Tuesday, March 11, 2014

10-րդ դասարանի սոտւգարքների երկրորդ փուլի հարցաշար

10-րդ դասարանի սոտւգարքների երկրորդ փուլի հարցաշար

1.      Արտաշեսյան դինաստիայի անկումից հետո Հռոմն ի՞նչ քաղաքականություն սկսեց վարել Հայաստանում:

2.      Դինաստիական ի՞նչ անուններ էին կրում Հռոմի կողմից դրածո թագավորները:

3.      Ի՞նչ գիտեք Զենոնի մասին:

4.      Թվարկել դրածո թագավորներին:

5.      Ինչու՞ է հայոց ավագանին որոշում համագործակցել պարթև Արշակունիների հետ:

6.      Ներկայացնել տասնամյա պատերազմի տարիներին տեղի ունեցած գլխավոր իրադարձությունները:

7.      Ի՞նչ գիտեք Սանատրուկ 2-րդի մասին:

8.      Շինարարական ի՞նչ աշխատանքներ է կատարել Վաղարշ 1-ինը:

9.      Ի՞նչ կարևոր իրադարձություններ են տեղի ունենում Վաղարշ 2-րդի օրօք:

10.  Ինչու՞ Տրդատ 2-րդը 226թ. արշավանք կատարեց Տիզբոն:

11.  Ինչու՞ է Մ. Խորենացին Հայաստանում ստեղծված խառնաշփոթ իրավիճակը բնութագրել որպես  <<ժամանակ անիշխանության>> :

12.  Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել 296-298թթ:

13.  Հայերի համար ի՞նչ  նշանակություն ունեցավ Մծբինի խաղաղության պայմանագիրը:

14.  Ի՞նչ է Մհերի դուռը:

15.  Ներկայացնել Վանի թագավորության դիցարանի գլխավոր աստվածներին:

16.  Ովքե՞ր են հայոց հնագույն աստվածները:

17.  Ի՞նչ է հելլենիզմը:

18.  Որո՞նք են հելլենիզմի փուլերը:

19.  Ներկայացնել հելլենիստական դարաշրջանի հայոց դիցարանը:

20.  Քանի՞ տեսակի թատրոններ կային Հայաստանում հելլենիզմի դարաշրջանում:

21.  Ներկայացնել Տրդատ Երրորդի գահակալման տարեթվերը:

22.  Ներկայացնել Հռիփսիմյան կույսերի գործունեությունը Հայաստանում:

23.  Ո՞վ էր Գրիգորիոսը:

24.  Ի՞նչը հիմք հանդիսացավ, որ Տրդատ Երրորդը ընդունեց քրիստոնեությունը` որպես պետական կրոն:

25.  Ներկայացնել Մծբինի պայմանագիրը:

26.  Ինչպիսի՞ քաղաքականություն էր վարում Տրդատը եկեղեցու հետ կապված:

27.  Խոսրով Կոտակը շինարարական ի՞նչ աշխատանքներ էր իրականացրել:

28.  Ե՞րբ է կառավարել Տիրան թագավորը և ի՞նչ նշանավոր դեպք տեղի ունեցավ նրա կառավարման շրջանում:

29.  Ի՞նչ նպատակով էր կառուցվել Արշակավան քաղաքը:

30.  Ո՞վ էր Ներսես Մեծը:

31.  Ներկայացնել Արտագերս ամրոցի պաշտպանությունը և դրա նշանակությունը:

32.  Ովքե՞ր էին Կամսարականները;

33.  Ներկայացնել Ձիրավի ճակատամարտը:

34.  Ներկայացնել Մուշեղ Մամիկոնյանի գործունեությունը:

35.  Ի՞նչ նպատակով Շապուհ Երկրորդը Արշակ Երկրորդին և Վասակ Մամիկոնյանին կանչեց Պարսկաստան:

36.  Ներկայացնել Աշտիշատի եկեղեցական ժողովը:

37.  Ինչպիսի՞ ճակատագր արժանացավ Տիրան թագավորը:

38.  Ներկայացնել Փառանձեմ թագուհուն:

39.  Ու՞մ օգնությամբ Պապ թագավորը հաստատվեց հայոց գահին:

40.  Ի՞նչ ճակատագրի արժանացան Պապը և նրա հավատարիմ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը:






Կենսաբանություն առարկայի ստուգարքի հարցաշար II կիսամյակ

               
                                     10-րդ դասարան

1.Որ բջիջներն են կոչվում նախակորիզավոր
2.Որ բջիջներն են կոչվում կորիզավոր
3.Համեմատեք բուսական և կենդանական բջիջները
4.Ինչ է բջջաթաղանթը
5.Ինչից է կազմված բջջաթաղանթը
6.Ինչ է պլազմալեմը
7.Ինչ կառուցվածք ունի պլազմալեմը
8.Թվարկել պլազմալեմի ֆունկցիաները
9.Նյութերի փոխադրման որ գործընթացն է կոչվում ակտիվ
10Նյութերի փոխադրման որ գործընթացն է կոչվում պասիվ
11.Թաղանթում ինչպիսի պոմպեր գիտեք’նշել
12.Ինչ է ֆագոցիտոզը
13.Ինչ է պինոցիտոզը
14.Որ բջիջներն են կատարում ֆագոցիտոզ
15.Որ բջիջներն են կատարում պինոցիտոզ
16.Ինչ է իրենից ներկայացնում կորիզավոր բջջի ցիտոպլազման
17.Ինչ են ներառուկները
18.Որ կառույցներն են կազմավորում բջջակմաղքը
19.Ինչ կառուցվածք ունի էնդոպլազմային ցանցը
20.Ինչ ֆունկցիաներ է կատարում էնդոպլազմային ցանցը
21.Ինչ կառուցվածք ունեն ռիբոսոմները
22.Բջջում որտեղ կան ռիբոսոմներ
23.Ինչ ֆունկցիա են կատարում ռիբոսոմները
24.Ինչպիսի տարբերություններ կան հարթ և հատիկավոր էնդոպլազմային ցանցերի միջև
25.Ինչ կառուցվածք ունի Գոլջիի ապարատը
26.Ինչ ֆունկցիաներ է կատարում Գոլջիի ապարատը
27.Որտեղ են ձևավորվում լիզոսոմները
28.Ինչ ֆունկցիաներ են կատարում լիզոսոմները
29.Ինչ են պերօքսիսոմները և որն է նրանց ֆունկցիան
30.Ինչ գիտեք վակուլների մասին
31.Որ բջիջներին են հատուկ մեծ վակուլները
32.Ինչ կառուցվածք ունեն միտոքոնդրիումները
33.Ինչ ֆունկցիա են կատարում միտոքոնդրիումները
34.ինչպես են առաջանում բջջում նոր միտոքոնդրիումները և ինչու
35.Պլաստիդների ինչ տեսակներ կան բուսական բջջում
36.Ինչ կառուցվածք ունեն քլորոպլքստները
37.Ինչ ֆունկցիաներ են կատարում քլորոպլքստները
38.Ինչով են միմյանց նման պլաստիդները և միտոքոնդրիումները
39.Ինչ է բջջային կենտրոնը
40.Որ բջիջներն ունեն բջջային կենտրոն
41.Որ բջիջներն ունեն բջջակորիզ
42.Ինչ կառուցվածք ունի բջջակորիզը
43.Ինչ առանձնահատկություններ ունի կորիզաթաղանթը
44.Ինչ կառուցվածք ունի կորիզակը,որտեղ է այն առաջանում
45.Ինչ են քրոմոսոմները  ու ինչ նյութից են դրանք կազմված
46.Բնութագրեք նախակորիզավոր բջիջը
47.Ինչ ձև ու կառուցվածք ունի բակտերիան
48.Ինչ առանձնահատկություններ ունի բակտերիայի ԴՆԹ-ն
49.Մարդու վարակիչ ինչ հիվանդություններ գիտեք
50.Ինչ գիտեք կապտականաչ ջրիմուռների մասին
51.Որտեղ է գտնվում կապտականաչ ջրիմուռների ԴՆԹ-ն
52.Ինչ է իրենից ներկայացնում բջջի նյութափոխանակությունը
53.Ինչպիսի ավտոտրոֆ և հետերոտրոֆ օրգանիզմներ գիտեք
54.Որոնք են աերոբ օրգանիզմները
55.Որոնք են անաերոբ օրգանիզմները
56.Ինչ խմորման գործընթացներ գիտեք


           Հարցաշար 11-րդ դասարան

1.Ինչ բույս ընտրեց Մենդելը իր հետազոտությունների համար
2.Ինչու ընտրեց այդ բույսը
3.Ինչ է հիբրիդացումը
4.Ինչ է հիբրիդը
5.Բերել հիբրիդացման օրինակ
6.Որ խաչասերումն է կոչվում միահիբրիդային
7.Բերել միահիբրիդային խաչասերման օրինակ
8.Միահիբրիդային խաչասերման ժամանակ որ հատկանիշն է դրսևորվում առաջին սերնդում
9.Ինչ տառով էր նշանակում Մենդելը դոմինանտ հատկանիշը
10.Ինչ տառով էր նշանակում Մենդելը ռեցեսիվ հատկանիշը
11.Ինչպես էր նշնկում Մենդելը հիբրիդների առաջին սերունդը
12.Միահիբրիդային խաչասերման ժամանակ ինչպիսի սերունդ է ստացվում
13.Ինչ առանձնյակներ խաչասերեց Մենդելը 2-րդ օրենքում
14.2-րդ օրենքում որոնք են դոմինանտ հատկանիշներով,որոնք ռեցեսիվ
15.Բերել միջանկյալ ժառանգականության  օրինակ
16.Ինչ բանաձևով են որոշվում գենոտիպերի քանակը լրիվ դոմինանտության ժամանակ
17.Ինչ բանաձևով են որոշվում ֆենոտիպերի քանակը
18.Ինչ բանաձևով են որոշվում գենոտիպերի քանակը ոչ լրիվ դոմինանտության ժամանակ
19.Ինչ բանաձևով է որոշվում ֆենոտիպերի քանակը ոչ լրիվ դոմինանտության ժամանակ
20.Որ խաչասերումն է կոչվում երկհիբրիդային
21.Ինչ հատկանիշներ վերցրեց Մենդելը երկհիբրիդային խաչասերման ժամանակ
22.Ինչ է բազմահիբրիդային խաչասերումը
23.Որ քրոմոսոմներն են կոչվում հոմոլոգ
24.ինչպես են անվանում հոմոլոգ քրոմոսոմների նույն լոկուսներում գտնվող գեները
25.Ով է ձևակերպել  ժառանգականության  քրոմոսոմային տեսությունը
26.Ինչ գամետներ է առաջացնում   մեկ հատկանիշով հետերոզիգոտ առանձնյակը
27.Ինչ գամետներ է առաջացնում երկու հատկանիշով հետերոզիգոտ առանձնյակը
28.Ինչ բանաձևով է որոշվում գամետների քանակը
29.Իր ուսումնասիրություններում  Մորգանը ինչու ընտրեց դրոզոֆիլ պտղաճանճին
30.Ինչպես են ժառանգվում նույն քրոմոսոմում  գտնվող գեները
31.Երբ է որոշվում ծնվող առանձնյակների սեռը
32.Ինչով է պայմանավորված ծնվող առանձնյակի սեռը
33.Ինչպիսին է զիգոտի քրոմոսոմային հավաքակազմը’ դիպլոիդ ,հապլոիդ
34.Քանի սեռական քրոմոսոմ ունի յուրաքանչյուր գամետ
35.Ինչպես են միմյանց հարաբերում սեռերը,գրել
36.Բոլոր կենդանի օրգանիզմներն ունեն սեռական քրոմոսոմներ
37.Որանք են սեռի հետ շղթայակցված հատկանիշները
38.Բերեք իգրեք քրոմոսոմի հետ շղթայակցված հատկանիշների օրինակներ
39.Բերեք իքս քրոմոսոմի հետ շղթայակցված հատկանիշների օրինակներ
40.Ինչպես անվանեց Դարվինը  ժառանգական փոփոխականությունը
41.Ինչպես անվանեց Դարվինը ոչ ժառանգական փոփոխականությունը
42.Ինչ հիմնական ձևեր ունի ժառանգական փոփոխականությունը
43.Ինչով է պայմանավորված կորիզային ժառանգականությունը
44.Ինչ է ռեակցիայի նորման
45.Բերել ռեակցիայի լայն և նեղ նորմա ունեցող հատկանիշներ:
46.Ով է առաջարկել մուտացիա տերմինը
47.Ինչպիսին են լինում մուտացիաները ըստ ծագման
48.Ինչպիսին են մուտացիաները հետերոզիգոտ վիճակում դրսևորման ձևի
49.Փոփոխված ժառանգական նյութի տեղով
50.Առաջացման տեղով
51.Թվարկել գենոմային մուտացիաները
52.Կարող են մուտացիայի ենթարկվել քրոմոսոմները
53.Ինչով են պայմանավորված քրոմոսոմսյին մուտացիաները
54.Թվարկել քրոմոսոմային մուտացիաները
55.Ինչով է պայմանավորված գենային մուտացիաները
56.Թվարկել գենային մուտացիաները
57.Թվարկել մուտածին գործոնները
58.Որոնք են մարդու ժառանգականության ուսումնասիրման մեթոդները:







Monday, March 10, 2014

Միջդասարանային վիկտորինա


28.02.14թ. Աշակերտական խորհուրդը կազմակերպեց վիկտորինա 9-1 և 9-2 դասարանների միջև: Աշակերտական խորհրդի կողմից ընտրված վիկտորինայի բնագավառները (տրամաբանություն,գրականություն,սպորտ և աշխարհագրություն) նախապես հայտնել էինք դասարաններին: Ամեն խմբում ներառված էին 8 մասնակից ,ամեն հարցին պատասխանելու համար տրվում էր 1 րոպե,իսկ պատասխանները գրվում էին թղթի վրա և հանձնվում ժյուրիին. մրցակցությունը թեժ էր, քանի որ 2խմբերն  էլ ուզում էին հաղթել:  Հաղթած թիմը շատ մեծ ոգևորության մեջ էր: Եվ’ հաղթած , և’ պարտված թիմերը շնորհակալություն հայտնեցին աշակերտական խորհրդին կազմակերպված մրցույթի և հետաքրքիր թեմաների համար: Հուսանք ,որ միջոցառման արդյունքում ածակերտները հարստացրին իրենց գիտելիքները , հասկացան արդար և առողջ մրցակցության ճիշտ լինելը և  ինչու չէ ` սովորեցին ընդունել սեփական պարտությունը և նպատակ դրեցին իրենց առաջ իմանալու ավելին:

 

Քիմիա առարկայի ստուգարքի հարցաշար

Քիմիայի հարցաշար 10-րդ դաս

1.      Ո՞ր նյութերն են կոչվում էլեկտրոլիտներ:Բերել օրինակներ:
2.      Ո՞ր նյութերն են կոչվում ոչէլեկտրոլիտներ:
3.      Ի՞նչ է իոնը:
4.      Գրե´լ էլեկտրոլիտի դիսացման աստիճանի որոշման բանաձևը:
5.      Ըստ էլեկտրոլիտիկ դիսացման տեսության ո´ր նյութերն են թթուները,հիմքերը և աղերը:
6.      Ո՞ր ռեակցիաներն են կոչվում իոնափոխանական:Նշել նրանց ընթանալու պայմանները:
7.      Ի՞նչ է հիդրոիլզը:Նշե´լ հիդրոլիզի ընթանալու պայմանները:
8.      Ո՞ր ռեակցիաներն են կոչվում օքսիդավերականգնման ռեակցիաներ:
9.      Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդիչներ,որոնք վերականգնիչներ:
10.  Ո՞ր պրոցեսն է կոչվում օքսիդացման,որը վերականգնման:
11.  Ո՞ր պրոցեսն է կոչվում էլեկտրոլիզ:
12.  Ի՞նչ գործընթաց է կատարվում կաթոդի վրա:
13.  Նշե´լ կաթոդային օրինաչափությունները:
14.  Ի՞նչ գործընթաց է կատարվում անոդի վրա:
15.  Նշե´լ անոդային օրինաչափությունները:
16.  Ինչպե՞ս է կոչվում մետաղի և ջրածնի փոխազդեցության արգասիքը:
17.  Ի՞նչ է նշանակում հալոգեն բառը:
18.  Նշե´լ շղթայական ռեակցիաների փուլերը:
19.  ՊՀ-ի ո՞ր խմբի և ո՞ր ենթախմբի մեջ են գտնվում հալոգենները:
20.  Քանի՞ էլեկտրոն կա թթվածնի արտաքին էներգետիկ մակարդակում:
21.  Ո՞ր էլեկտրոդն է կոչվու անոդ:
22.  Ո՞ր էլեկտրոդն է կոչվում կատոդ:
23.  Ո՞ր մասնիկներն են կոչվում կատիոններ:
24.  Ո՞ր մասնիկներն են կոչվում անիոններ:
25.  Թվարկել իոնափոխանակման ռեակցիաների փուլերի անունները:
26.  Պարզ նյութերի օքսիդացման աստիճանը:
27.  Ի՞նչ իզոտոպներ ունի ջրածինը:
28.  Ո՞ր իզոտոպն է մտնում ծանր ջրի բաղադրության մեջ:
29.  Գրել հալոգենների ագրեգատային վիճակի մասին:
30.  Ինչպե՞ս է կոչվում մետաղի և հալոգենի փոխազդեցության արգասիքը:
31.  Ինչի՞ է վերածվում քլորի մոլեկուլը լույսի ազդեցության տակ:
32.  Հալոգենների արտաքին էներգետիկ մակարդակում քանի էլեկտրոն կա:
33.  Գրել քլորի ատոմի էլեկտրոնային կառուցվածքի բանաձևը:
34.ՊՀ-ի ո՞ր խմբում է գտնվում թթվածինը:
35.ՊՀ-ի ո՞ր ենթախմբում է գտնվում թթվածինը:
36.  Ո՞ր պարբերությունում է գտնվում թթվածինը:
37.  Նշել թթվածին տարրի օքսիդացման աստիճանները:
38.  Նշեք թթվածնի ալոտրոպ ձևափոխությունը
39.  Նշեք ծծմբի  ալոտրոպ  ձևափոխությունները:
40.  Գրել ծծմբի օքսիդների բանաձևերը և նրանց համապատասխան թթուները:
41.  Գրել ծծմբական ծծվի ստացման սխեման:
42.  ՊՀ-ի ո՞ր խմբի և որ ենթախմբի մեջ է գտնվում ազոտը:
43.  Գրել ամոնիակի էլեկտրոնային և կառուցվածքային բանաձևերը:
44.  Ինչպե՞ս են կոչվում ազոտական թթվի աղերը:
45.  Տվեք նիտրատների ջերմային քայքայման սխեման:
46.  Ի՞նչ դիրք է զբաղեցնում ՊՀ-ում ֆոսֆորը:
47.  Գրել ֆոսֆորի ալոտրոպ ձևափոխությունները:
48.  Նշել ածխածնի ալոտրոպ ձևափոխությունները:
49.  Ինչպե՞ս են կոչվում մետաղի և ածխածնի փոխազդեցության արգասիքները:

50.  Ինչպե՞ս են կոչվում մետաղի և սիլիցիումի  փոխազդեցության  արգասիքը:


Քիմիայի հարցաշար 11-րդ դաս.
1.      Ի՞նչ է ֆունկցիոնալ խումբը:
2.      Գրե´լ կարբոնիլային և կարբօքսիլային խմբերը:
3.      Հագեցած միտատոմ սպիրտների ընդհանուր բանաձևը:
4.      Ներկայացնել սահմանային միատոմ սպիրտների հոմոլոգիական շարքը:
5.      Ո՞ր սպիրտներն են կոչվում բազմատոմ:Գրե´լ էթիլենգլիկոլի և գլիցերինի բանաձևերը:
6.      Ո՞ր նյութերն են կոչվում ֆենոլներ:
7.      Ո՞ր նյութերն են կոչվում ալդեհիդներ:
8.      Թվարկե´ք ալդեհիդների հոմոլոգիական շարքի առաջին 5 ներկայացուցիչներին:
9.      Ո՞ր օրգանական նյութերն են կոչվում կարբոնաթթուներ:
10.  Գրե´լ կարբոնաթթուների ընդհանուր բանաձը:
11.  Թվարկե´ք կարբոնաթթուների ֆիզիկական հատկությունները:
12.  Թվարկե´ք կարբոնաթթուների քիմիական հատկությունները:
13.  Ո՞ր նյութերն են կոչվում էսթերներ:
14.  Գրե´լ էսթերների  ֆիզիկական հատկությունները:
15.  Ո՞ր օրգանական նյութերն են կոչվում ճարպեր:
16.  Ինչո՞վ են տարբերվում պինդ ճարպերը հեղուկ ճարպերից:
17.  Ո՞ր պրոցեսն է կոչվում օճառացում:
18.  Ի՞նչ պրոցես է հիդրումը:
19.  Ի՞նչ է հիդրատացումը:
20.  Էսթերների ստացման պրոցեսում ո՞ր փոխազդող նյութերից է պոկվում H-ը:
21.  Ինչպե՞ս է գրվում բենզիլ ռադիկալը:
22.  Ինչո՞վ են տարբերվում հագեցած սպիրտները չհագեցած սպիրտներից:
23.  Ինչո՞վ է պայմանավորված սպիրտների լավ լուծելիությունը:
24.  Ի՞նչ տեսակի իզոմերիաներ են տալիս սպիրտները:
25.  Եռնիտրոգլիցերինի կիրառությունը:
26.  Ֆենոլի կիրառությունը:
27.  Նշել այն ռեակցիաները,որոնցով հայտաբերում են ալդեհիդներին:
28.  Ո՞ր ռեակցիաներն են կոչվում պոլիկոնդենացման:
29.  Ալդեհիդների կիրառությունը:
30.  Նշել հոմոլոգիական շարքի առաջին 5 կարբոնաթթուների անվանումները:
31.  Գրել միջնաթթվի բանաձևը:
32.  Գրել քացախաթթվի բանաձևը:
33.  Գրել պալմիտինաթթվի և ստեարինաթթվի բանաձևը:
34.  Գրել օլեինաթթվի կառուցվածքային բանաձևը:
35.  Գրել էսթերների ստացման ընդհանուր ռեակցիան:
36.  Ցույց տալ էսթերի ստացման ժ/կ որ նյութերից է պոկվում OH խումբը
37.  Գրել ճարպերի ագրեգատային վիճակի մասին:
38.  Գրել հեղուկ օճառի բաղադրության մեջ մտնող տարրը:
39.  Պինդ օճառի բաղադրության մտնող տարրը:
40.  Ինչո՞վ է պայմանավորված որոշ ճարպերի կծվելը,տհաճ հոտը ու համը:
41.  Գրել ալդեհիդների ընդհանուր բանաձևը:
42.  Գրել կարբոնաթթուների ընդհանուր բանաձևը:
43.  Գրել Կուչերովի ռեակցիան:
44.  Նշել մրջնաթթվի մոլեկուլի կառուցվածքի առանձնահատկությունները:
45.  Նշել ճարպերը հայտնաբերող գիտնականների անունները:
46.  Տալ ածխաջրերի սահմանումը:
47.  Ածխաջրերի տեսակները:
48.  Բերեք միաշաքարների օրինակներ:
49.  Բերեք երկշաքարների օրինակներ:
50.Բերեք բազմաշաքարների օրինակներ:                                   

Վիկտորինա քիմիա առարկայից

Մարտի 5-ին դպրոցում անցկացվեց քիմիայի վիկտորինա,որին մասնակցում էին  8-1 դասարանի աշակերտները:Նրանք փակ ձևով ներկայացնում էին քիմիական տարրերը (յուրաքանչյուր տարր <<խոսում>> էր իր կիրառության , նշանակության մասին) , հանդիսատեսը պետք է գուշակեր , թե որ տարրի մասին է խոսքը:Միջոցառման նպատակը`առաջացնել հետաքրքրություն և սեր դեպի քիմիա առարկան , ցույց տալ քիմիայի կապը կենսաբանության և կյանքի հետ:

       Միջոցառման կազմակերպիչ`Լ. Բալայան: