Saturday, March 22, 2014

Սեմինար <ԷՆԴԵՄԻԿ ԿԵՆԴԱՆԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈԻԹՅՈՒՆԸ > թեմայով


     

          Մարտի 20-ին 198 ավագ դպրոցում կազմակերպվեց սեմինար  <<ԷՆԴԵՄԻԿ ԿԵՆԴԱՆԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈԻԹՅՈՒՆԸ >> թեմայով: Սեմինարի նպատակն էր ներկա գտնվողներին ներկայացնել Գիտության փառատոնի շրջանակներում կենսաբանության խմբակի սաների կատարած աշխատանքները: Սեմինարի սկզբում խմբակի ղեկավարը ներկայացրեց խմբակի սաներին , նրանց իրականացրած նախագծերը 2013-2014 ուս տարում, ինչպես նաև ներկայացրեց Գիտության փառատոն մրցույթի շրջանակներչում երեխաների գործունեությունը: աշխատանքներն սկսելուց առաջ խմբակի մասնակիցները նախ այցելեցին այգի, ծանոթացան այգու էնդեմիկ կենդանատեսակներին, այգու աշխատակիցների հետ քննարկեցին կարմիր գրքում գրանցված կենդանատեսակները, նրանց  թվաքանակի նվազման պատճառներն ու  այդ հիմնախնդրի լուծմանն ուղղված աշխատանքները: Հայկական էնդեմիկների պահպանությանն էր ուղղված նաև 198 ականների կազմակերպած ակցիան, որի հիմնական նպատակը բնակչության էկոլոգիական կրթության սերմանումն ու ամրապնդումն էր: Ակցիայի շրջանակներում կազմակերպվեցին  շրջայցեր, որոնց ընթացքում խմբակի սաները  բաժանեցին բուկլետներ, բացատրեցին այցելուներին հայկական բնաշխարհին հատուկ կենդանիների ոչնչացման եզրին հայտնվելու պատճառները և լուծման ուղիները:: Սեմինարի մասնակիցներին էնդեմիկների հիմնախնդիրը ներկայացվեց շնորհանդեսի ձևով, ինչպես նաև  բաժանվեցին, բուկլետներ: Սեմինարի մասնակիցները ողջունեցին և խրախուսեցին բնագետների  կողմից կազմակերպված սեմինարը` համարելով այն ճանաչողական և ուսուցողական ,ինչպես նաև նրանց կատարած աշխատանքը:











No comments:

Post a Comment