Saturday, March 22, 2014

Սեմինար <ԷՆԴԵՄԻԿ ԿԵՆԴԱՆԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈԻԹՅՈՒՆԸ > թեմայով


     

          Մարտի 20-ին 198 ավագ դպրոցում կազմակերպվեց սեմինար  <<ԷՆԴԵՄԻԿ ԿԵՆԴԱՆԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈԻԹՅՈՒՆԸ >> թեմայով: Սեմինարի նպատակն էր ներկա գտնվողներին ներկայացնել Գիտության փառատոնի շրջանակներում կենսաբանության խմբակի սաների կատարած աշխատանքները: Սեմինարի սկզբում խմբակի ղեկավարը ներկայացրեց խմբակի սաներին , նրանց իրականացրած նախագծերը 2013-2014 ուս տարում, ինչպես նաև ներկայացրեց Գիտության փառատոն մրցույթի շրջանակներչում երեխաների գործունեությունը: աշխատանքներն սկսելուց առաջ խմբակի մասնակիցները նախ այցելեցին այգի, ծանոթացան այգու էնդեմիկ կենդանատեսակներին, այգու աշխատակիցների հետ քննարկեցին կարմիր գրքում գրանցված կենդանատեսակները, նրանց  թվաքանակի նվազման պատճառներն ու  այդ հիմնախնդրի լուծմանն ուղղված աշխատանքները: Հայկական էնդեմիկների պահպանությանն էր ուղղված նաև 198 ականների կազմակերպած ակցիան, որի հիմնական նպատակը բնակչության էկոլոգիական կրթության սերմանումն ու ամրապնդումն էր: Ակցիայի շրջանակներում կազմակերպվեցին  շրջայցեր, որոնց ընթացքում խմբակի սաները  բաժանեցին բուկլետներ, բացատրեցին այցելուներին հայկական բնաշխարհին հատուկ կենդանիների ոչնչացման եզրին հայտնվելու պատճառները և լուծման ուղիները:: Սեմինարի մասնակիցներին էնդեմիկների հիմնախնդիրը ներկայացվեց շնորհանդեսի ձևով, ինչպես նաև  բաժանվեցին, բուկլետներ: Սեմինարի մասնակիցները ողջունեցին և խրախուսեցին բնագետների  կողմից կազմակերպված սեմինարը` համարելով այն ճանաչողական և ուսուցողական ,ինչպես նաև նրանց կատարած աշխատանքը:











Friday, March 21, 2014

Dasaran.am կայքի լրացումը

20.03.2014թ. 198  ավագ դպրոցում   ուսուցիչների համար  անկացված հերթական սեմինարը. «Ինչպես կատարել լրացումներ Dasaran.am կայքում» թեմայով էր: Ծանոթացվեց կայքի առաջադրված նորություններին, ներկայացվեց լրացումները բաժին առ բաժին: Ուշադրություն դարձվեց տնաին հանձնարարություններ բաժնին, բացակայությունների անցկացմանը: Թեմատիկ և գրավոր աշխատանքների դեպքում ինչպես լրացնել գնահատականները և բացակայությունը: Ուսուցիչները աշխատեցին  համակարգիչներով և  գործնականում կիրառեցին իրենց ունեցած տեղեկությունները: Աշակերտներին և ծնողներին հաղորդագրություններ ուղարկվեցին, հանձնարարվեցին տնային աշխատանքներ:
 


Wednesday, March 19, 2014

Սեմինար <Չափորոշչի, առարկայի ծրագրի և դասագրքի համապատասխանությունը 10-րդ դասարանում>:

   2014թ-ի մարտի 17-ին Երևանի N 198 ավագ դպրոցում տեղի ունեցավ Սեմինար <Չափորոշչի,առարկայի ծրագրի և դասագրքի համապատասխանությունը 10-րդ դասարանում> թեմայով, որը վարում էր փոխտնօրեն Ս. Խաչատրյանը:
  Սեմինարին մասնակցում էին մմ նախագահները և յուրաքանչյուր մմ-ից մեկ ուսուցիչ:
Սեմինարի նպատակն էր պարզել 10-րդ դասարանի հոսքային առարկաների չափորոշիչային պահանաջների, ծրագրի և դասագրքի համապատասխանությունը:
Ուսուցիչները ըստ թեմատիկ պլանների, դասագրքերից և չափորոշչից դուրս բերեցին յուրաքանչյուր թեմայի համապատասխանությունը, ընգրկվածությունը և պահանջը տվյալ առարկայի հոսքային դասարանում:


Բ
Թ
Պ
Դաս
Ժամ
Չափորոշիչ



Ներածություն
Հայոց պատմություն առարկայի մասին
1



1
Ներածություն Հայոց պատմություն առարկայի մասին
2
1.հայ պատմագիտության անցած ուղու
վերաբերյալ:
2. հայ ժողովրդի ազգային հիմնախնդիրների մասին,
Հայոց պատմության պարμերացման և
յուրաքանչյուր դարաշրջանի առանձնահատկությունների վերաμերյալ:



2
Հայկական քաղաքակրթության ձևավորման պատմաաշխարհագրական պայմանները
2




Թեմայի ամփոփում
1



Ν
Ν
Դասի թեմայի անվանում
Ժամ
Չափորոշիչ
Տ


                  Առաջին   կիսամյակ



1
1
Մուտքի    դաս
1ժ.


2
2
ԹԵՄԱ -1.Հայոց լեզվի պատմություն
4ժ.


2
1
Հայոց լեզվի պատմություն :Հայոց լեզվի ծագումը
1Ժ.
Ա. Հայոց լեզվի ծագումը, զարգասցման փուլերը  
Բ.Արևմտահայերենի և արևելահայերենի հիմնական տարբերությունները
Գ . Գրաբարի և արևելահայերենի հիմնական տարբերությունները

1
3
2
Հայերենը որպես հնդեվրոոպական լեզվաընտանիքի  ինքնուրույն ճյուղ
1ժ.
 Ա. Հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ

1
4
3
Հայերենի մերձավոր ցեղակցությունը / հունարենի, իրանական, սլավոնա կան լեզուների/ հետ
1ժ.
 Ա. Հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ

1
5
4
Այբուբենը: Տառերի թվային արժեքը:
1ժ.

1

Բ-բաժին
Թ-թեմա
Պ-պարագրաֆ

Արդյունքում միշարք առարկաների մոտ՝ կենսաբանություն, հայոց պատմություն, հայոց լեզու և գրականություն ի հայտ եկան մի շարք խնդիրներ.
  • Ոչ բոլոր թեմաների վերաբերյալ չափորոշիչում կա նկարագրված պահանջը:
  • Շատ պահանջներ ընդհանրացված են, որտեղից դժվար է հասկանալ, թե ինչ է անկնկալվում ուսուցչից սովորեցնել աշակերտին:
  • Դասագրքերում կան թեմաներ, որոնց մասին չափորոշիչային ոչ մի պահանջ չկա, սակայն երբ համեմատում ես շտեմարանի հետ, պարզվում է, որ այդ թեմաներից դրված են բազմաթիվ առաջադրանքներ:
  • Չափորոշչի առաջին մակարդակում դրված են պահանջներ՝օրինակ վերլուծել Տիգրան Մեծի արտաքին քաղաքականությունը, որը կատարելու դեպքում աշակերտը ըստ գնահատման մեթոդաբանության պետք է ստանա առնվազն 8 կամ 9-ը,սակայն դա դրված է Ա մակարդակի պահանջի մեջ:
  • Դասագրքում կան թեմաներ, որոնք չկան ծրագրում: