Դեպի Հարության տոն տանող ընթացքը ինքնաքննումի, ինքնավերլուծության,
զղջումի և ապաշխարության շրջան է: Փորձում ենք ուղղել մեր սայթաքումները, մեր ներքին ձայնին անսալով` կարողանում ենք գտնել Ճիշտ
ճանապարհը:
Մարդ արարածը, աստվածանման
հոգու անմահություն ունենալով հանդերձ, մեղսագործ բնություն ունի: Դրա համար էլ առանձնացված
է այսպիսի մի շրջան, որ մարդը կարողանա շտկել
իր անձը:
Եթե մեծահասակը գիտակցաբար
է մոտենում այս ամենին, ապա դեռահասին դժվար է խոսքով ու խրատով սովորեցնել դա: Զղջումն
ու ապաշխարությունը ավելի մատչելի ու հասկանալի է դառնում խաղերով ու թատերական ներկայացումներով:
Այդպիսի մի փորձ էր 91 դասարանի դասղեկ Հռիփսիմե Մելքոնյանի կողմից կազմակերպված
<<Ուղևորներ>> ներկայացումը:
Ծանր էին ուղևորների
<<բեռները>>: Դրանք մարդկային մեղքերն էին` ագահություն , բարկություն
, նախանձ, հպարտություն,
որկրամոլություն, ծուլություն, բղջախոհություն:
Դժվար էր դրանցից
բաժանվելը. դրանք և' թանկ էին,
և' սովորական դարձած:
Մարդակային մեղքերից
`<<բեռներից>> , հեշտ ազատվելուն
օգնեցին այլաբանորեն ներկայացված աստվածաշնչյան
առակները:
Ու աշակերտները հասկացան,
որ սերը , բարությունն ու ներողամտությունը օգնում են մարդուն ամենադժվար պահերին:
Դեպի Նոր Երկիր ուղևորությունը
ավարտվում է մեծ ցնծումով.
-Քրիստոս հարյավ ի
մեռելոց:
-Օրհնյալ է Հարությունը
Քրիստոսի:
No comments:
Post a Comment