Փետրվարի 13-ը ռադիոյի համաշխարհային
օրն է: Այսօր 198 ավագ դպրոցում հասարակագիտության դասի շրջանակներում
10-1 դասարանում, ինտերակտիվ մեթոդներով դասը վարեց Լ.Գրիգորյանը: Երեխաներին հանձնարարվեց նկարելու իրենց պատկերացումների ռադիոն և համեմատականներ անցկացնել ներկա օրերի ռադիոյի հետ, որից
հետո գրելու, թե ի՞նչ զգացողություններ ունեցան նրանք հանձնարարությունը կատարելիս և
ի՞նչ կապ ուներ տվյալ
հանձնարարությունը այսօրվա հետ: Տարբեր կարծիքներ հնչեցին, քննարկվեցին երեխաների
առաջարկությունները: Այնուհետև աշակերտները բաժանվեցին երկու խմբի`առաջին խմբին հանձնարարվեց գրել ռադիոյի դրական կողմերը, մյուս խմբին` ռադիոյի բացասական կողմերը: Աշխատանքի ավարտին երեխաները խոսեցին իրենց տպավորությունների մասին:
Նույն թեմայով դասը 10-4 դասարանում վարեց ռուսաց լեզվի ուսուցչուհի Թորոսյան Նոնան: Այս դասի
հետաքրքրությունը կայանում էր նրանում, որ իրենց պատկերացումների ռադիոն պատկերելուց
առաջ ուսուցիչը թղթից պատրաստած ռադիոյի օրինակ ցույց տվեց նրանց, աշխատանքի ավարտին ուսուցիչը շնորհանդեսի տեսքով ներկայացրեց ռադիոյի պատմությունը, և թե ով է եղել
է այս
տոնի առաջացման պատճառը: Աշխատանքի ավարտական փուլը
ամփոփվեց կազմակերպված խմբայինաշխատանքով և քննարկմամբ:
No comments:
Post a Comment