<<Ռազմահայրենասիրական դաստիարակություն>>
2013թ. Նոյեմբերի 15ին Երևանի 198 ավագ դպրոցում տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության և ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացուցիչների կողմից կազմակերպված միջոցառում`<<Ռազմահայրենասիրական դաստիարակություն>> խորագրով: Միջոցառման նպատակը Ոստիկանություն ,ՀՀ պաշտպանության նախարարություն և դպրոց համագործակցությնունն էր և մատաղ սերնդի մեջ հայրենասիրություն և օրինպաշտ քաղաքացիներ դաստիարակելու միտումը:Հանդիպմանը մասնակցում էին 10,11և12-րդ դասարանների աշակերտները:
Հանդիպման ընթացքում աշակերտների կողմից հնչեցվեցին բազում հարցեր նվիրված հայոց ազգային բանակին ,հայոց ռազմարվեստի պատմությանը:Հանդիպման ավարտին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի գնդապետ Մելիք Ռուբիկի Դալլաքյանը աշակերտներին հրավիրեց ինստիտուտ էքսկուրսիայի:Թե հյուրերը և թե մասնակից աշակերտները մեծ
բավականություն ստացան հանդիպումից:Նմանատիպ միջոցառումները նպաստում են հայրենասեր
և քաղաքականապես հասուն սերնդի ձևավորմանը: