09.05.2014թ
Հաղթանակների
ամիս է մայիսը: Իսկ հաղթանակն ապահովում է հայ
զինվորը: Եվ ապագա հայ զինվորի ՝ Հ Հ պաշտպանության նախարարությանՎ. Սարգսյանի Ռազմական ինստիտուտի ուսանողների համար ելույթ ունեցան Երևանի N 198
ավագ դպրոցի սաները: Նրանք ներկայացրեցին հայ զինվորի անցած հերոսական ուղին
Հայրենական մեծ պատերազմից մինչև Շուշի:
Մարդիկ երբեք չեն մոռանա
մայիսյան այն օրը ,երբ հաղթական հրավառության որոտը ամբողջ աշխարհին ազդարարեց ֆաշիզմի
ջախջախման մասին:
Տարիներ հետո այդ օրը փառաբանվեց
ևս մեկ հաղթանակով և այս անգամ արդեն Արցախն
էր ՝հերոսական Շուշին:
Մայիսի 9-ը դարձավ հերոսության վկա ու վերքի
սպի :Դարձավ հաղթության կրկնակի տոն , հայ ոգու վերածնունդ ,որը եկել է դարերից՝ Ավարայրից ու Սարդարապատից:
Աշակերտները
շնորհանդեսների տեսքով ներկայացրին հայրենական պատերազմի ռազմական
գործողություններից
ամենաառաջինը՝ Բրեստի պաշտպանությունը և վերջին հաղթական գրոհը՝ Բեռլինի գրոհը: Արցախյան հերոսամարտից ներկայացված էր առաջին հաղթական Քարին տակի կռիվը ,Շուշիի
ազատագրումը և մայր հայրենիքի հետ ցամաքային կապ հաստատելու համար հաղթական Լաչինի համար մղված կռիվը:Ելույթը համեմված էր հայրենասիրական երգ
ու պարով: Աշակերտները մեծ ոգևորությամբ փառաբանեցին մեր հաղթական երթը ու զգուշացրին
ի լուր աշխարհի .
Որ եթե նորից մրրիկ բարձրանա,
Մայիսի 9-ով պիտի վերջանա:
No comments:
Post a Comment