Monday, April 7, 2014

ԹՌՉՆԱԲՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ

                                       
            Երևանի N198 ավագ դպրոցի կենսաբանության խմբակի աշակերտները Երևանի կենդանաբանական այգու հետ համագործակցության շրջանակներում մասնակցեցին ապրիլի 5- ին այգում կազմակերված թռչնաբների պատրաստման մրցույթին:  Ըստ մրցույթի կանոնների մասնակից խմբերը իրենց ներկայացրած նյութերով տեղում պետք է պատրաստեին այլնտրանքային թռչնաբներ:

            Երևանի N 198 –ի բնագետները օգտագործեցին  թափոն հանդիսացող պլաստիկ տարաները և ստացան այլընտրանքային թռչնաբներ: Միջոցառման ընթացքում անցկացվեց նաև թռչունների վերաբերյալ բլից հարցերի մրցույթ, որտեղ մեր դպրոցի սաները աչքի ընկան իրենց կենսաբանական գիտելիքներով և ստացան հուշ մրցանակներ:





                                                                              

                                                                            


Նոր Նորք վարչական շրջանի <Կանաց միամսյակի կապակցությամբ>շարադրությունների մրցույթ:

     2014թ-ի ապրիլի 5-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Ա. Ուլիխանյանի մոտ տեղի ունեցավ  <Կանանց միամսյակի կապակցությամբ> շարադրությունների մրցույթում հաղթող աշակերտների պարգևատրման արարողությունը:
Համայնքում հաղթել էին 7 աշակերտ տարբեր դպրոցներից, որորնցից երկուսը Երևանի N 198 ավագ դպրոցից էին՝ 9-րդ դասարանի աշակերտներ Օլյա Սարիբեկյանը (ուսուցիչ՝ Է.Շահնազարյան)  և Լիդա Հովհաննիսյանը (ուսուցիչ՝ Մ.Շահնազարյան):









Thursday, April 3, 2014

ՀԱՅԿԱԿԱՆ ԷՆԴԵՄԻԿ ԿԵՆԴԱՆԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԿԱԿԱՆ ԷՆԴԵՄԻԿ ԿԵՆԴԱՆԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ


  Քեմբրիջի Գիտությունների Փառատոն մրցույթին մասնակցելու հանար մասնակիցները պետք է ներկայացնեին բնապահպանական որևէ խնդիր: Երևանի N198 ավագ դպրոցը մրցույթին ներկայացավ <<ՀԱՅԿԱԿԱՆ ԷՆԴԵՄԻԿ ԿԵՆԴԱՆԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ>>  թեմայով:Աշխատանքներն սկսելուց առաջ դպրոցի 10-րդ դասարանի բնագիտական հոսքի աշակերտները  այցելեցին Երևանի կենդանաբանական այգի, այգու աշխատակցի ուղեկցությամբ շրջեցին այգում, ծանոթացան այգու էնդեմիկ կենդանատեսակներին  և նրանց  թվաքանակի հետ կապված խնդիրներին: Հայկական էնդեմիկներից մուֆլոնը, անգղերի որոշ տեսակներ, բեզոարյան այծը և այլ կենդանատեսակներ գրանցված են հայկական կարմիր գրքում:Պատանի բնագետները իրենց հետազոտական աշխատանքների շնորհիվ պարզեցին նշված կենդանատեսակմների կարմիր գրքում  հայտնվելու պատճառները և փորձեցին յուրովի լուծում տալ կարևորագույն այդ  հիմնախնդրին : Երեխաները ձեռնամու եղան բնակչության էկոլոգիական կրթությանը: այդ նպատակով պատրաստեցին բուկլետներ,որում նկարագրված էին հայկական էնդեմիկները, մարդկային գործոնի ազդեցությունը նրանց  թվաքանակի վրա և այդ խնդրի  լուծմանն ուղղված հիմնական կետերը: Բնագետները կազմակերպեցին յուրօրինակ  ակցիա: Նրանք բաժանեցին բուկլետները պատահական անցորդներին, այգու այցելունեին, աշակերտներին, ծնողներին, ամենատարբեր մասնագիտության տեր մարդկանց, բացատրեցին  ակցիայի կազմակերպման նպատակը:  Կենսաբանության խմբակի սաները խմբակի ղեկավարի գլխավորությամբ կազմակերպեցին նաև սեմինարներ ծնողների հետ: Մրցույթին մասնակցելու համար աշխատանքները  ներկայցվեցին  շնորհանդեսի և փոքրիկ ֆիլմի տեսքով::










  





ԵՊՀ օլիմպադայում մեր հաջողությունները:

Երևանի N 198 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները 2014թ-ի մարտի 15-ին մասնակցել են ԵՊՀ-ի կողմից կազմակերպված առարկայական օլիմպիադային և նրանցից երեք աշակերտ զբաղեցրել են պատվավոր տեղեր և ստացել են պատվոգրեր և հուշանվերներ.
12-3 դասարանի աշակերտ Ռուզաննա Հայրապետյանը կենսաբանությունից ստացել է առաջին կարգի դիպլոմ,

 12-3 դասարանի աշակերտ Մհեր Խաչատրյանը կենսաբանությունից ստցել է երրորդ կարգի դիպլոմ,


12-5 դասարանի աշակերտուհի Անուշ Կարաքեշիշյանը ռուսերենից ստացել է երրորդ կարգի դիպլոմ:












Ոստիկանության և Երևանի N198 ավագ դպրոցի համագործակցությունը :

 2014թ-ի մարտի 25-ին Երևանի N198 ավագ դպրոցում անցկացվեց հերթական հանդիպումը Ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցների հետ:Հանդիպմանը ներկա էին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորք բաժնի Ա.Գ.Բ-ի  պետ ոստիկանության մայոր Ռ.Եպիսկոպոսյանը,նույն բաժանմունքի դպրոցական ավագ տեսուչ ոստիկանության մայոր Ռ.Սիմոնյանը,<<Նարկոլոգիական Հանրապետական կենտրոնի>> բժիշկ Ա.Թումանյանը, 10-11 րդ դասարանների աշակերտներ:
Աշակերտների համար կազմակերպվել էր դասախոսություն<<Թմրանյութերի վնասակար ազդեցությունը>> թեմայով: Ներկաներին ողջունեց դպրոցի տնօրեն Ա.Թորոսյանը: Աշակերտները մեծ ուշադրությամբ ունկնդրում էին դասախոսությունը: Դասախոսության վերջում աշակերտներին հուզող հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ: Դպրոցի տնօրենը նշեց, որ շատ կարևորում է դպրոց և ոստիկանություն  համագործակցությունը և շատ ողջունելի է նման նախաձեռնությունը: Պարոն Թորոսյանը նշեց նաև, որ այս հանդիպումը կունենա շարունակություն և աշակեևտները կուսումնասիրեն խնդիրը իրականացնելով <<Թմրամոլությունը և պայքարը նրա դեմ>> թեմայով նախագիծ:
Հանդիպումը  շատ ուսուցանող էր :Մասնակիցները շատ ակտիվ էին ու հետաքրքրված: