Քեմբրիջի Գիտությունների
Փառատոն մրցույթին մասնակցելու հանար մասնակիցները պետք է ներկայացնեին բնապահպանական
որևէ խնդիր: Երևանի N198 ավագ դպրոցը մրցույթին ներկայացավ <<ՀԱՅԿԱԿԱՆ ԷՆԴԵՄԻԿ
ԿԵՆԴԱՆԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ>> թեմայով:Աշխատանքներն
սկսելուց առաջ դպրոցի 10-րդ դասարանի բնագիտական հոսքի աշակերտները այցելեցին Երևանի կենդանաբանական այգի, այգու աշխատակցի
ուղեկցությամբ շրջեցին այգում, ծանոթացան այգու էնդեմիկ կենդանատեսակներին և նրանց
թվաքանակի հետ կապված խնդիրներին: Հայկական էնդեմիկներից մուֆլոնը, անգղերի
որոշ տեսակներ, բեզոարյան այծը և այլ կենդանատեսակներ գրանցված են հայկական կարմիր
գրքում:Պատանի բնագետները իրենց հետազոտական աշխատանքների շնորհիվ պարզեցին նշված կենդանատեսակմների
կարմիր գրքում հայտնվելու պատճառները և փորձեցին
յուրովի լուծում տալ կարևորագույն այդ հիմնախնդրին
: Երեխաները ձեռնամու եղան բնակչության էկոլոգիական կրթությանը: այդ նպատակով պատրաստեցին
բուկլետներ,որում նկարագրված էին հայկական էնդեմիկները, մարդկային գործոնի ազդեցությունը
նրանց թվաքանակի վրա և այդ խնդրի լուծմանն ուղղված հիմնական կետերը: Բնագետները կազմակերպեցին
յուրօրինակ ակցիա: Նրանք բաժանեցին բուկլետները
պատահական անցորդներին, այգու այցելունեին, աշակերտներին, ծնողներին, ամենատարբեր մասնագիտության
տեր մարդկանց, բացատրեցին ակցիայի կազմակերպման նպատակը: Կենսաբանության խմբակի սաները խմբակի ղեկավարի գլխավորությամբ
կազմակերպեցին նաև սեմինարներ ծնողների հետ: Մրցույթին մասնակցելու համար աշխատանքները ներկայցվեցին
շնորհանդեսի և փոքրիկ ֆիլմի տեսքով::
No comments:
Post a Comment