Showing posts with label Ուսումնական նախագիծ. Show all posts
Showing posts with label Ուսումնական նախագիծ. Show all posts

Thursday, March 13, 2014

ԾԱՌԱՏՈՒՆԿ


Դպրոցը կազմակերպում է ծառատունկ 2014 թվականի մայիսի 22-ին ժամը 12-00-ին:

Ծառատունկի ծրագիրը
  1. Աշակերտները երգում են <Ծառատունկ> երգը:
  2. Աշակերտները իրենց պապիկների հետ տնկում են ծառեր դպրոցի բակում:
  3. Ծառատունկի մասնակցիներին ողջունում են աշակերտները, դպրոցի տնօրենը և վարչական շրջանի ներկայացուցիչները:
  4. Կազմակերպվում է երաժշտական միջոցառում:


Friday, February 14, 2014

Ռադիոյի համաշխարհային օր

Փետրվարի 13-ը ռադիոյի  համաշխարհային օրն է: Այսօր 198 ավագ դպրոցում հասարակագիտության դասի շրջանակներում 10-1 դասարանում, ինտերակտիվ մեթոդներով  դասը վարեց Լ.Գրիգորյանը: Երեխաներին  հանձնարարվեց նկարելու իրենց պատկերացումների ռադիոն և  համեմատականներ անցկացնել ներկա օրերի ռադիոյի  հետ, որից  հետո  գրելու, թե ի՞նչ զգացողություններ ունեցան նրանք հանձնարարությունը կատարելիս և  ի՞նչ  կապ  ուներ  տվյալ հանձնարարությունը այսօրվա հետ: Տարբեր  կարծիքներ  հնչեցին, քննարկվեցին  երեխաների  առաջարկությունները: Այնուհետև աշակերտները բաժանվեցին  երկու  խմբի`առաջին խմբին հանձնարարվեց գրել ռադիոյի դրական  կողմերը, մյուս խմբին` ռադիոյի բացասական կողմերը: Աշխատանքի ավարտին երեխաները խոսեցին իրենց տպավորությունների մասին:
Նույն թեմայով դասը 10-4  դասարանում  վարեց   ռուսաց լեզվի ուսուցչուհի Թորոսյան Նոնան: Այս դասի հետաքրքրությունը կայանում էր նրանում, որ  իրենց  պատկերացումների ռադիոն  պատկերելուց  առաջ  ուսուցիչը  թղթից  պատրաստած  ռադիոյի օրինակ ցույց տվեց նրանց,  աշխատանքի ավարտին   ուսուցիչը շնորհանդեսի տեսքով  ներկայացրեց ռադիոյի պատմությունը, և թե  ով է  եղել է  այս  տոնի  առաջացման պատճառը: Աշխատանքի ավարտական  փուլը   ամփոփվեց  կազմակերպված  խմբայինաշխատանքով և  քննարկմամբ:
                             












Tuesday, December 10, 2013

Ֆոտբոլի 2014թ-ի առաջնությանն են պատրաստվում 198 ավագ դպրոցի 10-րդ դասարանցիները

198 ավագ դպրոցի 10-րդ դասարանցիները մասնակցում են eLanguages ծրագրի
World Cup 2014 նախագծին: Աշակերտները կազմակեպեցին ֆուտբոլի աշխարհի առաջնության վիճակահանությունը, որի արդյունքում յուրաքանչյուր աշակերտ ընտրեց առաջնությանը մասնակցող մի երկիր և այդ երկրի հավաքականը ներկայացնելու է դեկտեմբերի 25-ին կազմակերպվող միջոցառմանը:

    
 







Wednesday, November 27, 2013

Համագործակցություն Երևանի կենդանաբանական այգու հետ


Ուրախությամբ տեղեկացանք, որ մեր համագործակցությունը Կենդանաբանական այգու հետ շարունակվում է:


Saturday, June 15, 2013

Մեր դպրոցը մասնակցում է ԳլոբալԼաբ միջազգային նախագծին:

ԳլոբալԼաբ կազմակերպությունը հիմնադրվել է Ռուսաստանի դաշնությունում: Կազմակերպության նպատակն է աջակցել դպրոցների աշակերտներին ավելի լավ ճանաչել իրենց քաղաքը, երկիրը, հասկանալ բնապահպանական խնդիրները, գործնական աշխատանքների միջոցով, կատարել ինքնուրույն հետազոտություններ: