Հոկտեմբերի 31-ին 198 ավագ դպրոցը հյուրընկալեց ԵՊՀ-ի դասախոս պրն. Գալստյանին և Վարդանանք ռազմահայրենասիրական ակումբի ղեկավար Սաթիկ Աբրահամյանին: Ակումբի գլխավոր նխագահը Արկադի Տեր-Թադևոսյանն է, իսկ հիմնական աշխատանքներով զբաղվում է ակումբի ղեկավար տիկին Սաթիկը: Ակումբը ԵՊՀ-ում գործում է արդեն 10 տարի և նպատակն է վառ պահել ազգային հերոսների հիշատակը: Համալսարանում բացվել է 26 լսարան Արցախյան ազատամարտին մասնակցած և զոհված տղաների անուններով:
Ակումբի անդամ Անուշ Ամիրբեկյանը մեզ պատմեց Լեոնիդ Ազգալդյանի մասին, իսկ ուսանողուհիներ Գևորգյանն ու Քալաշյանը երգեցին <<Լռեց, ամպերը եկան ծածկեցին երկինք>>: Դիտեցինք ֆիլմ <<Հողի Ուժը>> որը պատմում էր Լեոնիդի մասին: Հաճելի օր անցկացնելուց հետո վերադաձանք տուն նորից հանդիպելու ակնկալիքով:
No comments:
Post a Comment