Մայիսի 15-ին Երևանի N 198 ավագ դպրոցում կազմակերպվել էր միջոցառում նվիրված լավագույն աշակերտների մրցանակաբաշխությանը: Ընտրված օրվա ընտրությունը ինքնանպատակ չէր. մայիսի 15-ը համարվում է Ընտանիքի միջազգային օր, ուստի և լավագույն արդյունքների հասած աշակերտների ծնողների դերը այս գործում միանշանակ ունի մեծ նշանակություն: Միջոցառման նպատակը խրախուսելն էր այդ աշակերտներին և նրանց ծնողներին շնորհակալության խոսքեր ասելն էր, քանի որ լավ ընտանիքում ապրող երեխան վաղվա ընտանիքի, վաղվա երկրի կառուցողն ու ստեղծողն է, վաղվա հայրենիքը շենացնողը: Միջոցառմանը մասնակցում էին լավագույն աշակերտների ծնողները,հարակից դպրոցների տնօրենները և ուսուցիչները:
Ընտրվել էին լավագույն տասը աշակերտներ :Հինգ աշակերտ հիմնական դպրոցից
1. Սարգսյան Արամ 9-1 դասարան
2. Սահակյան Անժելիկա 9-1 դասարան,
3.Ջանիբեկյան Մարիա 7-1 դասարան,
4.Զաքարյան Անի 7-1դասարան,
5.Մարտիրոսյան Էդուարդ 8-1 դասարան:
Հինգ աշակերտ ավագ դպրոցից՝
1.Մարտիրոսյան Ջուլիետա11-4 դասարան,
2.Պրազյան Նելլի 10-1 դասարան,
3.Բարեղամայան Անժելա 10-4 դասարան,
4.Շիրինյան Մարո10-3 դասարան,
5.Հախումյան Մերի 11-2 դասարան:
Լավագույն աշակերտները պատրաստել էին շնորհանդեսներ, որտեղ ներկայացնում էին իրենց դպրոցը,ուսուցիչներին և իրենց:Լավագույն աշակերտների ծնողները պարգևատրվեցին շնորհակալագրերով :Շնորհակալագրերով պարգևատրվեցին նաև N150 ,N166 և N88 հիմնական դպրոցները ,որոնց շրջանավարտներն ընտրվել էին լավագույն աշակերտներ: Շիրինյան Մարո10-3 դասարան N88 հիմնական դպրոց,Հախումյան Մերի 11-2 դասարան N150 հիմնական դպրոց,Պրազյան Նելլի 10-1 դասարան N166 հիմնական դպրոց:
Ներկաներին ողջունեց և շնորհավորեց դպրոցի տնօրեն Ա.Թորոսյանը : Աշակերտներին և ծնողներին շնորհավորեցին և իրենց բարեմաղթանքները հղեցին նաև հրավիրված դպրոցների տնօրենները՝ Հայրապետյան Մ.N150 դպրոց,Հարությունյան Գ. N 88դպրոց,Քուշկյան Մ.N 166 դպրոց:
Միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում և անչափ հաճելի էր լսել երախտիքի խոսքեր սաներից, ովքեր մեր ապագան են և մեր վաղվա օրը:
No comments:
Post a Comment