Հոկտեմբերի 15-ին N 198 ավագ դպրոցում մեկնարկեց մաթեմատիկայի շաբաթը: Միջոցառմանը մնասնակցում էին N 186,197,198 դպրոցների 9-րդ դասարանցիները: Երեխաները բաժանվեցին այնպիսի խմբերի,որոնցում կային տարբեր դպրոցների աշակերտներ:Նախավարժանքի նապատակով խմբերին տրվում էին տրամաբանական հարցեր,որը էլ ավելի աշխուժություն և հետաքրքրություն մտցրեց միջոցառման ընթացքին:Յուրաքանչյուր խմբին տրվեցին նախապես կազմված առաջադրանքների փաթեթները:Խմբերը նյութին ծանոթանալուց հետո միմյանց ուղղեցին հարցեր ու պատասխաններ: Զգացվում էր,որ երեխաները հետաքրքրությամբ են մասնակցում:Օրվա արդյունքները ամփոփելուց հետո առաջադրանք տրվեց հաջորդ հանդիպանը պատրաստ լինելու համար:
Հաջորդ
հանդիպմանը երեխաները եկել էին ոգևորված,տնային
աշխատանքները կատարած:
Նրանք ունեին բավականին ծավալուն ցուցակներ`հանելուկների և ասացվածքների,գրքերի և ֆիլմերի
անվանումների,որոնցում պետք է անպայման լիներ նշված որևիցե թիվ:Զարմանլի է, բայց երեխաները
կատարել էին բավականին մեծ հետազոտական աշխատանք:Բացի դրանից նրանք ստացան այդ օրվա
առաջադրանքների փաթեթները և շատ կազմակերպված ու աշխույժ աշխատանքից հետո բավականին
լավ արդյունք ցուցաբերեցին:
Օրվա վերջում արդեն երեխաները մտերմացել
ու ընկերացել էին միմյանց հետ,ինչն էլ հանդիսանում էր միջոցառման նպատակը:Եվ իհարկե
վերջում հաղթեց ընկերությունը:Ի հիշատակ հանդիպանը երեխաներին տրվեցին մասնակցության
վկայականներ:
No comments:
Post a Comment