71 և 72 դասարաններում մաթեմատիկայի միջոցառման անցկացման մասին
2014 թ.
փետրվարի 27-ին Երևանի թ.198
ավագ դպրոցում անցկացվեց մաթեմատիկայի միջոցառում,
որին մասնակցում էին 71 և
72 դասարանների աշակերտները: Մրցույթ
- վիկտորինայի նպատակն էր`
1.
Ճանաչողական
հետաքրքրության բարձրացումը մաթեմատիկա առարկայի նկատմամբ:
2.
Աշակերտների
միջև համատեղ աշխատանքի և ընկերասիրության դաստիրակումը:
3.
Նպաստումը յուրաքանչյուր աշակերտի ստեղծագործական որոնումների
և մտորումների առաջացմանը:
4.
Նպաստումը աշակերտների
մտահորիզոնի, մաթեմատիկական խոսքի և գրագիտության զարգացմանը:
Մրցույթ – վիկտորինանան անցկացվեց երկու թիմերի միջև,որոնք կազմավորվել
էին 71 և 72 դասարանների աշակերտներից: <<Հնարամիտներ>>
և <<Կիլիկիա>> թիմերում աշակերտները և 71 և 72 դասարաններից էին,ինչը շատ մտերմացրեց երեխաներին:
Մրցույթ – վիկտորինան անցկացվեց 4 փուլով`աշխուժացնող ուրախ
հարցեր,թիմերի մրցույթ, ավագների մրցույթ և տնային աշխատանք/նախապես պատրաստված փոխադարձ
հարցեր/:
Մրցույթն ուներ նաև գեղարվեստական մաս,որը տեղի էր ունենում փուլերի ընդմիջումների ժամանակ:
Հանձնարարված տնային
աշխատանքին երեխաները շատ լավ էին պատրաստվել:
Ընդհանուր առմամբ միջոցառումը հաջողված էր: Ե՛վ մասնակիցները,և՛ երկրպագուները, և՛ ծնողները մեծ ոգևորությամբ հեռացան:
No comments:
Post a Comment