Tuesday, December 10, 2013
Monday, December 9, 2013
Վիկտորինա << Հայոց պատմություն >> առարկայից :
2013թ-ի դեկտեմբերի 6-ին Երևանի N 198 ավագ դպրոցում անցկացվեց առարկայական մրցույթ հայոց պատմություն առարկայից, որը կազմակերպվել էր 7-րդ դասարանների միջև պատմության ուսուցիչներ
Լ.Գրիգորյանի և Ա.Ասլիբեկյանի կողմից :Մրցույթի հիմնական
նպատակն էր երեխաների մոտ մեծացնել հետաքրքրությունը պատմություն
առարկայի նկատմամբ, ընդլայնել համագործակցության շրջանակները 7րդ դասարանցիների միջև:
Առարկայական մրցույթը
տեղի ունեցավ երեք փուլով՝ խմբերը կազմվել
էին նախօրոք:
Առաջին փուլում խմբի ավագները ներկայացրեցին
իրենց խմբի անդամներին՝ առանձնացնելով
նրանցից յուրաքանչյուրի հետաքրքրությունները և հմտությունները:
Երկրորդ փուլում խմբի անդամները ներկայացրեցին
իրենց պատրաստած պաստառների
(պաստառները անվանակոչված էին՝Արշակունիներ,Արտաշեսյաններ,Մեծ
Հայքի թագավորություն,Կիլիկիա ) բովանդակությունը:
Երրորդ փուլում հնչեցվեցին
5 հարցեր, որոնց տրվեց մտորելու
5-ական րոպե. յուրաքանչյուր խմբին հնարավորություն տրվեց յուրովի պատասխանելու
տրված հարցերին:Մրցույթը ամփոփվեց քառաբաժան մեթոդով 1- ին խումբ ի՞նչ տեսավ, 2-րդ խումբ ի՞նչ զգաց, 3-րդ խումբ ի՞նչ լսեց, 4-րդ խումբ ի՞նչ նոր բան սովորեց: Ավարտին ժյուրին ամփոփեց արդյունքները և հաղթող ճանաչվեց Արշակունիներ թիմը:
Friday, December 6, 2013
Սեմինար ''Արդյունավետ շփում'' թեմայով
Ժողովրդավարություն և
մարդու իրավունքների կրթություն
Սեմինար
<<Արդյունավետ շփում >>թեմայով:
04.12.2013թ երևանի 198 ավագ դպրոցում անցկացվեց սեմինար դասղեկների համար:Սեմինարին
մասնակցում էին 7-12 դասարանների դասղեկները:Սեմինարը վարում էր Կրթության ազգային
ինստիտուտի կրթության և դաստիարակության բաժնի մասնագետ՝ Ա. Իվանյանը:Սեմինարը <<Արդյունավետ շփում>>թեմայով էր:Սեմինարի
ընթացքում քննարկվեց դասղեկների և աշակերտների լսելի սահմանների մասին՝անցկացվեց թեստ
որի նպատակն էր պարզել թե մեր ունեցած<< 4 ականջներից>> որոնք են զարգացած:Կատարվեց
արդյունքների վերլուծություն:Կազմակերպվեց դերախաղ ՝որի նպատակն էր ներկայացնել հասարակության
մեջ եղած խտրականությունը:Սեմինարի ուսումնական նյութերը <<Կողմնացույց ձեռնարկից էին:Բոլոր դասղեկները մեծ ոգևորվածությամբ մասնակցեցին սեմինարին: Սեմինարը շատ ուսուցանող էր և դասղեկները ձեռք բերեցին բավականին շատ հմտություններ ևաշխատանքը հետաքրքիր դարձնող հնարքներ:
Thursday, December 5, 2013
Դասալսում ֆիզիկա առարկայից
ՈՒսուցիչ` Լ. Թորոսյան
Թեմա` <<Ատոմի
ֆիզիկա>>
Դասարանը`12-5 (հումանիտար
հոսք)
Մեթոդը `ուղեկցող
ընթերցանություն
Դասն ամբողջությամբ
նվիրված էր նոր նյութի հաղորդմանը:
Խթանման փուլ`Դասի խթանման փուլում
մտագրոհի միջոցով գրատախտակին գրվեց այն ամենը, ինչ գիտեն աշակերտներն <<Ատոմի
ֆիզիկա>> թեմայից:
Իմաստի ընկալման փուլ` Այնուհետև աշակերտներին բաժանվեց ուսումնասիրվող
նյութը: Այն բաղկացած էր 3 մասից` Ատոմի կառուցվածքը, Բորի կանխադրույթները և Ատոմի
միջուկի կառուցվածքը: Յուրաքանչյուր հատվածի ուսումնասիրման համար տրվեց 5-7 րոպե ժամանակ:
Կշռադատման փուլ`Նյութը յուրացնելուց հետո աշակերտները պատասխանեցին
պրեզենտացիայի հարցերին, որն ամփոփված էր փոքրիկ առաջադրանքով: Ամեն խմբից մեկական
աշակերտ ամփոփեց տրված նյութը: Վերջում ուսուցիչն անդրադարձավ խթանման փուլում գրանցված
մտքերին և կատարեց թեմայի ամփոփում:
Monday, December 2, 2013
ՔՄԶԿԳՄ օգտագործումը դասի ընթացքում
2013թ-ի նոյեմների 18-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները ներկա գտնվեցին հայոց լեզվի, կենսաբանության և ռուսաց լեզվի դասերին «ժամանակակից մեթոդների օգտագործման դիտարկման նպատակով»: Ուսանողները տպավորված էին դասի ընթացքում ուսուցիչների կողմից մեթոդների օգտագործման վարպետությունից աշակերտ-ուսուցիչ հարաբերությունների ճիշտ ձևավորումից, դասի երեխայակենտրոն դասապրոցեսի կառուցումից:

ԴԱՍԻ ՊԼԱՆ
Ուսուցիչ` Վարդիթեր Հարությունյան
Ամսաթիվ` 28 նոյեմբերի
Դասրանը` 10-3
Առարկան` հայ գրականություն
Դասի թեման` Վարդան Այգեկցու
կյանքը, ստեղծագործության ընդհանուր բնութագիրը, առակները:
Դասի
նպատակները`
·
Աշակերտները պետք է իմանան`
ինչ է առակը, Այգեկցու կյանքի հիմնական փաստերը, կարողանան ներկայացնել ստեղծագործության
ընդհանուր բնութագիրը:
·
Կարողանան տալ
առակի բնութագիրը, ներկայացնել առակների բարոյախոսությունը:
·
Զարգացնել վերլուծական
կարողություններ, միմյանց լսելու, օգնելու, խրախուսելու, արդյունավետ շփվելու հմտություններ:
Խթանման
փուլ` Մտքերի տարափ` առակ:
Շրջանակի
մեջ գրվում է <<առակ>> բառը, աշակերտներն ասում են այդ բառի հետ կապված
բառեր, որոնք գրվում են շրջանակից դուրս եկած ճառագայթների վրա: Այնուհետև աշակերտները,
օգտագործելով ճառագայթների վրա գրված բոլոր բառերը, տալիս են առակի սահմանումը: /երեք
րոպե/
Իմաստի
ընկալման փուլ`
ա/ հինգրոպեանոց դասախոսություն`Այգեկցու կյանքն
ու ստեղծագործության ընդհանուր բնութագիրը: /հինգ րոպե/
բ/ Խճանկար/Ջիգսո/:
Դասարանը բաժանվում է չորս մայր խմբի, յուրաքանչյուր խմբի տրվում է մեկ առակ/,<<Իմաստուն
զինվորը>>, <<Իշխան և այրի կին>>, <<Եզն ու ձին>>,
<<Այծերն ու գայլերը>>/,: Աշակերտները մայր խմբերում կարդում, սովորում
են առակը, պատմում են միմյանց, վեր են հանում նրա բարոյախոսությունը և մտածում են,
թե ինչպես ներկայացնեն առակի գաղափարը /բեմադրություն, երգ, առած-ասացվածք, նկարել
և այլն/: /տասը րոպե/
Դրանից
հետո կազմվում են փորձագիտական խմբերը, այսինքն` յուրաքանչյուր խմբից մեկական աշակերտ
միանում և կազմում են նոր խումբ`փորձագիտական:
Այս խմբերում յուրաքանչյուր աշակերտ խմբի մյուս անդամներին սովորեցնում է մայր խմբում
սովորած առակը և նրա բարոյախոսությունը: Այնուհետև աշակերտները վերադառնում են մայր
խմբերը: /տասը րոպե/
Այժմ
ամեն մի խմբին տրվում է երեք ռոպե ժամանակ` ներկայացնելու իրենց սովորած առակը, նրա
բարոյախոսությունը;
Աշակերտներից
մեկը ընտրվում է իբրև Այգեկցի` գնահատելու համար խմբերի աշխատանքը:
Ուսուցիչը
գնահատում է նախապես ընտրված աշակերտներին կամ լավագույն պատասխանները /ինչպես հարմար
է գտնում/:
Կշռադատման
փուլ`
Հանձնարարել հորինել առակ` սովորած առակներից որևէ
մեկի բարոյախոսությամբ: /հինգ րոպե/ Նույն
աշխատանքը հանձնարարել կատարելու տանը:
Դասի պլան
Ուսուցչի անունը'ՍիրունյանԶ. Դասարան'11-3
Ամիս,ամսաթիվ 28.11.2013 դասի տևողությունը'45րոպե
Առարկա'Կենսաբանություն
Թեմա'Գերդոմինանտություն,խնդիրների լուծում
Դասի նպատակը.
Ա.ակադեմիական-կարողանան լուծել խնդիրներ
գերդոմինանտության վերաբերյալ:Գիտելիքներն ամրապնդել խնդիրների լուծումով:
Բ.սոցիալական-միմյանց օգնել արդյունավետ
համագործակցելու,ընկերոջ և իր աշխատանքը գնահատելու հմտությունների ձևավորում:
Ժամանակի
բաշխումը
|
Ուսուցչի
գործունեությունը
|
Աշակերտի
գործունեությունը
|
Ուսումնական
նյութեր և մեթոդներ
|
|
Ներածություն
Խթանման
փուլ
|
1րոպե
5
րոպե
|
Կիրառվում
է պրիզմայի մեթոդը:
Գրատախտակին
գրվում է
<ժառանգականություն>բառը:Ինչ
ասոցիացիաներ է առաջացնում այս բառը<երկու միտք,գրում են գրատախտակին,ապա
գրվում են հաջորդ մտքերը ևկազմում են պրիզմա,ապա խմբավորում են և ընտրվում այն
առանցքային մտքերը,որոնց վրա կառուցվել է նյութը:
|
Պատասխանում
են տրված հարցերի
|
Պրիզմա
|
Իմաստի
Ընկալման
փուլ
|
15
րոպե
|
.Ձևավորվում
են 3 հոգուց կազմված խմբեր,խմբերը ձևավորվում են 1-ից 3 հաշվելով:
.Խմբերից
յուրաքանչյուրին հանձնարարվում է 3 ական խնդիր
|
Յուրաքանչյուր
խումբ աշխատում է իր խնդիրների լուծումով:Խմբի բոլոր անդամները քննարկում են
խնդիրները,լուծում են իրենց խմբի խնդիրները:
|
|
Կշռադատման
փուլ
|
15
րոպե
|
Յուրաքանչյուր
խմբից մեկ ը'3-րդ համարը ներկայացնելու է իր խմբի աշխատանքը
|
Յուրաքանչյուր
խմբից մեկ անդամ գրատախտակի վրա ներկայացնում է իր կատարած աշխատանքը,մյուս
խմբերը հետևում են աշխատանքին :
|
|
Գնահատում
|
5
րոպե
|
Գնահատվում
են գրատախտակի մոտ աշխատող աշակերտը
|
Յուրաքանչյուր
խումբ գնահատում է իր և մյուս խմբերի աշխատանքը
|
|
Անդրադարձ
|
4րոպե
|
Քանի
խնդիր լուծեցինք,ինչ սովորեցինք
|
Տնային
հանձնարարություն-կազմել 3խնդիր գերդոմինանտության վերաբերյալ:
|
Ոսկե Աշուն
Նոյեմբերի 29-ին 198 ավագ դպրոցում տեղի ունեցավ ավանդույթ դարձած «Ոսկե Աշուն» խորագրով միջոցառում: Մասնակցում էին 7-9-րդ դասարաների աշակերտները: Յուրաքանչյուր դասարանին հատկացված էր մեկ սեղան և հարմար անկյուն և երեխաները ներկայացրեցին իրենց ձեռքով և երևակայությամբ պատրաստած պաստառները և կոլաժները, ներկայացան նաև Հայաստանի տարբեր մարզերին բնորոշ տոնակատարությամբ :7-1,7-2 դասարաններին հանձնարարված էր ներկայացնել Արցախին հատուկ տոնակատարությունը ,8-րդ դասարանին հանձնարարված էր Արարատի մարզը, 9-1 -ին Լոռին, 9-2 -ին Տավուշը: Բոլորն էլ իրենց հանձնարարությունը կատարեցվին գերազանց այդ մարզին բնորոշ ավանդույթներով, հետո նոր ներկայացան գեղարվեստական համարներով` աշնան գույների պես վառ ու գունավոր: Միջոցառմանը ներկ աէին դպրոցի փոխտնօրենները, ուսուցիչները ինչպես նաև ծնողները:


Subscribe to:
Posts (Atom)











