2014թ-ի փետրվարի 18-20 Երևանի N 198 ավագ դպրոցում անցկացվեց մասնագիտական կողմնորոշման շաբաթ՝ պատմություն
առարկայից: Շաբաթին մասնակցում էին աշակերտներ 186, 197 դպրոցներից: Աշակերտները աշխատանքի առաջին փուլում
բաժանվեցին խմբերի, ծանոթացան աշխատանքին: Թեման Հայաստանի Առաջին
հանրապետությունն էր:
Աշխատանքի երկրորդ փուլում կազմակերպվեց խմբային քննարկում հիշյալ թեմաների շուրջ՝
1.Ինչ պայմաններում անկախացավ Հայաստանի
առաջին Հանրապետությունը,
2.Երբ է լուծարվել Անդրկովկասյան սեյմը,
3.Որն էր մայիսյան ապստամբության նպատակը,
4.Գնահատել Բաթումի պայմանագիրը,
5.Ինչպես կազմավորվեց հայոց բանակը:
Այս աշխատանքին հաջորդեց երրորդ՝վիկտորինայի փուլը: Նախօրոք կազմված հարցերից
պատրաստվել էր պրեզենտացիա, երեխաներին բաժանվել
գունավոր կպչուն թղթեր, նրանց յուրաքանչյուր հարցին պատասխանելու համար տրվեց 1 րոպե ժամանակ,ավարտին թղթերը տրվեցին ժյուրիի անդամներին,ովքեր հաշվեցին միավորները,ողջունեցին հաղթող խմբին,ոգևորեցին մասնակից երեխաներին: Աշակերտները
մեծ հետաքրքրությամբ աշխատեցին և ոգևորությամբ մեկնաբանեցին արդյունքները: