Նոյեմբերի 12-ին, 13-ին և 14-ին Երևանի №198 ավագ դպրոցում անցկացրին
հայոց լեզվի և գրականության շաբաթ: Մասնակցում էին №198, №197, №88 և №186
դպրոցներից մոտ 37 աշակերտներ»
Օրերը նվիրեցինք գրականությանը:
Առաջին օրը ներկայացրեցինք Սայաթ-Նովայի
<<Աշխարհումս ախ չիմ քաշի>> խաղը:
Խմբեր կազմեցինք և քննարկեցինք խմբերով`
վեր հանելով Սայաթ-Նովայի սերը, նշելով նրա առանձնահատկությունները:
Երկրորդ օրը վերլուծեցինք Գրիգոր
Նարեկցու <<Մեղեդի ծննդյան>> տաղը: Աշխատանքը դարձյալ խմբերով էր:
Տաղն ընթերցելուց հետո դուրս բերեցին հերոսուհուն բնութագրող փողաբերությունները,
համեմատությունները, մակդիրները և բացատրեցի, թե ինչ է խորհրդանշում: Այնուհետև
ներկայացրի Ռաֆայել Սանտիի <<Սիքարինյան Տիրամայրը>> նկարը, պատմեցի
նկարիչի կըանքի և նրա նկարների մասին: Խմբերում սկսեցին համեմատել Ռաֆայելի
Աստվածամորը Գրիգոր Նարեկացու նկարագրած Աստվածամոր հետ` գտնելով նմանություններ և
տարբերություններ արտաքինում, գունային տարբերություններ ու ընդհանրություններ,
հատկություն, որ բնորոշ է միայն մեկին և այլն:
Երրորդ օրը դպրոց էին եկել որոշ աշակերտների ծնողներ նաև տատիկներ` դասին
մասնակցելու նպատակով: Աշակերտները խոսեցին իրենց ստացած տպավորությունների,
զգացումների մասին: Այնուհետև բոլորին բաժանվեց մասնակցության վկայական և որպես
լավ բարեկամներ բաժանվեցինք:
No comments:
Post a Comment