ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ
28.11.2013
198 ավագ դպրոցի` Երևանի Կենդանաբանական այգու կրթական ծրագրերի
կենտրոնի հետ համագործակցության շրջանականերում <<ՎԻՐՏՈՒԱԼ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ>>
խմբակի սաները նոյեմբեի 28-ին մասնակցեցին այգում կազմակերպված դասընթաց- սեմինարին:
Դասընթացի ընթացքում այգու կրթական կենտրոնի աշխատակիցները խմբակի սաներին ներկայացրեցին
կենդանաբանական այգիների ստեղծման նպատակն ու նշանակությունը,այգում ապրող կենդանատեսակները,
այգում առկա խնդիրները: Պատանի բնագետները կենտրոնի աշխատակիցներին և հրավիրված մասնագետներին
ներկայացրեցին խմբակի նպատակն ու խնդիրները , քննարկվեցին
արդեն կատարված աշխատանքները , խմբակի ղեկավարի հետ հստակեցվեցին համագործակցության ոլորտները: Այգու կենդանատեսակների
խնամքով զբաղվող նեղ մասնագետները սիրով պատասխանեցին երեխաներին հետաքրքրող հարցերին,
որից հետո կազմակերպվեց շրջայց այգու տարածքում: Բնագետները մեծ ոգևորությամբ շրջեցին
այգում, ծանոթացան այգու կենդանատեսակներին և նրանց խնամքի, բազմացման, զարգացման,
անազատ պայմաններում ապրելու հետ կապված մանրամասներին:
Այգու աշխատակիցները ողջունեցին արդեն շարունակական դարձած փոխշահավետ համագործակցությունը, հայտնեցին իրենց
պատրաստակամությունն ու աջակցությունը խմբակի հետագա աշխատանքներն իրականացնելու գործում:
No comments:
Post a Comment