Sunday, December 22, 2013

ԽՄԲԱԿԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

                                                ԽՄԲԱԿԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ



    Արդեն երկու  տարի է 198 ավագ դպրոցում գործում է ՎԻՐՏՈՒԱԼ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ  ԱՅԳԻ խմբակը: Խմբակը կազմակերպվել էր ավագ դպրոցի բնագիտական հոսքում սովորող աշակերտների համար: Խմբակի նպատակն էր 
ա.ամրապնդել և հիմնավորել աշակերտների ունեցած գիտելիքները բնագիտության ասպարեզում
բ.արտադասարանական դասընթացների և գործնական աշխատանքների միջոցով նպաստել նոր գիտելիքներ ձեռք բերել
գ. հետազտական աշխատանքներ կատարելու շնորհիվ աշակերտների մոտ ձևավորել ինքնուրույն աշխատանք կատարելու կարողություն
4. նպաստել բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրության մեծացմանը
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ  ԱՅԳԻ ԽՄԲԱԿԻ աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով դպրոցը համագործակցության առաջարկով դիմել է Երևանի կենդանաբանական այգու տնօրինությանը, ովքեր սիրով համաձայնել են համագործակցել դպրոցի հետ,
Խմբակի շրջանակներում սաներից յուրաքանչյուրը ընտրել է այգու որևէ  կենդանատեսակ, որի մասին հավաքել է տեղեկատվություն` օգտվելով տարբեր աղբյուրներից : Երևանի կենդանաբանական այգի պարբերական այցերի ժամանակ այգու աշխատակիցները կազմակերպել են շրջայցեր այգու տարածքում, ինչպես նաև դասընթացներ, որոնց ժամանակ աշակերտներին բացատրել են անազատ կյանքի հետ կապված կենդանիների վարքի փոփոխությունները, սնման բազմացման և այլ առանձնահատկություններ:Աշակերտների կատարված աշխատանքները ներկայացվել են շնորհանդեսի ձևով : Այգու կրթական կենտրոնում այգու տարբեր նեղ մասնագետների և կրթական կենտրոնի աշխատակիցների մասնակցությամբ երեխաները ներկայացրել են  կատարած աշխատանքները, լսել կատարված աշխատանքների մասին մասնագետների կարծիքները, : Նախագծի վերջում աշակերտները օգտագործելով իրենց գիտելիքները որպես գիդ հանդեսեն  եկել այգու  բացման օրը` յուրաքանչյուրը ներկայացնելով իր ուսումասիրած կենդանատեսակը



2013-2014  ուս տարում  կենդանաբանական այգի –դպրոց համագործակցությունը դրվեց ավելի լուրջ հիմքերի վրա; Դպրոցի բնագիտական հոսքի 10-րդ դասարանի աշակերտների հետ կազմակերպվեց ՎԻՐՏՈՒԱԼ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ խմբակը:Այս տարի խմբակի շրջանակներում  աշակերտները նախ ծանոթացան խմբակի ծրագրին, խմբակի ղեկավարի հետ ընտրեցին խմբակի օրերը, որից հետո հետազոտական աշխատանքներն սկսելուց առաջ կազմակերպվեց այցելություն կենդանաբանական  այգի: Այգու կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցները  պատանի բնագետների համար կազմակերպեցին դասընթաց,որի ընթացքում
ա. բացատրեցին կենդաբանական այգիների ստեղծման նպատակն ու խնդիրները
բ. ներկայացրեցին Երևանի կենդանաբանական այգգու ստեղծման պատմությունը,այգում առկա կենդանատեսակները:
գ. ծանոթացան բնագետների ստանձնած աշխատանքներին, պատասխաեցին նրանց հուզող հարցերին:
2013-2014 ուս տարում խմբակի սաները ուսումնասիրելու համար ընտրլ են կաթնասուններին: Այգուկրթական կենտրոնի աշխատակիցը աշակերտների հետ շրջելով այգում ծանոթացրեց այգում ապրող կաթնասուններին





Հիմք ընդունելով աշակերտների հետաքրքրությունն ու ունեցած հաջողությունները խմբակի շրջանակներում դպրոցի բնագիտական հոսքի 10-րդ դասարանցիների համար կազմակերպվեց նաև ՎԻՐՏՈՒԱԼ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ խմբակը, որի նպատակն էր
ա. մեծացնել և գիտակցված դարձնել սերը դեպի հայրենի բնությունը
բ. ընդլայնել և ամրապնդել բուսաբանություն առարկայից երեխաների ունեցած գիտելիքները:
Խմբակի աշխատանքները կազմակերպելու համար աշակերտներն ունեցան տեսական դասընթացներ,որի ընթացքում խմբակի ղեկավարը բացատրեց բույսերի կարևորությունը, դերը նշանակությունը, բույսերի հիմնական կենսական ձևերը, նրանց դասակարգումը և այլն: Նրանք այցելեցին Երևանի բուսաբանական այգի, որտեղ գիդի օգնությամբ ծանոթացան այգո բուսատեսակներին, այգու ջերմոցում աճող  հետաքրքիր բույսերին: Նրանք տեղում ընտրեցին իրենց համար առավել հետաքրքիր բույսը ,որի մասին պետք է տեղեկություններ հավաքերին և ներկայացնեին շնորհանդեսի ձևով; Հետագա աշխատանքների ընթացքում ստուգվել են աշակերտների կատարած աշխատանքները, շտկվել թերությունները, տրվել հաջորդ հանձնարարությունները:
   


 

Խմբակի աշխատանքներին մասնացելը երեխաներին անկասկած մեծ օգուտ տվեց և կտա: Խմբակի շնորհիվ նրանք
1. ձեռք բերեցին գիտելիքներ
2. տիրապետեցին ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելու հմտություններին ու կարողություններին
3.հստակ գիտակցեցին այն նպատակը, որին տանում է հոսքային ուսուցումը:
Խմբակը դեռ ունի անելիք, քանզի առաջին կիսամյակում ձեռք բերածը նրանք դեռ պետք է ամբողջացնեն, նրանք դեռ պետք է հասնեն այն նպատակին ,որի համար աշխատում են  այն է`ներկայացնել ձեռք բերած գիտելիքները, դրանք կիրառել այգու բացման օրը, ուսումնական գործընթացում ինչու չէ, նաև ողջ կյանքում


No comments:

Post a Comment