28.02.14թ. Աշակերտական
խորհուրդը կազմակերպեց վիկտորինա 9-1 և 9-2 դասարանների միջև: Աշակերտական խորհրդի
կողմից ընտրված վիկտորինայի բնագավառները (տրամաբանություն,գրականություն,սպորտ և աշխարհագրություն)
նախապես հայտնել էինք դասարաններին: Ամեն խմբում ներառված էին 8 մասնակից ,ամեն հարցին
պատասխանելու համար տրվում էր 1 րոպե,իսկ պատասխանները գրվում էին թղթի վրա և հանձնվում
ժյուրիին. մրցակցությունը թեժ էր, քանի որ 2խմբերն էլ
ուզում էին հաղթել: Հաղթած թիմը շատ մեծ ոգևորության
մեջ էր: Եվ’ հաղթած , և’ պարտված թիմերը շնորհակալություն հայտնեցին աշակերտական խորհրդին
կազմակերպված մրցույթի և հետաքրքիր թեմաների համար: Հուսանք ,որ միջոցառման արդյունքում
ածակերտները հարստացրին իրենց գիտելիքները , հասկացան արդար և առողջ մրցակցության ճիշտ
լինելը և ինչու չէ ` սովորեցին ընդունել սեփական
պարտությունը և նպատակ դրեցին իրենց առաջ իմանալու ավելին:
No comments:
Post a Comment