Thursday, December 19, 2013

Բարձրաձայն ընթերցանություն

Սեպտեմբեր ամսից գրադարանում գործում է «Բարձրաձայն ընթերցանության»  խմբակ: Խմբակի անդամները 9-11-րդ դասարանի աշակերտներն են: Խմբակի աշխատանքները իրականացվել է շաբաթական երկու անգամ: Սեպտեմբեր-դեկտեմբեր ամսիներին անցկացվել են հետևյալ միջոցառումները. «Անկախության տոնը դպրոցում», «Հայի և հայաստանի մասին զրույց», «Խաչվերաց տոն»  զրույցները, Գևորգ Էմինի «Հավերժի ճամփորդը» գրքի բարձրաձայն ընթերցանությունը: Գրադարանի կայքում հավաքվել է նյութեր ուսուցչի մասին, բանաստեղծություններ և ասույթներ , անկախության մասին նյութեր,  պատրաստվել են շնորհանդեսներ աշնան մասին, գրքի մասին, նոր գրքերի մասին, ամանորի մասին և այլն... Անցկացվել է բարձրաձայն ընթերցանություն Ս. Վարդանյանի «Հայոց մայրաքաղաքները», Վ. Պետրոսյանի «Սովորական աշուն», Հ. Խառատյանի «Հայ ժողովրդական տոները», Հ. Հովսեփյանի «Աստծո արհեստանոց» ,«Ծննդյան տոներ» թեմաներով բարձրաձայն ընթերցանություն: Ուսուցչի տոնին նվիրված կազմակերպվել է գրական երաժշտական ցերեկույթ, «Աշնան մեղեդիներ» թեմաներով գրական երաժշտական ցեորեկույթ: Խմբակի անդամներով այցելություն ենք կատարել Օշական «Թարգմանչած տոնին»  մասնակցելու համար...
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելել գրադարանի կայք  http://gradaran198.blogspot.com/

No comments:

Post a Comment