ՈՒսուցիչ` Լ. Թորոսյան
Թեմա` <<Ատոմի
ֆիզիկա>>
Դասարանը`12-5 (հումանիտար
հոսք)
Մեթոդը `ուղեկցող
ընթերցանություն
Դասն ամբողջությամբ
նվիրված էր նոր նյութի հաղորդմանը:
Խթանման փուլ`Դասի խթանման փուլում
մտագրոհի միջոցով գրատախտակին գրվեց այն ամենը, ինչ գիտեն աշակերտներն <<Ատոմի
ֆիզիկա>> թեմայից:
Իմաստի ընկալման փուլ` Այնուհետև աշակերտներին բաժանվեց ուսումնասիրվող
նյութը: Այն բաղկացած էր 3 մասից` Ատոմի կառուցվածքը, Բորի կանխադրույթները և Ատոմի
միջուկի կառուցվածքը: Յուրաքանչյուր հատվածի ուսումնասիրման համար տրվեց 5-7 րոպե ժամանակ:
Կշռադատման փուլ`Նյութը յուրացնելուց հետո աշակերտները պատասխանեցին
պրեզենտացիայի հարցերին, որն ամփոփված էր փոքրիկ առաջադրանքով: Ամեն խմբից մեկական
աշակերտ ամփոփեց տրված նյութը: Վերջում ուսուցիչն անդրադարձավ խթանման փուլում գրանցված
մտքերին և կատարեց թեմայի ամփոփում:
No comments:
Post a Comment