Thursday, February 20, 2014

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ» :

2014թ-ի  փետրվարի 18-20  Երևանի N 198 ավագ դպրոցում  անցկացվեց մասնագիտական կողմնորոշման շաբաթ՝ պատմություն առարկայից: Շաբաթին մասնակցում էին   աշակերտներ 186, 197  դպրոցներից: Աշակերտները աշխատանքի առաջին փուլում բաժանվեցին խմբերի, ծանոթացան աշխատանքին: Թեման Հայաստանի  Առաջին  հանրապետությունն էր: 
Աշխատանքի  երկրորդ  փուլում կազմակերպվեց  խմբային քննարկում հիշյալ թեմաների շուրջ՝
 1.Ինչ պայմաններում անկախացավ Հայաստանի առաջին  Հանրապետությունը,
2.Երբ է  լուծարվել Անդրկովկասյան սեյմը,
3.Որն էր մայիսյան ապստամբության նպատակը,
4.Գնահատել Բաթումի պայմանագիրը,
5.Ինչպես կազմավորվեց հայոց բանակը:
Այս  աշխատանքին հաջորդեց  երրորդ՝վիկտորինայի փուլը: Նախօրոք կազմված հարցերից պատրաստվել էր  պրեզենտացիա, երեխաներին բաժանվել գունավոր կպչուն թղթեր, նրանց յուրաքանչյուր հարցին պատասխանելու համար տրվեց 1 րոպե  ժամանակ,ավարտին թղթերը  տրվեցին ժյուրիի անդամներին,ովքեր  հաշվեցին միավորները,ողջունեցին հաղթող  խմբին,ոգևորեցին մասնակից երեխաներին: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ աշխատեցին և ոգևորությամբ մեկնաբանեցին արդյունքները:




















No comments:

Post a Comment