2013թ-ի նոյեմների 18-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները ներկա գտնվեցին հայոց լեզվի, կենսաբանության և ռուսաց լեզվի դասերին «ժամանակակից մեթոդների օգտագործման դիտարկման նպատակով»: Ուսանողները տպավորված էին դասի ընթացքում ուսուցիչների կողմից մեթոդների օգտագործման վարպետությունից աշակերտ-ուսուցիչ հարաբերությունների ճիշտ ձևավորումից, դասի երեխայակենտրոն դասապրոցեսի կառուցումից:
ԴԱՍԻ ՊԼԱՆ
Ուսուցիչ` Վարդիթեր Հարությունյան
Ամսաթիվ` 28 նոյեմբերի
Դասրանը` 10-3
Առարկան` հայ գրականություն
Դասի թեման` Վարդան Այգեկցու
կյանքը, ստեղծագործության ընդհանուր բնութագիրը, առակները:
Դասի
նպատակները`
·
Աշակերտները պետք է իմանան`
ինչ է առակը, Այգեկցու կյանքի հիմնական փաստերը, կարողանան ներկայացնել ստեղծագործության
ընդհանուր բնութագիրը:
·
Կարողանան տալ
առակի բնութագիրը, ներկայացնել առակների բարոյախոսությունը:
·
Զարգացնել վերլուծական
կարողություններ, միմյանց լսելու, օգնելու, խրախուսելու, արդյունավետ շփվելու հմտություններ:
Խթանման
փուլ` Մտքերի տարափ` առակ:
Շրջանակի
մեջ գրվում է <<առակ>> բառը, աշակերտներն ասում են այդ բառի հետ կապված
բառեր, որոնք գրվում են շրջանակից դուրս եկած ճառագայթների վրա: Այնուհետև աշակերտները,
օգտագործելով ճառագայթների վրա գրված բոլոր բառերը, տալիս են առակի սահմանումը: /երեք
րոպե/
Իմաստի
ընկալման փուլ`
ա/ հինգրոպեանոց դասախոսություն`Այգեկցու կյանքն
ու ստեղծագործության ընդհանուր բնութագիրը: /հինգ րոպե/
բ/ Խճանկար/Ջիգսո/:
Դասարանը բաժանվում է չորս մայր խմբի, յուրաքանչյուր խմբի տրվում է մեկ առակ/,<<Իմաստուն
զինվորը>>, <<Իշխան և այրի կին>>, <<Եզն ու ձին>>,
<<Այծերն ու գայլերը>>/,: Աշակերտները մայր խմբերում կարդում, սովորում
են առակը, պատմում են միմյանց, վեր են հանում նրա բարոյախոսությունը և մտածում են,
թե ինչպես ներկայացնեն առակի գաղափարը /բեմադրություն, երգ, առած-ասացվածք, նկարել
և այլն/: /տասը րոպե/
Դրանից
հետո կազմվում են փորձագիտական խմբերը, այսինքն` յուրաքանչյուր խմբից մեկական աշակերտ
միանում և կազմում են նոր խումբ`փորձագիտական:
Այս խմբերում յուրաքանչյուր աշակերտ խմբի մյուս անդամներին սովորեցնում է մայր խմբում
սովորած առակը և նրա բարոյախոսությունը: Այնուհետև աշակերտները վերադառնում են մայր
խմբերը: /տասը րոպե/
Այժմ
ամեն մի խմբին տրվում է երեք ռոպե ժամանակ` ներկայացնելու իրենց սովորած առակը, նրա
բարոյախոսությունը;
Աշակերտներից
մեկը ընտրվում է իբրև Այգեկցի` գնահատելու համար խմբերի աշխատանքը:
Ուսուցիչը
գնահատում է նախապես ընտրված աշակերտներին կամ լավագույն պատասխանները /ինչպես հարմար
է գտնում/:
Կշռադատման
փուլ`
Հանձնարարել հորինել առակ` սովորած առակներից որևէ
մեկի բարոյախոսությամբ: /հինգ րոպե/ Նույն
աշխատանքը հանձնարարել կատարելու տանը:
Դասի պլան
Ուսուցչի անունը'ՍիրունյանԶ. Դասարան'11-3
Ամիս,ամսաթիվ 28.11.2013 դասի տևողությունը'45րոպե
Առարկա'Կենսաբանություն
Թեմա'Գերդոմինանտություն,խնդիրների լուծում
Դասի նպատակը.
Ա.ակադեմիական-կարողանան լուծել խնդիրներ
գերդոմինանտության վերաբերյալ:Գիտելիքներն ամրապնդել խնդիրների լուծումով:
Բ.սոցիալական-միմյանց օգնել արդյունավետ
համագործակցելու,ընկերոջ և իր աշխատանքը գնահատելու հմտությունների ձևավորում:
Ժամանակի
բաշխումը
|
Ուսուցչի
գործունեությունը
|
Աշակերտի
գործունեությունը
|
Ուսումնական
նյութեր և մեթոդներ
|
|
Ներածություն
Խթանման
փուլ
|
1րոպե
5
րոպե
|
Կիրառվում
է պրիզմայի մեթոդը:
Գրատախտակին
գրվում է
<ժառանգականություն>բառը:Ինչ
ասոցիացիաներ է առաջացնում այս բառը<երկու միտք,գրում են գրատախտակին,ապա
գրվում են հաջորդ մտքերը ևկազմում են պրիզմա,ապա խմբավորում են և ընտրվում այն
առանցքային մտքերը,որոնց վրա կառուցվել է նյութը:
|
Պատասխանում
են տրված հարցերի
|
Պրիզմա
|
Իմաստի
Ընկալման
փուլ
|
15
րոպե
|
.Ձևավորվում
են 3 հոգուց կազմված խմբեր,խմբերը ձևավորվում են 1-ից 3 հաշվելով:
.Խմբերից
յուրաքանչյուրին հանձնարարվում է 3 ական խնդիր
|
Յուրաքանչյուր
խումբ աշխատում է իր խնդիրների լուծումով:Խմբի բոլոր անդամները քննարկում են
խնդիրները,լուծում են իրենց խմբի խնդիրները:
|
|
Կշռադատման
փուլ
|
15
րոպե
|
Յուրաքանչյուր
խմբից մեկ ը'3-րդ համարը ներկայացնելու է իր խմբի աշխատանքը
|
Յուրաքանչյուր
խմբից մեկ անդամ գրատախտակի վրա ներկայացնում է իր կատարած աշխատանքը,մյուս
խմբերը հետևում են աշխատանքին :
|
|
Գնահատում
|
5
րոպե
|
Գնահատվում
են գրատախտակի մոտ աշխատող աշակերտը
|
Յուրաքանչյուր
խումբ գնահատում է իր և մյուս խմբերի աշխատանքը
|
|
Անդրադարձ
|
4րոպե
|
Քանի
խնդիր լուծեցինք,ինչ սովորեցինք
|
Տնային
հանձնարարություն-կազմել 3խնդիր գերդոմինանտության վերաբերյալ:
|
No comments:
Post a Comment