Saturday, May 3, 2014

ԻՆՏԵԳՐՎԱԾ ԴԱՍ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ


          Ապրիլի  30-ին  198  ավագ  դպրոցում  տեղի  ունեցավ   ինտեգրված  դաս  «ԵՄ անդամ պետությունները» թեմայով  պատմություն, աշխարհագրություն,  հասարակագիտություն  առարկաների  շրջանակներում:
Նպատակը- սովորեցնել  Եմ անդամ պետությունները:
                                              Միավորման պատմությունը:
                                              Արժեքները,իրավունքները,կառավարման կարգը և ձևը:
Բաշխիչ   նյութերը- ուրվագծային   քարտեզ, մատիտներ, ՏՀՏ, ատլասներ, «Բարև Եվրոպա» գիրքը:
Ընթացքը
Մտագրոհ 10 ր.: Թվարկել  ԵՄ  անդամ  երկրները՝գրատախտակին փակցնելով  արդեն պատրաստի պաստառը վրան զետեղած ԵՄ անդամ պետությունների դրոշները իրենց դրամական միավորներով:Երեխաներին հանձնարարել  գունավոր թղթերի վրա դրոշներին համապատասխան գրել պետության անվանումները և փակցնել դրոշների կողքին:Արդյունքները  ամփոփել  ուսուցչի  օգնությամբ ՝նշելով,թե  ի՞նչ  նպատակներ  էր  հետապնդում  եվրոպական  երկրների  միավորումը:
Պրեզենտացիայի  ներկայացում 20 ր.:
Այնուհետև  նախօրոք    ձևավորած   խմբերին   տալ  բաշխիչ  նյութերը  և  հանձնարարություն.
Խումբ 1  հավաքել  եվրոմիության  անդամ  երկրների  քարտեզը և  նշել  պետությունը,մայրաքաղաքը և գլխավոր  քաղաքները՝անդրադառնալով,թե  ի՞նչ  տնտեսական  օգուտներ  ունեցավ :
Խումբ 2  հավաքել  եվրոմիության  անդամ  երկրների  քարտեզը, և  նշել  քարտեզի  վրա,թե  որ երկիրը որ թվականին է  դարձել ԵՄ անդամ երկիր՝նշելով գլոբալացումը   ի՞նչ   դրական ազդեցություն կունենա:
Խումբ 3
Պաստառի  վրա  աղյուսակի  տեսքով  ներկայացնել ի՞նչ արժեքներ ձեռք բերեցին ԵՄ անդամ երկրները և գծագրել  կառավարման  համակարգը:
Տնային հանձնարարություն:Խմբերին  հանձնարարել պատրաստել   այլընտրանքային    տարբերակով   ԵՄ   խորհրդանիշեր:
Ուսուցիչներ՝
Պատմություն  Լ.Գրիգորյան
աշխարհագրություն՝  Ֆ.Միրոյան
Հասարակագիտություն՝ Լ.Փափազյան










Monday, April 28, 2014

Կիսամյակային ամփոփիչ աշխատանքների ժամանակացույց:

հ/հ
Առարկա
Օր
ժամ
1.    
Հայոց լեզու
06.05
2-3
2.    
Հանրահաշիվ
07.05
2-3
3.    
Հայոց պատմություն
08.05
2-3
4.    
Քիմիա
12.05
2-3
5.    
Անգլերեն
13.05
2-3
6.    
Կենսաբանություն
14.05
2-3
7.    
Ռուսերեն
15.05
2-3
8.    
Ֆիզիկա
16.05
2-3
9.    
Երկրաչափություն
19.05
2-3
10.          
Գրականություն
20.05
2-3

Լեգենդ Արթուր արքայի մասին

18.04.2014 թ. տեղի ունեցավ  «Լեգենդ Արթուր արքայի մասին» թեմայով բեմականացում: Բեմականացումը ներակայացրեցին անգլերենի խմբակի 10-1 դասարանի աշակերտները: Բեմականացումը պատմում էր, թե ինչպես հրաշագործ-  կախարդ Մերլինը  օգնեց երիտասարդ  Արթուրին  հոր մահվանից հետո գահին բարձրանալ: Այս հարցում նրան օգնեց փերիների երկրից բերած կախարդական թուր Էքսքալիբուրը: Բեմականացման ժամանակ օգտագործվեց նաև ՏՀՏ,  ցուցադրվեցին   հատվածներ  ֆիլմերից և աշակերտների պատրաստած շնորհանդես, որոնք լրացրեցին բեմում կատարվող գործողությունները:


Sunday, April 27, 2014

«Դասը վարում է ոստիկանը»

Երևանի N 198 ավագ դպրոց
Ոստիկանություն դպրոց համագործակցություն
«Դասը վարում է ոստիկանը»
25.04.2014թ

           2014թ-ի ապրիլի 25-ին Երևանի N 198 ավագ դպրոցում << Ոստիկանությունդպրոց>> համագործակցության շրջանակներում կազմակերպվեց  դաս միջոցառում`  <<Դասը վարում է ոստիկանը>> խորագրով: Դասը վարում էին  Երևան քաղաքի  Նոր Նորք Ոստիկանության հետաքննության բաժանմումքի ժամանակավոր պաշտոնակատար,  ոստիկանության մայոր Գ.Ղազարյանը և ոստիկանության Նոր Նորքի բաժնի ԱԳԲ տեսուչ,  ոստիկանության լեյտենանտ Ռ.Մնոյանը: Դասին մասնակցում էին դպրոցի ավագ դասարանների աշակերտները:

Մասնակիցներին ողջունեց դպրոցի տնօրեն Ա.Թորոսյանը:
 
Ոստիկանության աշխատակիցները  ներկայացրեցին համակարգում իրականացվող  այն աշխատանքները, որոնցից կախված է հասարակության ապահովությունը, խոսեցին բնակիչներին, հատկապես երիտասարդներին  վերաբերող հիմնախնդիրների մասին,  ապա սպառիչ պատասխաններ տվեցին աշակերտներին հուզող հարցերին: Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում: Աշակերտները, հանձինս ոստիկանների, իրեենց կողքին տեսան այն իրավապաշտպանին, որը անաչառ է, անկեղծ և սրտացավ յուրաքանչյուր քաղաքացու համար:  









Wednesday, April 23, 2014

THE HARMONY OF NATURE(2) - THE HARMONY OF FAMILY

Այս նախագիծը կարելի է տեսնել TwinSpace: http://new-twinspace.etwinning.net/web/p101588

Նախագծին մասնակցում է դպրոցի 10-1 դասարանը: Նրանք ներկայացնելու են մեր երկիրը, քաղաքը, դպրոցը և իրենց ընտանիքը:
Նախագիծը աշակերտները իրականացնելու են հայերեն և հետո թարգմանելու են անգլերեն և տեղադրելու են eTwinning-ի այս նախագծի բաժնում:







Այստեղ կտեղադրվեն աշակերտների աշխատանքները: