Thursday, December 19, 2013

Սպորտլանդիա 7-8 դասարանների մասնակցությամբ



09.12.13թ Երևանի 198ավագ դպրոցում անցկացվեց սպորտային միջոցառում:Միջոցառմանը մասնակցում էին 7-րդ,8-րդ դասարանների աշակերտները:Սպորտլանդիան կազմակերպել էին Աշ Խորհուրդի՝ սպորտի և ռազմահայրենասիրական  հանձնախմբի աշակերտները:  Աշակերտները բաժանվեցին 3 խմբի  : Թիմերը կազմվեցին տեղում, մինչև խաղերի սկիզբը, ամեն թիմում ընգրկված էին տարբեր դասարաններից երեխաներ:Թիմերն ընտրեցին անուներ՝ Արծիվ,Մուշ և Արարատ: Աշակերտները մասնակցում էին մեծ ոգևորվածությամբ և խանդավառությամբ:Սպորտլանդիան բաղկացած էր 5 փուլից:
I վարժությունը<<Օլիմպիադա>>
I I վարժությունը<<Ցատկեր թմբերի վրա
I I I վարժությունը<<Փոխանցիր նստիր>>
IVվարժությունը<<Էստաֆետ ցատկապարանով>>
Vվարժությունը<<Նետումներ օղակին>>
Ժուրիի կազմում էին Ֆիզկուլտուրայի ՄՄ նախագահ Հ. Մելքոնյանը, ՄԿԱ տեղակալ Ն.Հովսեփյանը, ԱԽ նախագահ՝Լ.Սարաջյանը
,դասղեկներ:
Հետևելով անվտանգության կանոններին`հրավիրվել էր նաև դպրոցի բուժքույրը բուժօգնության համապատասխան պարագաներով:
Բոլոր խաղերին երեխաները մասնակցում էին մեծ խանդավառությամբ և ոգևորությամբ: Չնայած փոքր տարիքին պահպանում էին կարգուկանոնը, մեկը մյուսին հետևելով և ուղորդելով բացառում էին անկարգությունները, ու անարդար քայլերը մյուս թիմերի կողմից:
Մեծ էր
Ֆիզկուլտուրայի ուսուցիչները  մասնակցություն ունեցան,նրանք օգնում էին  հանձնախմբի անդամներին, ուղղորդում ,բացատրում էին երեխաներին խաղերի կանոնները և հետևում դրանց ճիշտ կատարմանը:
Ժյուրիները արձանագրելով խաղի արդյունքները,ուշադրություն դարձնելով թիմերի `խաղերի ընթացքում թույլ տված սխալներին, ամփոփում են խաղերի արդյունքներն ու թիմեր հավաաքած միավորները և հայտարարում հաղթող թիմին:
I 
տեղում է<<  Մուշը>>
II տեղում է<<Արարատը>>
III տեղում է<<Արծիվը>>





Մեդվեժոնոկ մրցույթի արդյունքները

Շնորհավորում ենք 8-րդ դասարանի աշակերտ Արգամ Թովմասյանին հատուկ մրցանակի արժանանալու համար:

Դպրոց 7-9-րդ դասարանների աշակերտների գրաված տեղերը

1. Արգամ Թովմասյան      48 միավոր 8-րդ դասարան հատուկ մրցանակ
2. Արամ Սարգսյան          47 միավոր 9-րդ դասարան
3. Լեոն Անանյան              31 միավոր 9-րդ դասարան
4. Սոֆյա Միրզախանյան 25 միավոր 8-րդ դասարան

Դպրոց 10-12-րդ դասարանների աշակերտների գրաված տեղերը

1. Դավիթ Հովհաննիսյան      38 միավոր 10-րդ դասարան
2. Ռոբերտ այվազյան           11 միավոր  10-րդ դասարան



Բարձրաձայն ընթերցանություն

Սեպտեմբեր ամսից գրադարանում գործում է «Բարձրաձայն ընթերցանության»  խմբակ: Խմբակի անդամները 9-11-րդ դասարանի աշակերտներն են: Խմբակի աշխատանքները իրականացվել է շաբաթական երկու անգամ: Սեպտեմբեր-դեկտեմբեր ամսիներին անցկացվել են հետևյալ միջոցառումները. «Անկախության տոնը դպրոցում», «Հայի և հայաստանի մասին զրույց», «Խաչվերաց տոն»  զրույցները, Գևորգ Էմինի «Հավերժի ճամփորդը» գրքի բարձրաձայն ընթերցանությունը: Գրադարանի կայքում հավաքվել է նյութեր ուսուցչի մասին, բանաստեղծություններ և ասույթներ , անկախության մասին նյութեր,  պատրաստվել են շնորհանդեսներ աշնան մասին, գրքի մասին, նոր գրքերի մասին, ամանորի մասին և այլն... Անցկացվել է բարձրաձայն ընթերցանություն Ս. Վարդանյանի «Հայոց մայրաքաղաքները», Վ. Պետրոսյանի «Սովորական աշուն», Հ. Խառատյանի «Հայ ժողովրդական տոները», Հ. Հովսեփյանի «Աստծո արհեստանոց» ,«Ծննդյան տոներ» թեմաներով բարձրաձայն ընթերցանություն: Ուսուցչի տոնին նվիրված կազմակերպվել է գրական երաժշտական ցերեկույթ, «Աշնան մեղեդիներ» թեմաներով գրական երաժշտական ցեորեկույթ: Խմբակի անդամներով այցելություն ենք կատարել Օշական «Թարգմանչած տոնին»  մասնակցելու համար...
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելել գրադարանի կայք  http://gradaran198.blogspot.com/

Wednesday, December 18, 2013

Քիմիայի խմբակ

Քիմիայի խմբակը դպրոցում գործում է հոկտեմբերի  1-ից:Այն անցկացվել է շաբաթական 1 ժամ(յուրաքանչյուր երկուշաբթի օր): Խմբակի նպատակը`ուսուցանել խմբակի թեմատիկ պլանում նշված թեմաները նվազագույն մակարդակով:                                                                                                                                                Խմբակում ընդգրկված աշակերտները չունեին տարրական քիմիական գիտելիքներ,որը նրանց խանգարում էր դասերը լավ յուրացնելու: Խմբակի մասնակիցները մեծ սիրով են հաճախել պարապմունքներին:Դասարանի հոսքային խմբի մյուս աշակերտները նույնպես ցանկանում էին մասնակցել խմբակի պարապմունքներին: Երեք ամիս է,ինչ գործում է խմբակը , և արդյունքը երևում է դասերի ընթացքում:  Հասա այն արդյունքին,որ երեխաները սիրեցին,և սկսեցին հասկանալ քիմիա առարկան:




Tuesday, December 17, 2013

18 դեկտեմբերի


Այսօր ցուրտ է: Ուժեղ մառախուղ:
Դասարաններում ջերմաստիճանը 17-20 աստիճան:
Ձյուն չի եկել: Դպրոցի բակը մաքրում ենք մնացած ձյունից: Դպրոց բերող աստիճանները մաքուր են:






Monday, December 16, 2013

16 դեկտեմբերի


Դպրոց բերող աստիճանները և ճանապարհները մաքրվել են ձյունից և ծածկվել կարմիր ավազի շերտով:

 

Tuesday, December 10, 2013

Ֆոտբոլի 2014թ-ի առաջնությանն են պատրաստվում 198 ավագ դպրոցի 10-րդ դասարանցիները

198 ավագ դպրոցի 10-րդ դասարանցիները մասնակցում են eLanguages ծրագրի
World Cup 2014 նախագծին: Աշակերտները կազմակեպեցին ֆուտբոլի աշխարհի առաջնության վիճակահանությունը, որի արդյունքում յուրաքանչյուր աշակերտ ընտրեց առաջնությանը մասնակցող մի երկիր և այդ երկրի հավաքականը ներկայացնելու է դեկտեմբերի 25-ին կազմակերպվող միջոցառմանը: