրենց ուսումնասիրած կենդանիների մասին:

Դպրոցի գրադարանում ստեղծվում է ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ բաժինը, որտեղ կտեղադրվեն ֆիլմեր և աշակերտների ստեղծած նյութերը:
  

Monday, October 21, 2013

Հայոց պատմության խմբակ <Արևմտյան Հայաստանի բնակավայրերը> թեմայով:

1,2 Արևմտյան Հայաստանի բնակավայրերը: 
      Աշակերտները ընտրում են իրենց հետազոտության բնակավայրերը:
3,4 Հայոց մայրաքաղաքները Արևմտյան Հայաստանում:
      Աշակերտները ներկայացնում են իրենց հետազոտության առաջին առաջադրանքի    
      պատասխանը:
      Առաջին փուլում դուք պետք է ներկայացնեք ձեր ընտրած բնակավայրերը, նրանց  
      հիմնադրման մասին ձեր ունեցած տեղեկությունները, քարտեզի վրա նրանց տեղը և 
      լուսանկար:

Sunday, October 20, 2013

Հայոց պատմության խմբակի աշակերտների այցելությունը <Ցեղասպանության թանգրան>:

            2013թ-ի սեպտեմբեր ամսից Երևանի թիվ 198 ավագ դպրոցում կազմակերպվեց Հայոց պատմության խմբակ՝ ավագ դպրոցի աշակերտների համար, որի նպատակն է աշակերտների հետ նախագծի միջոցով ուսումնասիրել հայոց ցեղասպանության մանրամասները արևմտյան Հայասատանի բնակավայրերում: Նպատակներից մեկն էր նաև, բացատրել աշակերտներին, թե ինչ տարածքներ և ինչ հարստություն ենք մենք կորցրել, որը մեր պապերի թողած ժառանգությունն է մեզ, և որին մենք պետք է պահանջատեր լինենք:

Friday, October 18, 2013

Այցելություն <Գաֆէսճյան արվեստի թանգարան> 10-1 դասարան:



 2013թ-ի հոկտեմբերի 15-ին 10-1 դասարանը իր դասխեկի հետ միասին ունեցավ այցելություն Գաֆէսճյան արվեստի կենտրոն: Գաֆէսճյան արվեստի կենտրոնի մշտական հավաքածուի կորիզի կազմում է Ջերարդ Լ. Գաֆէսճյանի արվեստի հավաքածուն:
 Այն պարունակում է ստեղծագործություններ հանրահայտ արվեստագետներ Ստանիսլավ Լիբենսկու, Յարոսլավա Բրիխտովաի հավաքածուներից: Հավաքածուն, որտեղ ընդգրկված են բազում երկրների արվեստագետների աշխատանքներ, ներառում է նաև համաշխարհային համբավ վայելող արվեստագետ Դեյլ Չիհուլիի կարևոր ստեղծագործություններից մի քանի օրինակներ: Գաֆէսճյան հավաքածուի մեջ ներառված է նաև Լին Չադուիքի, Բարրի Ֆլանագանի տարբեր գործեր Ֆերնանդո Բոթերոյի մեծածավալ բրոնզե ստեղծագործություններ:

Thursday, October 17, 2013

Արժանապատվության համաշխարհային օր


2013 թվականի հոկտեմբերի 16-ին դպրոցում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Արժանապատվության համաշխարհային օրվան: Դպրոցը հյուրընկալեց Առաջնորդություն դպրոցի հիմնադիր Ստեփան Ավանեսյանին, լրագրող Մամիկոն Սիմոնյանին, Գլոբալ Շեյփերս ՀԿ նախագահ Հովհաննես Թորոսյանին: Հյուրերը ունեցան զրույց դպրոցի 10-րդ դասարանների աշակերտների հետ: