Կա մի երևույթ , որ կոչվում է սերունդների հիշողություն: Դրա
համար էլ գաղթ ու կոտորած չտեսած այսօրվա սերունդը
Եղեռնի սարսուռներն ապրածներից ոչ պակաս է զգում ու դատապարտում այն մեծ ոճրագործությունը,որ կատարվեց թուրքական դահիճների կողմից 20-րդ դարի սկզբին:
Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ կազմակերպվում են
տարբեր միջոցառումներ: Դպրոցական ծրագրում էլ ընդգրկված են գրական ստեղծագործություններ, որոնք
առնչվում են այդ չարիքին: Սակայն Պ.Սևակի <<Եռաձայն պատարագ>> պոեմին աշակերտները անհաղորդ են մնում: Դրա համար էլ
փորձ արվեց 10-րդ դասարանի աշակերտներին հասու
դարձնել Սևակի այդ հրաշալի պոեմը իբրև արտադասարանական ընթերցանություն:
Աշխատանքը կատարվեց նախագծերի մեթոդով: Աշակերտները նախ կարդացին պոեմը:Կազմվեց
3 խումբ , յուրաքանչյուրը պետք է ներկայացներ պոեմի մեկ հատվածը `
Ողբա~մ մեռելոց
Բեկանեմ շանթեր
Կոչեմ ապրողաց:
Աշակերտները կատարեցին հետազոտական աշխատանք , կարդացին պոեմի
մասին հոդվածներ, գտան այն բառերի ու արտահայտություններ բացատրությունները, որոնք անհասկանալի էին կամ ունեին լրացուցիչ բացատրության կարիք: Համացանցից, հանրագիտարանից և այլ գրքերից ավելի մանրամասն տեղեկություններ
քաղեցին Մեծ եղեռնի, նրա նախապատմության, հայ դատի , ազատագրական կռիվների մասին: Եվ վերջում
աշխատանքը ներկայացրին ֆիլմի , շնորհանդեսի, ցուցապաստառների միջոցով` պատմելով, բացատրելով
դրանք:
No comments:
Post a Comment