Tuesday, November 26, 2013
2013 թվականի նոյեմբերի 26-ին Նոր Նորքի 9-րդ զանգվածի կենտրոնական փողոցի կանգառներից մեկում տեղի ունեցավ Ծխելու հակագովազդի համայնքային ցուցահանդես միջոցառումը, որին մասնակցում էին Երևանի 198 ավագ և 88, 186, 197 հիմնական դպրոցների աշակերտները: Նրանք ներկայացնում էին իրենց աշխատանքները և կոչ էին անում քաղաքացիներին չծխել: Բնակիչները հետաքրքրվում էին, զարմացած էին աշակերտների ակտիվությունից և ողջունում էին նախաձեռնությունը:
Tuesday, November 19, 2013
Ստուգարքների երկրորդ փուլի ժամանակացույց
|
հ/հ
|
առարկա
|
օր
|
ժամ
|
|
1.
|
Հայոց լեզու
Հանրահաշիվ
|
25.11.2013թ.
|
14.30
|
|
2.
|
Հայոց պատմություն
Ֆիզիկա
|
26.11.2013թ.
|
14.30
|
|
3.
|
Գրականություն
Ռուսերեն
Անգլերեն
|
27.11.2013թ.
|
14.30
|
|
4.
|
Երկրչափություն
|
28.11.2013թ.
|
14.30
|
Monday, November 18, 2013
Համադպրոցական օլիմպիադայի առաջին փուլի ժամանակացույց
|
հ/հ
|
առարկա
|
օր
|
ժամը
|
|
1.
|
Հայոց լեզու
Ֆիզիակ
|
20.112013թ.
|
14.30
|
|
2.
|
Պատմություն
Քիմիա
կենսաբանություն
|
21.11.2013թ.
|
14.30
|
|
3.
|
Ռուսերեն
անգլերեն
|
22.11.2013թ.
|
14.30
|
Մասնագիտական կողմնորոշման շաբաթ հայոց լեզվից
Նոյեմբերի 12-ին, 13-ին և 14-ին Երևանի №198 ավագ դպրոցում անցկացրին
հայոց լեզվի և գրականության շաբաթ: Մասնակցում էին №198, №197, №88 և №186
դպրոցներից մոտ 37 աշակերտներ»
Օրերը նվիրեցինք գրականությանը:
Առաջին օրը ներկայացրեցինք Սայաթ-Նովայի
<<Աշխարհումս ախ չիմ քաշի>> խաղը:
Խմբեր կազմեցինք և քննարկեցինք խմբերով`
վեր հանելով Սայաթ-Նովայի սերը, նշելով նրա առանձնահատկությունները:
Երկրորդ օրը վերլուծեցինք Գրիգոր
Նարեկցու <<Մեղեդի ծննդյան>> տաղը: Աշխատանքը դարձյալ խմբերով էր:
Տաղն ընթերցելուց հետո դուրս բերեցին հերոսուհուն բնութագրող փողաբերությունները,
համեմատությունները, մակդիրները և բացատրեցի, թե ինչ է խորհրդանշում: Այնուհետև
ներկայացրի Ռաֆայել Սանտիի <<Սիքարինյան Տիրամայրը>> նկարը, պատմեցի
նկարիչի կըանքի և նրա նկարների մասին: Խմբերում սկսեցին համեմատել Ռաֆայելի
Աստվածամորը Գրիգոր Նարեկացու նկարագրած Աստվածամոր հետ` գտնելով նմանություններ և
տարբերություններ արտաքինում, գունային տարբերություններ ու ընդհանրություններ,
հատկություն, որ բնորոշ է միայն մեկին և այլն:
Երրորդ օրը դպրոց էին եկել որոշ աշակերտների ծնողներ նաև տատիկներ` դասին
մասնակցելու նպատակով: Աշակերտները խոսեցին իրենց ստացած տպավորությունների,
զգացումների մասին: Այնուհետև բոլորին բաժանվեց մասնակցության վկայական և որպես
լավ բարեկամներ բաժանվեցինք:
198 ավագ դպրոց նկարների ցուցահանդես
198 ավագ դպրոցում ծխելու դեմ գովազդի ցուցահանդեսը որոշվեց կազմակերպել նոյեմբերի 19-ին և 21-ին: Աշակերտների կողմից պատրաստված աշխատանքները փակցվեցին դպրոցի բոլոր դասասենյակների դռների ապակիներին այնպես, որ դրանք դարձան յուօրինակ ստենդեր: Դասամիջոցներին աշակերտները կարող են տեսնել բոլոր աշխատանքները: Աշխատանքները համարակալված են և նոյեմբերի 22-ից 25-ը դպրոցի կայքում տեղի կունենա քվեարկություն, որով կընտրվեն դպրոցի լավագույն երեք աշխատանքները: Այդ աշխատանքները կատարած աշակերտները կպարգևատրվեն դպրոցի կողմից, իսկ ամենից շատ ձայներ հավաքած աշխատանքը կներկայացվի մրցույթի վերջնական փուլ:


Subscribe to:
Posts (Atom)




























