Thursday, April 3, 2014

Ոստիկանության և Երևանի N198 ավագ դպրոցի համագործակցությունը :

 2014թ-ի մարտի 25-ին Երևանի N198 ավագ դպրոցում անցկացվեց հերթական հանդիպումը Ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցների հետ:Հանդիպմանը ներկա էին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորք բաժնի Ա.Գ.Բ-ի  պետ ոստիկանության մայոր Ռ.Եպիսկոպոսյանը,նույն բաժանմունքի դպրոցական ավագ տեսուչ ոստիկանության մայոր Ռ.Սիմոնյանը,<<Նարկոլոգիական Հանրապետական կենտրոնի>> բժիշկ Ա.Թումանյանը, 10-11 րդ դասարանների աշակերտներ:
Աշակերտների համար կազմակերպվել էր դասախոսություն<<Թմրանյութերի վնասակար ազդեցությունը>> թեմայով: Ներկաներին ողջունեց դպրոցի տնօրեն Ա.Թորոսյանը: Աշակերտները մեծ ուշադրությամբ ունկնդրում էին դասախոսությունը: Դասախոսության վերջում աշակերտներին հուզող հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ: Դպրոցի տնօրենը նշեց, որ շատ կարևորում է դպրոց և ոստիկանություն  համագործակցությունը և շատ ողջունելի է նման նախաձեռնությունը: Պարոն Թորոսյանը նշեց նաև, որ այս հանդիպումը կունենա շարունակություն և աշակեևտները կուսումնասիրեն խնդիրը իրականացնելով <<Թմրամոլությունը և պայքարը նրա դեմ>> թեմայով նախագիծ:
Հանդիպումը  շատ ուսուցանող էր :Մասնակիցները շատ ակտիվ էին ու հետաքրքրված: 












Tuesday, March 25, 2014

Սպորտային խաղեր

Երևանի №198  ավագ դպրոցի սաները մասնակցեցին Նոր Նորք համայնքի միջդպրոցական սպորտային խաղերին՝ նվիրված անկախության 23-րդ տարեդարձին:Կազմակերպվեց մրցույթներ տարբեր սպորտաձևերից:Մասնակցեցին  ֆուտզալի,վոլեյբոլի,բասկետբոլի, թենիսի խաղերին:Բոլոր  մարզաձևերից էլ ունեցանք և հաղթանակներ, և պարտություններ՝ բացի բասկետբոլի տղաների թիմից,որը խոշոր հաշվով պարտության մատնեց բոլոր մասնակցող թիմերին:Այժմ տղաները պատրաստվում են մասնակցելու քաղաքային խաղերին:

Մաղթում ենք հաջողություն


Վերջերս նրանք ընկերական հանդիպում ունեցան  նաև 198 ավագ դպրոցը ավարտած,արդեն բուհի ուսանող, բասկետբոլի սիրահար տղաների հետ:



Ինտեգրված դաս քիմիա-ինֆորմատիկա առարկաներից

Մարտի 24-ին 91 դասարանում դրվեց բաց,ինտեգրված դաս քիմիա և ինֆորմատիկա առարկաներից:Դասի թեման էր`<<Թթվածինը և ապահով համացանցը>>:Դասի կարգախոսը` <<Օգտագործեք համացանցը , ինչպես օգտագործում եք թթվածինը>>:
          Դասի նպատակը`աշակերտներին հասկանալի դարձնել այն փաստը,թե որքանով որ թթվածինն անհրաժեշտ է կենդանի օրգանիզմների գոյության համար,այդպես էլ 21-րդ դարում համացանցն անհրաժեշտ է գիտելիքներ ստանալու համար:


Քիմիայի ուսուցչուհի`Լ. Բալայան
                                                            Ինֆորմատիկայի ուսուցչուհի`Ա. Մելքումյան

<<Թթվածին և ապահով համացանց>>  բաց դաս
Դասի սցենար
1.Նախապես համակարգիչներում տեղադրվում  է  դասի  նյութերը`աշակերտների պատրաստած պրեզենտացիաները :
2. Դասի սկիզբը`կազմակերպչական մաս. (5 րոպե)
3. Դասի նյութի ծանոթացում` <<Թթվածինը և ապահով համացանցը>>: Կարգախոսը` <<Օգտագործեք համացանցը,ինչպես օգտագործում եք թթվածինը>> : (5րոպե)
4. Հանձնարարել`ուշադիր դիտել դասի էլեկտրոնային նյութը սլայդի տեսքով: 3-4 աշակերտներ ներկայացնում են իրենց կատարած աշխատանքները : (20 րոպե)
5. Քննարկել հիմնական կետերը : (5 րոպե)
6. Աշակերտներին հանձնարարել`կատարել լրացումներ իրենց ունեցած և համացանցային տեղեկություններից: (5րոպե)
7. Թերթիկների վրա աշակերտները և բաց դասին մասնակիցները պատասխանում են ուսուցչի կողմից առաջադրված հարցերին : (5 րոպե)


Պատասխանել հարցերին
1. Գրել մեր բաց դասի կարգախոսը:
2.Նշել թթվածին թեմայի և  ապահով համացանցի միջև եղած կապը :
3. Ինչպիսի՞ նմանություններ կան  թթվածին թեմայի և  ապահով համացանցի միջև:
4. Ինչպիսի՞ տարբերություններ կան թթվածին թեմայի և  ապահով համացանցի միջև:
5. Արդյո՞ք օգտակար են համակարգչի ծրագրերը և կարո՞ղ են համեմատվել թթվածնի հետ:
6. Ուշադիր դիտեք 9 –րդ սլայդը և ինքներդ մեկնաբանեք:

 

 







Ստուգարքի արդյունքներ


Monday, March 24, 2014

Պի թվի ծննդյան օրը

Մեր դպրոցում մարտի 14-ին նշվեց Պի թվի ծննդյան օրը: Աշակերտներին նախապես հանձնարարվել էր նյութեր պատրաստել Պի թվի մասին: Երեխաները մեծ աշխատանք էին կատարել՝նրանք բավականին հետաքրքիր տեղեկություններ էին հավաքել,պատրաստել էին սլայդներ,սովորել էին ոտանավորներ Պի թվի մասին,որոնք մեծ ոգևորությամբ ներկայացրեցին: Երեխաներին նաև նախապես  հանձնարարվել էր սովորել անգիր Պի թվի թվանշանները,որի արդյունքում անցկացվեց մրցույթ:Մրցույթը ցույց տվեց,որ երեխաներից շատերը կարողացել էին սովորել բավականին մեծ թվով թվանշաներ: Վերջում ծննդյան կարկանդակի մոմերը վառելուց հետո,այն բաժանվեց երեխաներին: Բոլորը միասին նկարվեցին դպրոցի բակում Պի թվի պատկերի մոտ: 


 


 















Պի թվի ներկայացումը 9-1 դասարանի կողմից



Վիկտորինա-մրցույթ 7-րդ դասարանցիների միջև

71 և 72 դասարաններում մաթեմատիկայի  միջոցառման  անցկացման մասին

2014 թ. փետրվարի  27-ին Երևանի թ.198 ավագ դպրոցում անցկացվեց  մաթեմատիկայի  միջոցառում, որին մասնակցում էին  71 և 72 դասարանների աշակերտները:  Մրցույթ - վիկտորինայի նպատակն էր`
1.      Ճանաչողական հետաքրքրության բարձրացումը մաթեմատիկա առարկայի նկատմամբ:
2.      Աշակերտների միջև համատեղ աշխատանքի և ընկերասիրության դաստիրակումը:
3.      Նպաստումը  յուրաքանչյուր աշակերտի ստեղծագործական որոնումների և մտորումների առաջացմանը:
4.      Նպաստումը աշակերտների մտահորիզոնի, մաթեմատիկական խոսքի և գրագիտության զարգացմանը:
Մրցույթ – վիկտորինանան անցկացվեց երկու թիմերի միջև,որոնք կազմավորվել էին 71 և 72 դասարանների աշակերտներից: <<Հնարամիտներ>> և <<Կիլիկիա>> թիմերում աշակերտները և 71 և 7դասարաններից էին,ինչը շատ մտերմացրեց երեխաներին:
Մրցույթ – վիկտորինան անցկացվեց 4 փուլով`աշխուժացնող ուրախ հարցեր,թիմերի մրցույթ, ավագների մրցույթ և տնային աշխատանք/նախապես պատրաստված փոխադարձ հարցեր/:
Մրցույթն ուներ նաև գեղարվեստական մաս,որը տեղի էր ունենում  փուլերի ընդմիջումների ժամանակ:

Հանձնարարված  տնային աշխատանքին  երեխաները շատ լավ էին պատրաստվել: Ընդհանուր առմամբ միջոցառումը հաջողված էր: Ե՛վ մասնակիցները,և՛   երկրպագուները, և՛ ծնողները մեծ ոգևորությամբ հեռացան:

 

 

Sunday, March 23, 2014

                                               ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ
198 ավագ դպրոցի 7-1 7-2 դասարանների հետ կազմակերպվեց  առարկայական մրցույթ միջոցառում կենսաբանություն առարկայից:: Աշակերտները նախ ներկայացրեցին միջոցառում կենդանիների վերաբերյալ, որում բացահայտեցին  կենդանիների դերն ու նշանակությունը բնության մեջ և մարդու կյանքում, կենդանիների կառուցվածքային, ֆունկցիոնալ առանձնահատկությունների կիրառումը տեխնիկայի տարբեր ոլորտներում և այլն:: Միջոցառման ավարտից հետո աշակերտները բաժանվեցին երկու խմբի և փորձեցին իրենց ուժերը առարկայական վիկտորինայում : Հարցերն ու առաջադրանքները  ներկյացված էին շնորհանդեսի ձևով, վարում էր Մ. Ապրեսյանը, արդյունքներն ամխոփում էր ժյուրին: