Երևանի N 198 ավագ դպրոցի բնագիտական հոսքի աշակերտները կենդանաբանական
այգու հրավերով ապրիլի 9-ին դիտեցին ֆիլմ Նարեկացի կենտրոնում: Ֆիլմը նկարահանել էին
<<ԱՐԵՎՈՐԴԻ>> կազմակերպության սաները, ցուցադրությունը կազմակերպել էր
Երևանի կենդանաբանական այգին: Ֆիլմը , որը
<<Շրջակա միջավայրի աղտոտում >> խորագիրն էր կրում, նպատակ ուներ հանրության
գիտակցությանը հասցնելու թեմայի հրատապությունն
ու կարևորությունը: Ֆիլմի ընթացքում սաները փորձել էին փաստերի, օրինակների
միջոցով ներկայացնել աղտոտման մակարդակը Հայաստանում:
Showing posts with label ԽՄԲԱԿ. Show all posts
Showing posts with label ԽՄԲԱԿ. Show all posts
Thursday, April 10, 2014
Monday, April 7, 2014
ԹՌՉՆԱԲՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ
Երևանի N198 ավագ դպրոցի կենսաբանության խմբակի աշակերտները
Երևանի կենդանաբանական այգու հետ համագործակցության շրջանակներում մասնակցեցին ապրիլի
5- ին այգում կազմակերված թռչնաբների պատրաստման մրցույթին: Ըստ մրցույթի կանոնների մասնակից խմբերը իրենց ներկայացրած
նյութերով տեղում պետք է պատրաստեին այլնտրանքային թռչնաբներ:
Երևանի N 198 –ի բնագետները օգտագործեցին թափոն հանդիսացող պլաստիկ տարաները և ստացան այլընտրանքային
թռչնաբներ: Միջոցառման ընթացքում անցկացվեց նաև թռչունների վերաբերյալ բլից հարցերի
մրցույթ, որտեղ մեր դպրոցի սաները աչքի ընկան իրենց կենսաբանական գիտելիքներով և ստացան
հուշ մրցանակներ:
Thursday, April 3, 2014
ՀԱՅԿԱԿԱՆ ԷՆԴԵՄԻԿ ԿԵՆԴԱՆԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Քեմբրիջի Գիտությունների
Փառատոն մրցույթին մասնակցելու հանար մասնակիցները պետք է ներկայացնեին բնապահպանական
որևէ խնդիր: Երևանի N198 ավագ դպրոցը մրցույթին ներկայացավ <<ՀԱՅԿԱԿԱՆ ԷՆԴԵՄԻԿ
ԿԵՆԴԱՆԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ>> թեմայով:Աշխատանքներն
սկսելուց առաջ դպրոցի 10-րդ դասարանի բնագիտական հոսքի աշակերտները այցելեցին Երևանի կենդանաբանական այգի, այգու աշխատակցի
ուղեկցությամբ շրջեցին այգում, ծանոթացան այգու էնդեմիկ կենդանատեսակներին և նրանց
թվաքանակի հետ կապված խնդիրներին: Հայկական էնդեմիկներից մուֆլոնը, անգղերի
որոշ տեսակներ, բեզոարյան այծը և այլ կենդանատեսակներ գրանցված են հայկական կարմիր
գրքում:Պատանի բնագետները իրենց հետազոտական աշխատանքների շնորհիվ պարզեցին նշված կենդանատեսակմների
կարմիր գրքում հայտնվելու պատճառները և փորձեցին
յուրովի լուծում տալ կարևորագույն այդ հիմնախնդրին
: Երեխաները ձեռնամու եղան բնակչության էկոլոգիական կրթությանը: այդ նպատակով պատրաստեցին
բուկլետներ,որում նկարագրված էին հայկական էնդեմիկները, մարդկային գործոնի ազդեցությունը
նրանց թվաքանակի վրա և այդ խնդրի լուծմանն ուղղված հիմնական կետերը: Բնագետները կազմակերպեցին
յուրօրինակ ակցիա: Նրանք բաժանեցին բուկլետները
պատահական անցորդներին, այգու այցելունեին, աշակերտներին, ծնողներին, ամենատարբեր մասնագիտության
տեր մարդկանց, բացատրեցին ակցիայի կազմակերպման նպատակը: Կենսաբանության խմբակի սաները խմբակի ղեկավարի գլխավորությամբ
կազմակերպեցին նաև սեմինարներ ծնողների հետ: Մրցույթին մասնակցելու համար աշխատանքները ներկայցվեցին
շնորհանդեսի և փոքրիկ ֆիլմի տեսքով::
Saturday, March 22, 2014
Սեմինար <ԷՆԴԵՄԻԿ ԿԵՆԴԱՆԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈԻԹՅՈՒՆԸ > թեմայով
Մարտի 20-ին 198 ավագ դպրոցում կազմակերպվեց սեմինար <<ԷՆԴԵՄԻԿ ԿԵՆԴԱՆԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈԻԹՅՈՒՆԸ >> թեմայով: Սեմինարի նպատակն էր ներկա գտնվողներին ներկայացնել Գիտության փառատոնի շրջանակներում կենսաբանության խմբակի սաների կատարած աշխատանքները: Սեմինարի սկզբում խմբակի ղեկավարը ներկայացրեց խմբակի սաներին , նրանց իրականացրած նախագծերը 2013-2014 ուս տարում, ինչպես նաև ներկայացրեց Գիտության փառատոն մրցույթի շրջանակներչում երեխաների գործունեությունը: աշխատանքներն սկսելուց առաջ խմբակի մասնակիցները նախ այցելեցին այգի, ծանոթացան այգու էնդեմիկ կենդանատեսակներին, այգու աշխատակիցների հետ քննարկեցին կարմիր գրքում գրանցված կենդանատեսակները, նրանց թվաքանակի նվազման պատճառներն ու այդ հիմնախնդրի լուծմանն ուղղված աշխատանքները: Հայկական էնդեմիկների պահպանությանն էր ուղղված նաև 198 ականների կազմակերպած ակցիան, որի հիմնական նպատակը բնակչության էկոլոգիական կրթության սերմանումն ու ամրապնդումն էր: Ակցիայի շրջանակներում կազմակերպվեցին շրջայցեր, որոնց ընթացքում խմբակի սաները բաժանեցին բուկլետներ, բացատրեցին այցելուներին հայկական բնաշխարհին հատուկ կենդանիների ոչնչացման եզրին հայտնվելու պատճառները և լուծման ուղիները:: Սեմինարի մասնակիցներին էնդեմիկների հիմնախնդիրը ներկայացվեց շնորհանդեսի ձևով, ինչպես նաև բաժանվեցին, բուկլետներ: Սեմինարի մասնակիցները ողջունեցին և խրախուսեցին բնագետների կողմից կազմակերպված սեմինարը` համարելով այն ճանաչողական և ուսուցողական ,ինչպես նաև նրանց կատարած աշխատանքը:


Friday, March 14, 2014
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ
14.03.2014թ.
Երևանի N198
ավագ դպրոցը
մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՈ–յի ծրագրերի շրջանակներում կազմակերպված
ԳԻՏՈՒԹՅԱՆ
ՓԱՌԱՏՈՆ մրցույթին: Մրցույթին մասնակցելու համար
պատանի բնագետները պետք է առաջ քաշեն որևէ բնապահպանական խնդիր և դրա շուջ կատարեն
ուսումնասիրություններ: Աշխատանքները պահանջվում է ներկայացնել շնորհանդեսի և 3-5 րոպեանոց
տեսաֆիլմի ձևով:
ԵրևանիN 198 ավագ դպրոցի
բնագետները ուսումնասիրելու համար ընտրեցին Երևանի
կենդանաբանական այգու էնդեմիկ կենդանատեսակները, ինչի համար կենսաբանության ուսուցչուհի
Մ. Ապրեսյանը և բնագիտական հոսքի մի խումբ
աշակերտներ հերթական անգամ այցելեցին կենդանաբանական այգի:Այգու տնօրինությունը սիրով
համաձայնեց օգնել և աջակցել աշխատանքների կազմակերպմանը, ինչպես նաև աշխատակիցները
պատրաստակամություն հայտնեցին պատասխանել էնդեմիկների վերաբերյալ աշակերտներին հետաքրքրող հարցերին:Երևանի կենդանաբանական
այգում այսօր ապրում են հայկական կարմիր գրքում գրանցված էնդեմիկ թռրուններ, կաթնասուններ,սողուններ:
Հայկական մուֆլոնի պահպանման և թվաքանակի ավելացման նպատակով այգին իրականացնում է
նախագիծ ,որի նպատակն այդ կենդանատեսակի բազմացումն ու բնությյան մեջ ազատ արձակելն է :Կենսաբանական խմբակի սաները ցանկություն
հայտնեցին օգնելու այդ նախագծի իրականացմանը:
Այգու աշխատակիցը շրջեց խմբի հետ այգու տարածքում, ներկայացրեց այգու
էնդեմիկներին, պատմեց նրաց պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված աշխատանքների մասին:
Աշխատանքները կշարունակվեն մարտի 17-ին ըստ ձեռք բերված պայմանավորվածության:
Այգու հետ համագործակցության
շրջանակներում դպրոցի բնագետները ստացան հրավեր մասնակցելու մարտի 29-ին այգում կայանալիք
միջոցառմանը: Միջոցառման մասնակիցները այդ օրը կպատրաստեն թռչունների բներ իրենց ներկայացրած
մակետների համապատասխան:
Wednesday, March 12, 2014
Saturday, February 15, 2014
ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆԵՐԻ ԴԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Երևանի N 198 ավագ դպրոցի բնագիտական հոսքի 10-րդ դասարանի աշակերտները կենսաբանության խմբակի շրջանակներում իրականացրեցին <<ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆԵՐԻ ԴԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ. >> նախագիծը: Աշխատանքները կազմակերպելու համար բնագետներն ուսումնասիրել են աշխարհի լավագույն կենդանաբանական այգիները, այգիների ստեղծման պատմությունը, այգիների ստեղծման պատճառները, տարբեր երկրների այգիների կենդանատեսակները, ինչպես նաև այգիների դերը անհետացող տեսակների պահպանման և նոր տեսակների ստեղծման գործում:
Աշխատանքները պատրաստելու համար խմբակի սաներն օգտվել են
1. ՀԱԿՈԲՅԱՆ ԼԻԱՆԱ 10-5 ԴԱՍԱՐԱՆ
2. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ 10-5 ԴԱՍԱՐԱՆ
3. ԽԱՉԱՏՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ 10-5 ԴԱՍԱՐԱՆ
4. ԽԱՉԱՏՐՅԱՆ ԼԻԼԻԹ 10-5 ԴԱՍԱՐԱՆ
5. ԱՅՎԱԶՅԱՆ ՌՈԲԵՐՏ 10-5 ԴԱՍԱՐԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՍՄԲԱՏ 10-5 ԴԱՍԱՐԱՆ
6. ԴԱԼԼԱՔՅԱՆ ԳՈՌ
7. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԻՆԵ 10-5 ԴԱՍԱՐԱՆ
8. ԴԱՎԹՅԱՆ ԱՆԱՀԻՏ 10-5 ԴԱՍԱՐԱՆ
9. Ալինա Միքայելյան
Աշխատանքները պատրաստելու համար խմբակի սաներն օգտվել են
http://gradaran198.blogspot.com/p/blog-page_4556.html
www.google.com
www. youtube.com
1. ՀԱԿՈԲՅԱՆ ԼԻԱՆԱ 10-5 ԴԱՍԱՐԱՆ
2. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ 10-5 ԴԱՍԱՐԱՆ
3. ԽԱՉԱՏՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ 10-5 ԴԱՍԱՐԱՆ
4. ԽԱՉԱՏՐՅԱՆ ԼԻԼԻԹ 10-5 ԴԱՍԱՐԱՆ
5. ԱՅՎԱԶՅԱՆ ՌՈԲԵՐՏ 10-5 ԴԱՍԱՐԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՍՄԲԱՏ 10-5 ԴԱՍԱՐԱՆ
6. ԴԱԼԼԱՔՅԱՆ ԳՈՌ
7. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԻՆԵ 10-5 ԴԱՍԱՐԱՆ
8. ԴԱՎԹՅԱՆ ԱՆԱՀԻՏ 10-5 ԴԱՍԱՐԱՆ
9. Ալինա Միքայելյան
10. ՊՐԱԶՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ 10-5 ԴԱՍԱՐԱՆ
Subscribe to:
Posts (Atom)

































