2014թ-ի մարտի 25-ին Երևանի N198 ավագ դպրոցում անցկացվեց հերթական հանդիպումը Ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցների հետ:Հանդիպմանը ներկա էին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորք բաժնի Ա.Գ.Բ-ի պետ ոստիկանության մայոր Ռ.Եպիսկոպոսյանը,նույն բաժանմունքի դպրոցական ավագ տեսուչ ոստիկանության մայոր Ռ.Սիմոնյանը,<<Նարկոլոգիական Հանրապետական կենտրոնի>> բժիշկ Ա.Թումանյանը, 10-11 րդ դասարանների աշակերտներ:
Աշակերտների համար կազմակերպվել էր դասախոսություն<<Թմրանյութերի վնասակար ազդեցությունը>> թեմայով: Ներկաներին ողջունեց դպրոցի տնօրեն Ա.Թորոսյանը: Աշակերտները մեծ ուշադրությամբ ունկնդրում էին դասախոսությունը: Դասախոսության վերջում աշակերտներին հուզող հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ: Դպրոցի տնօրենը նշեց, որ շատ կարևորում է դպրոց և ոստիկանություն համագործակցությունը և շատ ողջունելի է նման նախաձեռնությունը: Պարոն Թորոսյանը նշեց նաև, որ այս հանդիպումը կունենա շարունակություն և աշակեևտները կուսումնասիրեն խնդիրը իրականացնելով <<Թմրամոլությունը և պայքարը նրա դեմ>> թեմայով նախագիծ:
Հանդիպումը շատ ուսուցանող էր :Մասնակիցները շատ ակտիվ էին ու հետաքրքրված:

No comments:
Post a Comment