Thursday, January 30, 2014
Անգլերենի շաբաթ
Հունվարի 21, 22, 23, 2014 թ.,տեղի ունեցավ մասնագիտական կողմնորոշման
շաբաթ անգլերենի ՄՄ
մասնակցությամբ: Միջոցառմանը մասնակցում
էին N 198, 186, 197 դպրոցի 9րդ դասարանների աշակերտները:
1 օր ` Ծանոթություն, հետաքրքրաշարժ
թեստ’’ Տեսողական խաբկանք’’ , անցած տոներ` Ամանորը տարբեր երկրներում /ppt/,
Happy New Year երգի ունկնդրում, բառային աշխատանք, կարաոկե
կատարում:
Աշխատանքը ընդհանուր էր:Բոլորը
ակտիվ մասնակցում էին:
2 օր` Անգլիախոս երկրներ.ա/The
UK/ppt/, London /ppt/, աշխատանք տեքստի հետ:
Աշակերտները կազմեցին խմբեր
և պատասխանեցին թեմաըին վերաբերվող հարցերին:
3 օր`բ/
ԱՄՆ,Ավստրալիա,
Կանադա/ppt/
աշխատանք տեքստի հետ,
գտնել հարցերի պատասխանները,
միացնել խաթարված նախադասությունները,
լուծել խաչբառը:
Երրորդ օրվա վերջում երեխաները մասնակցեցին վիկտորինային,
որը ընդգրկում էր հարցեր
3 օրվա
նյութերից:
Աշխատանքը դարձյալ խմբային
էր:Աշակերտները մասնակցում էին մեծ հաճույքով և հետաքրքրությամբ:
Վերջում
մասնակիցները ստացան վկայականներ:

Շնորհավոր տոնդ, Հայո՛ց ազգային բանակ
Երևանի N 198 ավագ դպրոցում նշվում էր հայոց ազգային բանակի 22- ամյակը:
Դպրոցի հյուրերն էին Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի գնդապետ պրն. Խաչատրյանը,Նոր Նորք համայնքի թաղապետարանի կրթության բաժնի ներկայացուցիչ տիկին Խուրշուդյանը, և ամենատարեց մահապարտ Սպարտակ Մաթևոսյանը , ովքեր իրենց շնորհավորանքի խոսքերն ուղղեցին միջոցառման մասնակիցներին, կազմակերպիչներին, հրավիրված մարդկանց:
Դպրոցի հյուրերն էին Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի գնդապետ պրն. Խաչատրյանը,Նոր Նորք համայնքի թաղապետարանի կրթության բաժնի ներկայացուցիչ տիկին Խուրշուդյանը, և ամենատարեց մահապարտ Սպարտակ Մաթևոսյանը , ովքեր իրենց շնորհավորանքի խոսքերն ուղղեցին միջոցառման մասնակիցներին, կազմակերպիչներին, հրավիրված մարդկանց:
Ապագա զինվորներին հղված
նրանց պատգամը մեկն էր՝ լավ սովորել, զինվել հարուստ գիտելիքներով, որպեսզի կարողանան դառնալ վաղվա օրը կառուցող, հայրենիքի արժանի քաղաքացի և նվիրյալ պաշտպան -զինվոր:
Աշակերտներին շնորհավորեց և իր
ողջույնի խոսքը հղեց նաև պարոն Թորոսյանը: Նա նշեց, որ
հայոց բանակի ապագա զինվորները,
ովքեր սովորում են մեր դպրոցում և
հայոց զինվորի առաջին դասերը
այստեղ ստանում, աչքի
են ընկնում իրենց աշխատասիրությամբ, մեծ եռանդով, որի
ապացույցը այօրվա գեղեցիկ և կազմակերպված միջոցառումն է: Դպրոցի աշակերտներին հանձնարարված էր պատրաստել պաստառներ ,
որոնք ներկայացնում են մեր ազգային բանակի կառուցվածքը և ստեղծման պատմությունը: Պաստառների վրա ամբողջականորեն ներկայացված
էր այն ամբողջ համակարգը, ինչը կապված է հայոց
բանակի հետ. ներկայացված էին նաև արցախյան հերոսամարտի նվիրյալները՝ մահապարտների
ջոկատը, սպարապետ Վազգեն
Սարգսյանի գլխավորությամբ: 
Աշակերտները ներկայացրեցին գունագեղ պաստառները:Միջոցառումը համեմված էր գեղեցիկ երգ ու պարով:


Հայրենիքի պաշտպանությունը ,իհարկե, ամբողջ
ժողովրդի պարտականությունն է, բայց առանձնահատուկ պարտականույունն
ու դերը,անշուշտ,երկրի զինված ուժերինն է:Ահա
ինչու Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է օրենքով
սահմանված կարգով ծառայել հայրենիքի զինված ուժերում:

Wednesday, January 29, 2014
Զրույց բանակի օրվան նվիրված
198 ավագ դպրոցում տեղի ունեցավ հանդիպում Վազգեն Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտի գնդապետ պրն. Խաչատրյանի հետ: Հանդիպումը կայացավ 11-րդ դասարանի աշակերտների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվեց Հայոց ազգային բանակի ձեռքբերումների մասին, պատասխանեց աշակերտների հուզող հարցերին: Զրույցն ընթացավ մտերմիկ միջավայրում, շակերտները մեծ ոգևորությամբ մասնակցեցին հարց ու պատասխանին :
Friday, January 24, 2014
Wednesday, January 22, 2014
Monday, January 20, 2014
Subscribe to:
Posts (Atom)











