Tuesday, March 25, 2014

Ինտեգրված դաս քիմիա-ինֆորմատիկա առարկաներից

Մարտի 24-ին 91 դասարանում դրվեց բաց,ինտեգրված դաս քիմիա և ինֆորմատիկա առարկաներից:Դասի թեման էր`<<Թթվածինը և ապահով համացանցը>>:Դասի կարգախոսը` <<Օգտագործեք համացանցը , ինչպես օգտագործում եք թթվածինը>>:
          Դասի նպատակը`աշակերտներին հասկանալի դարձնել այն փաստը,թե որքանով որ թթվածինն անհրաժեշտ է կենդանի օրգանիզմների գոյության համար,այդպես էլ 21-րդ դարում համացանցն անհրաժեշտ է գիտելիքներ ստանալու համար:


Քիմիայի ուսուցչուհի`Լ. Բալայան
                                                            Ինֆորմատիկայի ուսուցչուհի`Ա. Մելքումյան

<<Թթվածին և ապահով համացանց>>  բաց դաս
Դասի սցենար
1.Նախապես համակարգիչներում տեղադրվում  է  դասի  նյութերը`աշակերտների պատրաստած պրեզենտացիաները :
2. Դասի սկիզբը`կազմակերպչական մաս. (5 րոպե)
3. Դասի նյութի ծանոթացում` <<Թթվածինը և ապահով համացանցը>>: Կարգախոսը` <<Օգտագործեք համացանցը,ինչպես օգտագործում եք թթվածինը>> : (5րոպե)
4. Հանձնարարել`ուշադիր դիտել դասի էլեկտրոնային նյութը սլայդի տեսքով: 3-4 աշակերտներ ներկայացնում են իրենց կատարած աշխատանքները : (20 րոպե)
5. Քննարկել հիմնական կետերը : (5 րոպե)
6. Աշակերտներին հանձնարարել`կատարել լրացումներ իրենց ունեցած և համացանցային տեղեկություններից: (5րոպե)
7. Թերթիկների վրա աշակերտները և բաց դասին մասնակիցները պատասխանում են ուսուցչի կողմից առաջադրված հարցերին : (5 րոպե)


Պատասխանել հարցերին
1. Գրել մեր բաց դասի կարգախոսը:
2.Նշել թթվածին թեմայի և  ապահով համացանցի միջև եղած կապը :
3. Ինչպիսի՞ նմանություններ կան  թթվածին թեմայի և  ապահով համացանցի միջև:
4. Ինչպիսի՞ տարբերություններ կան թթվածին թեմայի և  ապահով համացանցի միջև:
5. Արդյո՞ք օգտակար են համակարգչի ծրագրերը և կարո՞ղ են համեմատվել թթվածնի հետ:
6. Ուշադիր դիտեք 9 –րդ սլայդը և ինքներդ մեկնաբանեք:

 

 







No comments:

Post a Comment