Monday, November 18, 2013

198 ավագ դպրոց նկարների ցուցահանդես

198 ավագ դպրոցում ծխելու դեմ գովազդի ցուցահանդեսը որոշվեց կազմակերպել նոյեմբերի 19-ին և 21-ին: Աշակերտների կողմից պատրաստված աշխատանքները փակցվեցին դպրոցի բոլոր դասասենյակների դռների ապակիներին այնպես, որ դրանք դարձան յուօրինակ ստենդեր: Դասամիջոցներին աշակերտները կարող են տեսնել բոլոր աշխատանքները: Աշխատանքները համարակալված են և նոյեմբերի 22-ից 25-ը դպրոցի կայքում տեղի կունենա քվեարկություն, որով կընտրվեն դպրոցի լավագույն երեք աշխատանքները: Այդ աշխատանքները կատարած աշակերտները կպարգևատրվեն դպրոցի կողմից, իսկ ամենից շատ ձայներ հավաքած աշխատանքը կներկայացվի մրցույթի վերջնական փուլ:




   

No comments:

Post a Comment