|
հ/հ
|
առարկա
|
օր
|
ժամը
|
|
1.
|
Հայոց լեզու
Ֆիզիակ
|
20.112013թ.
|
14.30
|
|
2.
|
Պատմություն
Քիմիա
կենսաբանություն
|
21.11.2013թ.
|
14.30
|
|
3.
|
Ռուսերեն
անգլերեն
|
22.11.2013թ.
|
14.30
|
Monday, November 18, 2013
Համադպրոցական օլիմպիադայի առաջին փուլի ժամանակացույց
Մասնագիտական կողմնորոշման շաբաթ հայոց լեզվից
Նոյեմբերի 12-ին, 13-ին և 14-ին Երևանի №198 ավագ դպրոցում անցկացրին
հայոց լեզվի և գրականության շաբաթ: Մասնակցում էին №198, №197, №88 և №186
դպրոցներից մոտ 37 աշակերտներ»
Օրերը նվիրեցինք գրականությանը:
Առաջին օրը ներկայացրեցինք Սայաթ-Նովայի
<<Աշխարհումս ախ չիմ քաշի>> խաղը:
Խմբեր կազմեցինք և քննարկեցինք խմբերով`
վեր հանելով Սայաթ-Նովայի սերը, նշելով նրա առանձնահատկությունները:
Երկրորդ օրը վերլուծեցինք Գրիգոր
Նարեկցու <<Մեղեդի ծննդյան>> տաղը: Աշխատանքը դարձյալ խմբերով էր:
Տաղն ընթերցելուց հետո դուրս բերեցին հերոսուհուն բնութագրող փողաբերությունները,
համեմատությունները, մակդիրները և բացատրեցի, թե ինչ է խորհրդանշում: Այնուհետև
ներկայացրի Ռաֆայել Սանտիի <<Սիքարինյան Տիրամայրը>> նկարը, պատմեցի
նկարիչի կըանքի և նրա նկարների մասին: Խմբերում սկսեցին համեմատել Ռաֆայելի
Աստվածամորը Գրիգոր Նարեկացու նկարագրած Աստվածամոր հետ` գտնելով նմանություններ և
տարբերություններ արտաքինում, գունային տարբերություններ ու ընդհանրություններ,
հատկություն, որ բնորոշ է միայն մեկին և այլն:
Երրորդ օրը դպրոց էին եկել որոշ աշակերտների ծնողներ նաև տատիկներ` դասին
մասնակցելու նպատակով: Աշակերտները խոսեցին իրենց ստացած տպավորությունների,
զգացումների մասին: Այնուհետև բոլորին բաժանվեց մասնակցության վկայական և որպես
լավ բարեկամներ բաժանվեցինք:
198 ավագ դպրոց նկարների ցուցահանդես
198 ավագ դպրոցում ծխելու դեմ գովազդի ցուցահանդեսը որոշվեց կազմակերպել նոյեմբերի 19-ին և 21-ին: Աշակերտների կողմից պատրաստված աշխատանքները փակցվեցին դպրոցի բոլոր դասասենյակների դռների ապակիներին այնպես, որ դրանք դարձան յուօրինակ ստենդեր: Դասամիջոցներին աշակերտները կարող են տեսնել բոլոր աշխատանքները: Աշխատանքները համարակալված են և նոյեմբերի 22-ից 25-ը դպրոցի կայքում տեղի կունենա քվեարկություն, որով կընտրվեն դպրոցի լավագույն երեք աշխատանքները: Այդ աշխատանքները կատարած աշակերտները կպարգևատրվեն դպրոցի կողմից, իսկ ամենից շատ ձայներ հավաքած աշխատանքը կներկայացվի մրցույթի վերջնական փուլ:


Wednesday, November 13, 2013
Ոստիկանություն-դպրոց համագործակցություն
08.11.13թ
<<ոստիկանության-դպրոց>> կապը ամրապնդելու, ինչպե՞ս նաև աշակերտներին հայրենասիրական
ոգով դաստիարակելու նպատակով ոստիկանության Նոր Նորքի բաժնի ԱԳ բաժանմունքի կողմից
կազմակերպվել է ավագ դպրոցների 12-րդ դասարանի աշակերտների այցը հայ-թուրքական պետական
սահման: Միջոցառմանը մասնակցել են նաև 198 ավագ դպրոցի մի խումբ աշակերտներ: Միջոցառման
ընթացքում սահմանապահների կողմից ներկայացվել են, թե իրենց կողմից ինչպես է պահպանվում
հայ-թուրքական սահմանը: Ներկայացվել են սահմանապահ շների կողմից սահմանախախտին բռնելու
միջոցները և պայմանները, որտեղ իրենց ծառայությունն են կատարում սահմանապահները: Տպավորությունները
երեխաների կողմից դրական էին, և նրանք ցանկություն հայտնեցին նմանատիպ այցելություններ
կատարել նաև այլ պաշտպանական զորամասեր:


Պատանի Պատմագետների Ակումբի չորրորդ ուսումնական հոսքի ավարտական ցերեկույթը:
Սույն թվականի նոյեմբերի 9-ին Հաղթանակի Զբոսայգու Մայր Հայաստան Թանգարանի վերնամասում ՝ կապելայում, տեղի ունեցավ Պատանի Պատմագետների Ակումբի չորրորդ ուսումնական հոսքի ավարտական ցերեկույթը, որին մասնակցում էին 198 ավագ դպրոցի 11-2 դասարանի աշակերտներ Վահրամ Դավթյանը թեման << Տիգրան Մեծ և Հռոմը ՔԱ 70-60-թթ >>,
Անգին Շորաղյանը թեման << Մեծ եղեռն >>, Անի Գրիգորյանը <<Հայկական Հարց >>,
Անժելա Ամիրխանյանը թեման << Հայկական Մշակույթի առանձնահատկությունները >>, Ռիտա Խաչատրյանը թեման <<Հայկական հարցի լուծումը թուրքական բանաձևով>>, որոնք արժանացել են լսարանի բարձր գնահատականի և ստացան վկայկաններ:
Միջոցառմանը ներկա էին պատվավոր հյուրեր ՝ մանկավարժններ, պատմության մասնագետներ և ուսանողներ, որոնց շարքերում կաին հատուկ հյուրեր՝ ՀՀ հատուկ կապի վարչության պետ Մելիք Գասպարյանը, Նոր Նորքի կենտրոնական գրադարանի տնօրեն Նազենի Արզումանյանը,«ԿԻԼԻԿԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐ ԼԵՎՈՆ ՄԵԾԱԳՈՐԾԻ ԱՆՎԱՆ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՏԱՃԱՐԻ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ» գլխավոր հրամանատար Բագրատ Լալայանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը և ուրիշններ:
Wednesday, November 6, 2013
Համդիպում ԵՊՀ «Վարդանանք» հայրենասիրական ակումբի անդամների հետ
Հոկտեմբերի 31-ին 198 ավագ դպրոցը հյուրընկալեց ԵՊՀ-ի դասախոս պրն. Գալստյանին և Վարդանանք ռազմահայրենասիրական ակումբի ղեկավար Սաթիկ Աբրահամյանին: Ակումբի գլխավոր նխագահը Արկադի Տեր-Թադևոսյանն է, իսկ հիմնական աշխատանքներով զբաղվում է ակումբի ղեկավար տիկին Սաթիկը: Ակումբը ԵՊՀ-ում գործում է արդեն 10 տարի և նպատակն է վառ պահել ազգային հերոսների հիշատակը: Համալսարանում բացվել է 26 լսարան Արցախյան ազատամարտին մասնակցած և զոհված տղաների անուններով:
Ակումբի անդամ Անուշ Ամիրբեկյանը մեզ պատմեց Լեոնիդ Ազգալդյանի մասին, իսկ ուսանողուհիներ Գևորգյանն ու Քալաշյանը երգեցին <<Լռեց, ամպերը եկան ծածկեցին երկինք>>: Դիտեցինք ֆիլմ <<Հողի Ուժը>> որը պատմում էր Լեոնիդի մասին: Հաճելի օր անցկացնելուց հետո վերադաձանք տուն նորից հանդիպելու ակնկալիքով:
Sunday, October 27, 2013
Մասնագիտական կողմնորոշման շաբաթ մաթեմատիկայից
Հոկտեմբերի 15-ին N 198 ավագ դպրոցում մեկնարկեց մաթեմատիկայի շաբաթը: Միջոցառմանը մնասնակցում էին N 186,197,198 դպրոցների 9-րդ դասարանցիները: Երեխաները բաժանվեցին այնպիսի խմբերի,որոնցում կային տարբեր դպրոցների աշակերտներ:Նախավարժանքի նապատակով խմբերին տրվում էին տրամաբանական հարցեր,որը էլ ավելի աշխուժություն և հետաքրքրություն մտցրեց միջոցառման ընթացքին:Յուրաքանչյուր խմբին տրվեցին նախապես կազմված առաջադրանքների փաթեթները:Խմբերը նյութին ծանոթանալուց հետո միմյանց ուղղեցին հարցեր ու պատասխաններ: Զգացվում էր,որ երեխաները հետաքրքրությամբ են մասնակցում:Օրվա արդյունքները ամփոփելուց հետո առաջադրանք տրվեց հաջորդ հանդիպանը պատրաստ լինելու համար:
Հաջորդ
հանդիպմանը երեխաները եկել էին ոգևորված,տնային
աշխատանքները կատարած:
Նրանք ունեին բավականին ծավալուն ցուցակներ`հանելուկների և ասացվածքների,գրքերի և ֆիլմերի
անվանումների,որոնցում պետք է անպայման լիներ նշված որևիցե թիվ:Զարմանլի է, բայց երեխաները
կատարել էին բավականին մեծ հետազոտական աշխատանք:Բացի դրանից նրանք ստացան այդ օրվա
առաջադրանքների փաթեթները և շատ կազմակերպված ու աշխույժ աշխատանքից հետո բավականին
լավ արդյունք ցուցաբերեցին:
Օրվա վերջում արդեն երեխաները մտերմացել
ու ընկերացել էին միմյանց հետ,ինչն էլ հանդիսանում էր միջոցառման նպատակը:Եվ իհարկե
վերջում հաղթեց ընկերությունը:Ի հիշատակ հանդիպանը երեխաներին տրվեցին մասնակցության
վկայականներ:
Subscribe to:
Posts (Atom)

























