Ապրիլի 30-ին 198 ավագ դպրոցում տեղի ունեցավ ինտեգրված դաս «ԵՄ անդամ պետությունները» թեմայով պատմություն, աշխարհագրություն, հասարակագիտություն առարկաների շրջանակներում:
Նպատակը- սովորեցնել
Եմ անդամ պետությունները:
Միավորման
պատմությունը:
Արժեքները,իրավունքները,կառավարման
կարգը և ձևը:
Բաշխիչ նյութերը-
ուրվագծային քարտեզ, մատիտներ, ՏՀՏ, ատլասներ,
«Բարև Եվրոպա» գիրքը:
Ընթացքը
Մտագրոհ 10 ր.: Թվարկել
ԵՄ անդամ երկրները՝գրատախտակին փակցնելով արդեն պատրաստի պաստառը վրան զետեղած ԵՄ անդամ պետությունների
դրոշները իրենց դրամական միավորներով:Երեխաներին հանձնարարել գունավոր թղթերի վրա դրոշներին համապատասխան գրել
պետության անվանումները և փակցնել դրոշների կողքին:Արդյունքները ամփոփել
ուսուցչի օգնությամբ ՝նշելով,թե ի՞նչ նպատակներ էր հետապնդում եվրոպական
երկրների միավորումը:
Պրեզենտացիայի ներկայացում
20 ր.:
Այնուհետև նախօրոք ձևավորած
խմբերին տալ բաշխիչ նյութերը և հանձնարարություն.
Խումբ 1 հավաքել եվրոմիության
անդամ երկրների քարտեզը և
նշել պետությունը,մայրաքաղաքը և գլխավոր քաղաքները՝անդրադառնալով,թե ի՞նչ տնտեսական օգուտներ
ունեցավ :
Խումբ 2 հավաքել եվրոմիության
անդամ երկրների քարտեզը, և
նշել քարտեզի վրա,թե որ երկիրը որ թվականին է դարձել ԵՄ անդամ երկիր՝նշելով գլոբալացումը ի՞նչ
դրական ազդեցություն կունենա:
Խումբ 3
Պաստառի վրա աղյուսակի
տեսքով ներկայացնել ի՞նչ արժեքներ ձեռք
բերեցին ԵՄ անդամ երկրները և գծագրել կառավարման համակարգը:
Տնային հանձնարարություն:Խմբերին հանձնարարել պատրաստել այլընտրանքային տարբերակով
ԵՄ
խորհրդանիշեր:
Ուսուցիչներ՝
Պատմություն Լ.Գրիգորյան
աշխարհագրություն՝ Ֆ.Միրոյան
Հասարակագիտություն՝
Լ.Փափազյան
No comments:
Post a Comment