Երևանի N198
ավագ դպրոցում ապչիլի 28-ին տեղի ունեցավ ՄԻՋԴՊՐՈՑԱԿԱՆ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾի եզրափակիչ փուլը:: Նախագծի շրջանակներում 166, 186, 88,197 հիմնական և 198 ավագ դպրոցների
7-8 դասարանների աշակերտները ուսուցիչներ` Մ. Ապրեսյանի և Լ. Բալայանի ղեկավարությամբ իրականացրեցին ինքնուրույն հետազոտական աշխատանքներ
բուսաբանությունից և կենդանաբանությունից: Աշխատանքների էլեկտրոնային ստուգումը կազմակերպելու համար նախագծի
ղեկավար ուսուցիչները մինչ աշխատանքներն ավարտելը այցելեցին մասնակից դպրոցներ,`երեխաներին
տեղում բացատրեցին համակարգչից օգտվելու հմտությունները: Աշակերտները նախատեսված ժամանակահատվածում
համացանցի միջոցով ուսուցիչների կողմից ստացել են համապատասխան ցուցումներ և դիտողություններ:
Աշխատանքի երկրորդ փուլում աշակերտները իրենց
աշխատանքները շնորհանդեսի ձևով ներկայացրեցին
N 198 ավագ դպրոցում: Միջոցառմանը ներկա էին ծնողներ, նշված դպրոցներից ուսոււցիչներ,
տարբեր դասարանների աշակերտներ:
Միձոցառման
երրորդ փուլում ,որը տեղի ունեցավ ապրիլի 28-ին, նշված դպրոցների սաները իրենց ուժերը չափեցին կենսաբանության վիկտորինայում:
Վիկտորինան անցավ հաճելիորեն լարված, ակտիվ մթնոլորտում: 198 ավագ դպրոցի բնագիտական
մեթոդմիավորման նախաձեռնությամբ մրցույթի մասնակիցներին հանձնվեցին մասնակցության վկայականներ,
մասնակից դպրոցներին` շնորհակալագրեր: Խրախուսական նվերներ ստացան նաև մրցույթի ամենաակտիվ
մասնակիցները
No comments:
Post a Comment