Thursday, May 15, 2014

Աղաղակում է անցյալը , պահանջում է ներկան

Ապրիլի 23-ին կազմակերպվեց  Մեծ եղեռնին նվիրված ցերեկույթ  7-1 դասարանի աշակերտների մասնակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էր ամբողջ դասարանը՝ 25 աշակերտ: Միջոցառման նպատակը երեխաների մեջ ազգային ինքնագիտակցության և  արժանապատվության  ձևավորումն էր, սեփական  ժողովրդի  պատմության  անցյալից դասեր քաղող և  վաղվա իր  օրը ճիշտ կերտող հայ երիտասարդի  հայրենասիրական  ոգու բարձրացումը: Պատմության  ողբերգական  դեպքերը պիտի դառնան  պարտադրող.  հայը  պիտի տեր կանգնի իր պատմությանը, որպեսզի միլիոնավոր անմեղ  զոհերի հոգիները վերջապես գտնեն իրենց  հանգստությունը,  որպեսզի  աշխարհում մի օր   վերականգնվի արդարադատությունը. սա էր միջոցառման նպատակը:  Աշակերտները արտասանեցին, երգեցին, բեմադրեցին  դրվագներ Մեծ եղեռնին զոհ գնացած նշանավոր մարդկանց կյանքից: Վերջում նրանց ճակատներին փակցված  սև ժապավեններին փոխարինեցին եռագույն ժապավենները՝ ի նշան հայի   վրեժխնդրության, ի նշան հայի հավերժության:  Աշակերտները տպավորված էին. նրանց խոսքը չէր  հնչում որպես սովորական խոսք.  այն հոգու ճիչ էր, բողոք, ընդվզում, ցասում և հայ ժողովրդին այլևս  երբեք ծունկի  բերել  չհանդուժող  հայի  խստագույն պահանջ: 



No comments:

Post a Comment