Friday, December 27, 2013

Ամանորը 198 ավագ դպրոցում

Ամանորյա  միջոցառումների մեկնարկը 198 ավագ դպրոցում տրվեց դեկտեմբերի 20-ին: Դպրոցի աշակերտները մասնակցեցին <<Դպրոցի արտաքին և ներքին ամանորյա ձևավոևում>>  մրցույթին:
Ամանորյա միջոցառումների հաջորդ փուլը աշակերտական խորհրդի կազմակերպած միջոցառումն էր հարակից հիմնական դպրոցների աշակերտների համար:
Երևանի198 ավագ դպրոցի աշակերտեկան խորհուրդը կազմակերպեց միջոցառում Երևանի 186 հիմնական դպրոցի տարրական դասարանների  աշակերտների համար: Միջոցառումը կազմակերպվել էր 10-11-րդ դասարանների աշակերտների ուժերով: Ողջ միջոցառման ընթացքում հնչում էր  ուրախ երաժշտություն,  կատարվում էին գեղեցիկ երգեր և  պարեր: Փոքրիկները  մեծ ակտիվությամբ և ոգևորվածությամբ  մասնակցում էին միջոցառմանը, ավարտին փոքրիկները իրենց ցանկությունները հայտնեցին Ձմեռ պապիկին:
Ամանորյա միջոցառումների շարքը ավարտվեց դեկտեմբերի 27-ին 198 ավագ դպրոցում կազմակերպված հանդեսով 7-9-րդ դասարանների աշակերտների համար:Միջոցառումը համեմված էր գեղեցիկ երգ ու պարով,հետաքրքիր խաղերով: Ամենուր տիրում էր բարձր տրամադրություն: 









Wednesday, December 25, 2013

Հայաստանի ֆրանսիական համալսարան



Մինչհամալսարանական կրթության վարչություն


Æ ëñï» ÞÝáñѳíáñáõÙ »Ù Ò»½ ²Ù³ÝáñÇ & êáõñµ ÌÝݹ۳Ý
ïáÝ»ñÇ ³éÃÇí:
ò³ÝϳÝáõÙ »Ù  ·³ÉÇù Üáñ ï³ñáõÙ Ç ¹»Ùë Ò»½ Ò»ñ ³ß³Ï»ñï³Ï³Ý & áõëáõóã³Ï³Ý ÏáÉ»ÏïÇíÝ»ñÇÝ ù³ç ³éáÕçáõÃÛáõÝ, ѳٻñ³ßËáõÃÛáõÝ, ¹åñáó - ºäÐ µ»ÕÙݳíáñ & ëï»Õͳ·áñÍ³Ï³Ý Éáõñç ѳٳ·áñͳÏóáõÃÛ³Ý ß³ñáõݳϳϳÝáõÃÛáõÝ                            Ç Ýå³ëï Ù»ñ гÛñ»ÝÇùÇ µ³ñáñáõÃÛ³Ý:
Üáñ ï³ñí³ & êáõñµ ÍÝÝ¹Û³Ý ïáÝ»ñÇ ËݹáõÃÛáõÝ, µ»ñÏñ³Ýù, »ñç³ÝÏáõÃÛáõÝ & ³Ù»Ý³ÛÝ µ³ñÇù Ò»½ & Ò»ñ ÁÝï³ÝÇùÝ»ñÇÝ:

гñ·³ÝùÝ»ñáí`
ØÇÝãѳٳÉë³ñ³Ý³Ï³Ý ÏñÃáõÃÛ³Ý

í³ñãáõÃÛ³Ý å»ï       ì.¶³ÉëïÛ³Ý

Sunday, December 22, 2013

ԽՄԲԱԿԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

                                                ԽՄԲԱԿԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ



    Արդեն երկու  տարի է 198 ավագ դպրոցում գործում է ՎԻՐՏՈՒԱԼ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ  ԱՅԳԻ խմբակը: Խմբակը կազմակերպվել էր ավագ դպրոցի բնագիտական հոսքում սովորող աշակերտների համար: Խմբակի նպատակն էր 
ա.ամրապնդել և հիմնավորել աշակերտների ունեցած գիտելիքները բնագիտության ասպարեզում
բ.արտադասարանական դասընթացների և գործնական աշխատանքների միջոցով նպաստել նոր գիտելիքներ ձեռք բերել
գ. հետազտական աշխատանքներ կատարելու շնորհիվ աշակերտների մոտ ձևավորել ինքնուրույն աշխատանք կատարելու կարողություն
4. նպաստել բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրության մեծացմանը
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ  ԱՅԳԻ ԽՄԲԱԿԻ աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով դպրոցը համագործակցության առաջարկով դիմել է Երևանի կենդանաբանական այգու տնօրինությանը, ովքեր սիրով համաձայնել են համագործակցել դպրոցի հետ,
Խմբակի շրջանակներում սաներից յուրաքանչյուրը ընտրել է այգու որևէ  կենդանատեսակ, որի մասին հավաքել է տեղեկատվություն` օգտվելով տարբեր աղբյուրներից : Երևանի կենդանաբանական այգի պարբերական այցերի ժամանակ այգու աշխատակիցները կազմակերպել են շրջայցեր այգու տարածքում, ինչպես նաև դասընթացներ, որոնց ժամանակ աշակերտներին բացատրել են անազատ կյանքի հետ կապված կենդանիների վարքի փոփոխությունները, սնման բազմացման և այլ առանձնահատկություններ:Աշակերտների կատարված աշխատանքները ներկայացվել են շնորհանդեսի ձևով : Այգու կրթական կենտրոնում այգու տարբեր նեղ մասնագետների և կրթական կենտրոնի աշխատակիցների մասնակցությամբ երեխաները ներկայացրել են  կատարած աշխատանքները, լսել կատարված աշխատանքների մասին մասնագետների կարծիքները, : Նախագծի վերջում աշակերտները օգտագործելով իրենց գիտելիքները որպես գիդ հանդեսեն  եկել այգու  բացման օրը` յուրաքանչյուրը ներկայացնելով իր ուսումասիրած կենդանատեսակը



2013-2014  ուս տարում  կենդանաբանական այգի –դպրոց համագործակցությունը դրվեց ավելի լուրջ հիմքերի վրա; Դպրոցի բնագիտական հոսքի 10-րդ դասարանի աշակերտների հետ կազմակերպվեց ՎԻՐՏՈՒԱԼ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ խմբակը:Այս տարի խմբակի շրջանակներում  աշակերտները նախ ծանոթացան խմբակի ծրագրին, խմբակի ղեկավարի հետ ընտրեցին խմբակի օրերը, որից հետո հետազոտական աշխատանքներն սկսելուց առաջ կազմակերպվեց այցելություն կենդանաբանական  այգի: Այգու կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցները  պատանի բնագետների համար կազմակերպեցին դասընթաց,որի ընթացքում
ա. բացատրեցին կենդաբանական այգիների ստեղծման նպատակն ու խնդիրները
բ. ներկայացրեցին Երևանի կենդանաբանական այգգու ստեղծման պատմությունը,այգում առկա կենդանատեսակները:
գ. ծանոթացան բնագետների ստանձնած աշխատանքներին, պատասխաեցին նրանց հուզող հարցերին:
2013-2014 ուս տարում խմբակի սաները ուսումնասիրելու համար ընտրլ են կաթնասուններին: Այգուկրթական կենտրոնի աշխատակիցը աշակերտների հետ շրջելով այգում ծանոթացրեց այգում ապրող կաթնասուններին





Հիմք ընդունելով աշակերտների հետաքրքրությունն ու ունեցած հաջողությունները խմբակի շրջանակներում դպրոցի բնագիտական հոսքի 10-րդ դասարանցիների համար կազմակերպվեց նաև ՎԻՐՏՈՒԱԼ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ խմբակը, որի նպատակն էր
ա. մեծացնել և գիտակցված դարձնել սերը դեպի հայրենի բնությունը
բ. ընդլայնել և ամրապնդել բուսաբանություն առարկայից երեխաների ունեցած գիտելիքները:
Խմբակի աշխատանքները կազմակերպելու համար աշակերտներն ունեցան տեսական դասընթացներ,որի ընթացքում խմբակի ղեկավարը բացատրեց բույսերի կարևորությունը, դերը նշանակությունը, բույսերի հիմնական կենսական ձևերը, նրանց դասակարգումը և այլն: Նրանք այցելեցին Երևանի բուսաբանական այգի, որտեղ գիդի օգնությամբ ծանոթացան այգո բուսատեսակներին, այգու ջերմոցում աճող  հետաքրքիր բույսերին: Նրանք տեղում ընտրեցին իրենց համար առավել հետաքրքիր բույսը ,որի մասին պետք է տեղեկություններ հավաքերին և ներկայացնեին շնորհանդեսի ձևով; Հետագա աշխատանքների ընթացքում ստուգվել են աշակերտների կատարած աշխատանքները, շտկվել թերությունները, տրվել հաջորդ հանձնարարությունները:
   


 

Խմբակի աշխատանքներին մասնացելը երեխաներին անկասկած մեծ օգուտ տվեց և կտա: Խմբակի շնորհիվ նրանք
1. ձեռք բերեցին գիտելիքներ
2. տիրապետեցին ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելու հմտություններին ու կարողություններին
3.հստակ գիտակցեցին այն նպատակը, որին տանում է հոսքային ուսուցումը:
Խմբակը դեռ ունի անելիք, քանզի առաջին կիսամյակում ձեռք բերածը նրանք դեռ պետք է ամբողջացնեն, նրանք դեռ պետք է հասնեն այն նպատակին ,որի համար աշխատում են  այն է`ներկայացնել ձեռք բերած գիտելիքները, դրանք կիրառել այգու բացման օրը, ուսումնական գործընթացում ինչու չէ, նաև ողջ կյանքում


Friday, December 20, 2013

Ինֆորմատիկայի խմբակ

2013թ-ի հոկտեմբեր ամսից 198 ավագ դպրոցում կազմակերպվեց  ինֆորմատիկայի խմբակ, որտեղ ուսուցանվեց Adobe Photoshop գրաֆիկական ծրագիրը:  Խմբակի աշխատանքները իրականացվել են  շաբաթական 2 անգամ: Մասնակից աշակերտները սիրով մասնակցեցին պարապմունքներին, սովորեցին աշխատել photoshop ծրագրով. նկարի հետ աշխատելու հիմունքներին,ֆոտոնկարների խմբագրում , նկարչական գործիքներ ,գույներ ,ստեղծագործական աշխատանքներ:Ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքները.







Դպրոցի ամանորյա ձևավորում

198  ավագ դպրոցը մասնակցեց «Dasaran.am» կրթական ծրագրի,«Նոր սերնդի դպրոց»  ՀԿ-ի, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Փյունիկ»   բարեգործական  հիմնադրամի  հովանավորությամբ  մեկնարկած «Դպրոցի  արտաքին և ներքին  ամանորյա  ձևավորում»  խորագիրը  կրող մրցույթին: Աշակերտներին հանձնարաված էր ձևավորել դասարանները և դպրոցի արտաքին տեսքը:  Բոլորն էլ ակտիվ մասնակցեցին  միջոցառմանը: Յուրաքանչյուր դասարան ներկայացրեց իր ձեռքով պատրաստած աշխատանքը.


 



 



Thursday, December 19, 2013

Սպորտլանդիա 7-8 դասարանների մասնակցությամբ



09.12.13թ Երևանի 198ավագ դպրոցում անցկացվեց սպորտային միջոցառում:Միջոցառմանը մասնակցում էին 7-րդ,8-րդ դասարանների աշակերտները:Սպորտլանդիան կազմակերպել էին Աշ Խորհուրդի՝ սպորտի և ռազմահայրենասիրական  հանձնախմբի աշակերտները:  Աշակերտները բաժանվեցին 3 խմբի  : Թիմերը կազմվեցին տեղում, մինչև խաղերի սկիզբը, ամեն թիմում ընգրկված էին տարբեր դասարաններից երեխաներ:Թիմերն ընտրեցին անուներ՝ Արծիվ,Մուշ և Արարատ: Աշակերտները մասնակցում էին մեծ ոգևորվածությամբ և խանդավառությամբ:Սպորտլանդիան բաղկացած էր 5 փուլից:
I վարժությունը<<Օլիմպիադա>>
I I վարժությունը<<Ցատկեր թմբերի վրա
I I I վարժությունը<<Փոխանցիր նստիր>>
IVվարժությունը<<Էստաֆետ ցատկապարանով>>
Vվարժությունը<<Նետումներ օղակին>>
Ժուրիի կազմում էին Ֆիզկուլտուրայի ՄՄ նախագահ Հ. Մելքոնյանը, ՄԿԱ տեղակալ Ն.Հովսեփյանը, ԱԽ նախագահ՝Լ.Սարաջյանը
,դասղեկներ:
Հետևելով անվտանգության կանոններին`հրավիրվել էր նաև դպրոցի բուժքույրը բուժօգնության համապատասխան պարագաներով:
Բոլոր խաղերին երեխաները մասնակցում էին մեծ խանդավառությամբ և ոգևորությամբ: Չնայած փոքր տարիքին պահպանում էին կարգուկանոնը, մեկը մյուսին հետևելով և ուղորդելով բացառում էին անկարգությունները, ու անարդար քայլերը մյուս թիմերի կողմից:
Մեծ էր
Ֆիզկուլտուրայի ուսուցիչները  մասնակցություն ունեցան,նրանք օգնում էին  հանձնախմբի անդամներին, ուղղորդում ,բացատրում էին երեխաներին խաղերի կանոնները և հետևում դրանց ճիշտ կատարմանը:
Ժյուրիները արձանագրելով խաղի արդյունքները,ուշադրություն դարձնելով թիմերի `խաղերի ընթացքում թույլ տված սխալներին, ամփոփում են խաղերի արդյունքներն ու թիմեր հավաաքած միավորները և հայտարարում հաղթող թիմին:
I 
տեղում է<<  Մուշը>>
II տեղում է<<Արարատը>>
III տեղում է<<Արծիվը>>





Մեդվեժոնոկ մրցույթի արդյունքները

Շնորհավորում ենք 8-րդ դասարանի աշակերտ Արգամ Թովմասյանին հատուկ մրցանակի արժանանալու համար:

Դպրոց 7-9-րդ դասարանների աշակերտների գրաված տեղերը

1. Արգամ Թովմասյան      48 միավոր 8-րդ դասարան հատուկ մրցանակ
2. Արամ Սարգսյան          47 միավոր 9-րդ դասարան
3. Լեոն Անանյան              31 միավոր 9-րդ դասարան
4. Սոֆյա Միրզախանյան 25 միավոր 8-րդ դասարան

Դպրոց 10-12-րդ դասարանների աշակերտների գրաված տեղերը

1. Դավիթ Հովհաննիսյան      38 միավոր 10-րդ դասարան
2. Ռոբերտ այվազյան           11 միավոր  10-րդ դասարան



Բարձրաձայն ընթերցանություն

Սեպտեմբեր ամսից գրադարանում գործում է «Բարձրաձայն ընթերցանության»  խմբակ: Խմբակի անդամները 9-11-րդ դասարանի աշակերտներն են: Խմբակի աշխատանքները իրականացվել է շաբաթական երկու անգամ: Սեպտեմբեր-դեկտեմբեր ամսիներին անցկացվել են հետևյալ միջոցառումները. «Անկախության տոնը դպրոցում», «Հայի և հայաստանի մասին զրույց», «Խաչվերաց տոն»  զրույցները, Գևորգ Էմինի «Հավերժի ճամփորդը» գրքի բարձրաձայն ընթերցանությունը: Գրադարանի կայքում հավաքվել է նյութեր ուսուցչի մասին, բանաստեղծություններ և ասույթներ , անկախության մասին նյութեր,  պատրաստվել են շնորհանդեսներ աշնան մասին, գրքի մասին, նոր գրքերի մասին, ամանորի մասին և այլն... Անցկացվել է բարձրաձայն ընթերցանություն Ս. Վարդանյանի «Հայոց մայրաքաղաքները», Վ. Պետրոսյանի «Սովորական աշուն», Հ. Խառատյանի «Հայ ժողովրդական տոները», Հ. Հովսեփյանի «Աստծո արհեստանոց» ,«Ծննդյան տոներ» թեմաներով բարձրաձայն ընթերցանություն: Ուսուցչի տոնին նվիրված կազմակերպվել է գրական երաժշտական ցերեկույթ, «Աշնան մեղեդիներ» թեմաներով գրական երաժշտական ցեորեկույթ: Խմբակի անդամներով այցելություն ենք կատարել Օշական «Թարգմանչած տոնին»  մասնակցելու համար...
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելել գրադարանի կայք  http://gradaran198.blogspot.com/

Wednesday, December 18, 2013

Քիմիայի խմբակ

Քիմիայի խմբակը դպրոցում գործում է հոկտեմբերի  1-ից:Այն անցկացվել է շաբաթական 1 ժամ(յուրաքանչյուր երկուշաբթի օր): Խմբակի նպատակը`ուսուցանել խմբակի թեմատիկ պլանում նշված թեմաները նվազագույն մակարդակով:                                                                                                                                                Խմբակում ընդգրկված աշակերտները չունեին տարրական քիմիական գիտելիքներ,որը նրանց խանգարում էր դասերը լավ յուրացնելու: Խմբակի մասնակիցները մեծ սիրով են հաճախել պարապմունքներին:Դասարանի հոսքային խմբի մյուս աշակերտները նույնպես ցանկանում էին մասնակցել խմբակի պարապմունքներին: Երեք ամիս է,ինչ գործում է խմբակը , և արդյունքը երևում է դասերի ընթացքում:  Հասա այն արդյունքին,որ երեխաները սիրեցին,և սկսեցին հասկանալ քիմիա առարկան: