Saturday, February 15, 2014

ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆԵՐԻ ԴԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Երևանի N 198 ավագ դպրոցի բնագիտական հոսքի 10-րդ դասարանի աշակերտները կենսաբանության խմբակի շրջանակներում իրականացրեցին  <<ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆԵՐԻ ԴԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ. >> նախագիծը: Աշխատանքները կազմակերպելու համար բնագետներն ուսումնասիրել են աշխարհի լավագույն կենդանաբանական այգիները, այգիների ստեղծման պատմությունը, այգիների ստեղծման պատճառները, տարբեր երկրների այգիների կենդանատեսակները, ինչպես նաև այգիների դերը անհետացող տեսակների պահպանման և նոր տեսակների ստեղծման գործում:
 Աշխատանքները պատրաստելու համար խմբակի սաներն օգտվել են
    

http://gradaran198.blogspot.com/p/blog-page_4556.html

www.google.com

www. youtube.com


1. ՀԱԿՈԲՅԱՆ ԼԻԱՆԱ  10-5 ԴԱՍԱՐԱՆ
 2. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ 10-5 ԴԱՍԱՐԱՆ
3. ԽԱՉԱՏՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ 10-5 ԴԱՍԱՐԱՆ
4.  ԽԱՉԱՏՐՅԱՆ ԼԻԼԻԹ 10-5 ԴԱՍԱՐԱՆ

5. ԱՅՎԱԶՅԱՆ ՌՈԲԵՐՏ 10-5 ԴԱՍԱՐԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՍՄԲԱՏ 10-5 ԴԱՍԱՐԱՆ    

6. ԴԱԼԼԱՔՅԱՆ ԳՈՌ
 

7. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԻՆԵ 10-5 ԴԱՍԱՐԱՆ

8. ԴԱՎԹՅԱՆ ԱՆԱՀԻՏ 10-5 ԴԱՍԱՐԱՆ

9. Ալինա Միքայելյան

10. ՊՐԱԶՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ 10-5 ԴԱՍԱՐԱՆ



Friday, February 14, 2014

Ռադիոյի համաշխարհային օր

Փետրվարի 13-ը ռադիոյի  համաշխարհային օրն է: Այսօր 198 ավագ դպրոցում հասարակագիտության դասի շրջանակներում 10-1 դասարանում, ինտերակտիվ մեթոդներով  դասը վարեց Լ.Գրիգորյանը: Երեխաներին  հանձնարարվեց նկարելու իրենց պատկերացումների ռադիոն և  համեմատականներ անցկացնել ներկա օրերի ռադիոյի  հետ, որից  հետո  գրելու, թե ի՞նչ զգացողություններ ունեցան նրանք հանձնարարությունը կատարելիս և  ի՞նչ  կապ  ուներ  տվյալ հանձնարարությունը այսօրվա հետ: Տարբեր  կարծիքներ  հնչեցին, քննարկվեցին  երեխաների  առաջարկությունները: Այնուհետև աշակերտները բաժանվեցին  երկու  խմբի`առաջին խմբին հանձնարարվեց գրել ռադիոյի դրական  կողմերը, մյուս խմբին` ռադիոյի բացասական կողմերը: Աշխատանքի ավարտին երեխաները խոսեցին իրենց տպավորությունների մասին:
Նույն թեմայով դասը 10-4  դասարանում  վարեց   ռուսաց լեզվի ուսուցչուհի Թորոսյան Նոնան: Այս դասի հետաքրքրությունը կայանում էր նրանում, որ  իրենց  պատկերացումների ռադիոն  պատկերելուց  առաջ  ուսուցիչը  թղթից  պատրաստած  ռադիոյի օրինակ ցույց տվեց նրանց,  աշխատանքի ավարտին   ուսուցիչը շնորհանդեսի տեսքով  ներկայացրեց ռադիոյի պատմությունը, և թե  ով է  եղել է  այս  տոնի  առաջացման պատճառը: Աշխատանքի ավարտական  փուլը   ամփոփվեց  կազմակերպված  խմբայինաշխատանքով և  քննարկմամբ:
                             












Wednesday, February 12, 2014

Սեմինար ''դասղեկներ և ծնող համագործակցություն'' թեմայով

11.02.2014թ Երևանի 198 ավագ դպրոցում անցկացվեց սեմինար դասղեկների համար: Սեմինարին մասնակցում էին 7-12 դասարանների դասղեկները:Սեմինարը վարում էր Կրթության ազգային ինստիտուտի կրթության և դաստիարակության բաժնի մասնագետ՝ Ա. Իվանյանը:Սեմինարը  <<Դասղեկներծնող համագործակցություն>>թեմայով էր:Սեմինարը նվիրված էր ծնողների հետ արդյունավետ շփմանն ու համագործակցությանը:Ներկայացվեց կրթության բովանդակության բաղադրիչները:Քննարկվեցին դասղեկների կողմից կատարվող դասալսումների ժամանակ դրվող նպատակները:Քննարկվեցին ծնողական ժողովների անցկացման տարբերակները և թեմաները:Կատարվեց արդյունքների վերլուծություն:Կազմակերպվեց  դերախաղ ՝որի նպատակն էր ցույց տալ ,որ համագործակցելու դեպքում դժվարությունները առավել հաղթահարելի են:
Սեմինարը շատ ուսուցանող էր :  
Մասնակիցները շատ ակտիվ էին ու հետաքրքրված:

 


Sunday, February 9, 2014

Ձախորդ Փանոս

Երևանի 198 ավագ դպրոցի կողմից հայտարված <ՁԱԽՈՐԴ ՓԱՆՈՍ> մրցույթին մասնակցած աշակերտները ներկայացրել են իրենց աշխատանքները: Կայքում տեղադրվել է քվերակության համար տարածք: Ընտրեք ամենալավ աշխատանքը և քվեարկեք նրա օգտին: Դուք կարող եք միայն մեկ աշխատանք ընտրել:
https://www.youtube.com/watch?v=5HFBIPvdYwg

Քվեարկության արդյուքներն են

Տեղ աշխատանքի համարը   ընդամենը       

1       2 Ա.Սարգսյան 198 դպրոց 10-1                  17    
1       1 Լ.Հովհաննիսյան 198 դպրոց 9-1            16
1       4 Ն.Ավանեսյան 197 դպրոց 8-1                 15

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշակերտների հավաքած միավորները շատ մոտ են, որոշվեց երեք առավելագույն միավորներ հավաքած աշակերտներին համարել հաղթող:

1  198 ավագ դպրոց  9-1 դասարան Հովհաննիսյան Լիդա

Ձախորդ Փանոս Լիդա from Sona8

2 198 ավագ դպրոց  9-1 դասարան Սարգսյան Արամ

9 -1 Ս. Արամ հեքիաթ from Sona8


 3  197 հիմնական դպրոց Նելլի Ավանեսյան 8-1 դասարան

Նելլի Ավանեսյան 197 դպրոց 8-1 դասարան from Sona8


4   197 հիմնական դպրոց Սահակյան Լիա, Ղազարյան Ռայա 8-1 դասարան

Ձախորդ Փանոս from Sona8

5  198 ավագ դպրոց  7-1 դասարան Պողոսյան Ջոն

Ջոն Պողոսյան 198 դպրոց 7 րդ դասարան from Sona8

6  198 ավագ դպրոց 7-1 դասարան Դարբինյան Մերի 

Thursday, January 30, 2014

Հայաստանի ամերիկյան համալսարանը կազմակերպում է 2014-2015 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրին նվիրված իր վերջին «Բաց դռների օր» միջոցառումը


Անգլերենի շաբաթ

Հունվարի  21, 22, 23, 2014 թ.,տեղի ունեցավ մասնագիտական կողմնորոշման շաբաթ անգլերենի  ՄՄ մասնակցությամբ:  Միջոցառմանը մասնակցում էին N 198, 186, 197 դպրոցի 9րդ դասարանների աշակերտները:
1 օր ` Ծանոթություն, հետաքրքրաշարժ թեստ’’ Տեսողական խաբկանք’’ , անցած տոներ` Ամանորը տարբեր երկրներում /ppt/, Happy New Year երգի ունկնդրում, բառային աշխատանք, կարաոկե կատարում:
Աշխատանքը ընդհանուր էր:Բոլորը ակտիվ մասնակցում էին:
2 օր` Անգլիախոս երկրներ.ա/The UK/ppt/, London /ppt/, աշխատանք տեքստի հետ:
Աշակերտները կազմեցին խմբեր և պատասխանեցին թեմաըին վերաբերվող հարցերին:
3 օր`բ/ ԱՄՆ,Ավստրալիա, Կանադա/ppt/ աշխատանք տեքստի հետ, գտնել հարցերի պատասխանները, միացնել խաթարված նախադասությունները, լուծել խաչբառը: Երրորդ օրվա վերջում երեխաները մասնակցեցին վիկտորինային, որը ընդգրկում էր հարցերօրվա նյութերից:
Աշխատանքը դարձյալ խմբային էր:Աշակերտները մասնակցում էին մեծ հաճույքով և հետաքրքրությամբ: 
Վերջում մասնակիցները ստացան վկայականներ


 

Շնորհավոր տոնդ, Հայո՛ց ազգային բանակ

    Երևանի N 198 ավագ դպրոցում նշվում էր հայոց ազգային բանակի 22- ամյակը:
Դպրոցի հյուրերն էին Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի գնդապետ պրն. Խաչատրյանը,Նոր Նորք համայնքի թաղապետարանի կրթության բաժնի ներկայացուցիչ տիկին Խուրշուդյանը, և ամենատարեց մահապարտ Սպարտակ Մաթևոսյանը , ովքեր իրենց  շնորհավորանքի խոսքերն ուղղեցին միջոցառման մասնակիցներին, կազմակերպիչներին, հրավիրված մարդկանց:




Ապագա զինվորներին  հղված նրանց պատգամը մեկն էր՝  լավ սովորել, զինվել հարուստ գիտելիքներով, որպեսզի  կարողանան դառնալ վաղվա օրը  կառուցող, հայրենիքի արժանի քաղաքացի  և նվիրյալ պաշտպան -զինվոր:

   Աշակերտներին շնորհավորեց և իր ողջույնի խոսքը հղեց նաև պարոն Թորոսյանը: Նա նշեց, որ հայոց բանակի ապագա զինվորները, ովքեր սովորում են   մեր   դպրոցում  և հայոց զինվորի առաջին դասերը այստեղ ստանում, աչքի են ընկնում իրենց աշխատասիրությամբ, մեծ եռանդով, որի ապացույցը այօրվա գեղեցիկ և կազմակերպված միջոցառումն է: Դպրոցի աշակերտներին հանձնարարված էր պատրաստել պաստառներ , որոնք ներկայացնում են մեր ազգային բանակի կառուցվածքը  և ստեղծման       պատմությունը: Պաստառների վրա  ամբողջականորեն ներկայացված էր այն ամբողջ համակարգը, ինչը կապված է հայոց բանակի հետ. ներկայացված էին նաև արցախյան հերոսամարտի նվիրյալները՝  մահապարտների ջոկատը, սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ:                             




Աշակերտները ներկայացրեցին գունագեղ պաստառները:Միջոցառումը համեմված էր գեղեցիկ երգ ու պարով:



 

 



Հայրենիքի պաշտպանությունը ,իհարկե, ամբողջ  ժողովրդի  պարտականությունն է, բայց առանձնահատուկ պարտականույունն ու  դերը,անշուշտ,երկրի զինված ուժերինն է:Ահա ինչու Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է օրենքով սահմանված կարգով ծառայել հայրենիքի զինված ուժերում: