Showing posts with label Մասնագիտական կողմնորոշում. Show all posts
Showing posts with label Մասնագիտական կողմնորոշում. Show all posts

Saturday, April 19, 2014

Մասնագիտական կողմնորոշման շաբաթ ռուսերենից:

С 15.04  в старшей школе № 198 проходила «Неделя русского языка». В рамках «Недели» проводилось несколько мероприятий, в том числе дни профориентации. В мероприятиях кроме учеников старшей школы №198 принимали участие девятиклассники из трёх близлежащих  основных школ: школы №197, №88, №186. Учащиеся познакомились друг с другом, с учителями-русистами школы, получили ответы на вопросы, касающиеся изучения русского языка.

Первый день был назван «Нестрашный экзамен по русскому языку». Учащиеся с интересом выполняли  задания, участвовали в викторине. Все задания носили занимательный характер, были интересные и познавательные.



Второй  день был назван «Творческая мастерская». В этот день учащиеся показывали свой творческий потенциал, способность свободно высказывать свои мысли по-русски. Ребятам было предложено составить рассказ по ситуативным картинкам. Работа проходила в группах. Рассказы получились очень интересные, ученики с юмором описали ситуации, представленные на картинках. Со следующим заданием тоже справились на отлично. Учащиеся с большим  интересом описывали картины известных художников и прекрасно представили свои работы.
 

 Заключительный третий день мы назвали «Мы озвучиваем мультфильмы» . Учащимся были предложены отрывки из известных русских мультфильмов, которые они должны были озвучить. Работа была увлекательной и понравилась ребятам. Не всем удалось справиться с трудной задачей, но главным было желание!


 Закончилась «Неделя» исполнением любимых детских песен и вручением сертификатов. Ученики поблагодарили  школу и учителей за интересно  проведённое время, а учителя в свою очередь передали благодарность коллегам-русистам  за их труд и содействие в организации мероприятия. 

Thursday, February 20, 2014

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ» :

2014թ-ի  փետրվարի 18-20  Երևանի N 198 ավագ դպրոցում  անցկացվեց մասնագիտական կողմնորոշման շաբաթ՝ պատմություն առարկայից: Շաբաթին մասնակցում էին   աշակերտներ 186, 197  դպրոցներից: Աշակերտները աշխատանքի առաջին փուլում բաժանվեցին խմբերի, ծանոթացան աշխատանքին: Թեման Հայաստանի  Առաջին  հանրապետությունն էր: 
Աշխատանքի  երկրորդ  փուլում կազմակերպվեց  խմբային քննարկում հիշյալ թեմաների շուրջ՝
 1.Ինչ պայմաններում անկախացավ Հայաստանի առաջին  Հանրապետությունը,
2.Երբ է  լուծարվել Անդրկովկասյան սեյմը,
3.Որն էր մայիսյան ապստամբության նպատակը,
4.Գնահատել Բաթումի պայմանագիրը,
5.Ինչպես կազմավորվեց հայոց բանակը:
Այս  աշխատանքին հաջորդեց  երրորդ՝վիկտորինայի փուլը: Նախօրոք կազմված հարցերից պատրաստվել էր  պրեզենտացիա, երեխաներին բաժանվել գունավոր կպչուն թղթեր, նրանց յուրաքանչյուր հարցին պատասխանելու համար տրվեց 1 րոպե  ժամանակ,ավարտին թղթերը  տրվեցին ժյուրիի անդամներին,ովքեր  հաշվեցին միավորները,ողջունեցին հաղթող  խմբին,ոգևորեցին մասնակից երեխաներին: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ աշխատեցին և ոգևորությամբ մեկնաբանեցին արդյունքները:




















Thursday, January 30, 2014

Անգլերենի շաբաթ

Հունվարի  21, 22, 23, 2014 թ.,տեղի ունեցավ մասնագիտական կողմնորոշման շաբաթ անգլերենի  ՄՄ մասնակցությամբ:  Միջոցառմանը մասնակցում էին N 198, 186, 197 դպրոցի 9րդ դասարանների աշակերտները:
1 օր ` Ծանոթություն, հետաքրքրաշարժ թեստ’’ Տեսողական խաբկանք’’ , անցած տոներ` Ամանորը տարբեր երկրներում /ppt/, Happy New Year երգի ունկնդրում, բառային աշխատանք, կարաոկե կատարում:
Աշխատանքը ընդհանուր էր:Բոլորը ակտիվ մասնակցում էին:
2 օր` Անգլիախոս երկրներ.ա/The UK/ppt/, London /ppt/, աշխատանք տեքստի հետ:
Աշակերտները կազմեցին խմբեր և պատասխանեցին թեմաըին վերաբերվող հարցերին:
3 օր`բ/ ԱՄՆ,Ավստրալիա, Կանադա/ppt/ աշխատանք տեքստի հետ, գտնել հարցերի պատասխանները, միացնել խաթարված նախադասությունները, լուծել խաչբառը: Երրորդ օրվա վերջում երեխաները մասնակցեցին վիկտորինային, որը ընդգրկում էր հարցեր 3  օրվա նյութերից:
Աշխատանքը դարձյալ խմբային էր:Աշակերտները մասնակցում էին մեծ հաճույքով և հետաքրքրությամբ: 
Վերջում մասնակիցները ստացան վկայականներ: 


 

Monday, November 18, 2013

Մասնագիտական կողմնորոշման շաբաթ հայոց լեզվից

Նոյեմբերի 12-ին, 13-ին և 14-ին Երևանի №198 ավագ դպրոցում անցկացրին հայոց լեզվի և գրականության շաբաթ: Մասնակցում էին №198, №197, №88 և №186 դպրոցներից մոտ 37 աշակերտներ»
          Օրերը նվիրեցինք գրականությանը:
          Առաջին օրը ներկայացրեցինք Սայաթ-Նովայի <<Աշխարհումս ախ չիմ քաշի>> խաղը:
          Խմբեր կազմեցինք և քննարկեցինք խմբերով` վեր հանելով Սայաթ-Նովայի սերը, նշելով նրա առանձնահատկությունները:
          Երկրորդ օրը վերլուծեցինք Գրիգոր Նարեկցու <<Մեղեդի ծննդյան>> տաղը: Աշխատանքը դարձյալ խմբերով էր: Տաղն ընթերցելուց հետո դուրս բերեցին հերոսուհուն բնութագրող փողաբերությունները, համեմատությունները, մակդիրները և բացատրեցի, թե ինչ է խորհրդանշում: Այնուհետև ներկայացրի Ռաֆայել Սանտիի <<Սիքարինյան Տիրամայրը>> նկարը, պատմեցի նկարիչի կըանքի և նրա նկարների մասին: Խմբերում սկսեցին համեմատել Ռաֆայելի Աստվածամորը Գրիգոր Նարեկացու նկարագրած Աստվածամոր հետ` գտնելով նմանություններ և տարբերություններ արտաքինում, գունային տարբերություններ ու ընդհանրություններ, հատկություն, որ բնորոշ է միայն մեկին և այլն:

Երրորդ օրը դպրոց էին եկել որոշ աշակերտների ծնողներ նաև տատիկներ` դասին մասնակցելու նպատակով: Աշակերտները խոսեցին իրենց ստացած տպավորությունների, զգացումների մասին: Այնուհետև բոլորին բաժանվեց մասնակցության վկայական և որպես լավ բարեկամներ բաժանվեցինք:



Sunday, October 27, 2013

Մասնագիտական կողմնորոշման շաբաթ մաթեմատիկայից


Հոկտեմբերի  15-ին N 198 ավագ դպրոցում մեկնարկեց մաթեմատիկայի շաբաթը: Միջոցառմանը մնասնակցում էին  N 186,197,198 դպրոցների 9-րդ դասարանցիները: Երեխաները բաժանվեցին այնպիսի խմբերի,որոնցում կային տարբեր դպրոցների աշակերտներ:Նախավարժանքի նապատակով խմբերին տրվում էին տրամաբանական հարցեր,որը էլ ավելի աշխուժություն և հետաքրքրություն մտցրեց միջոցառման ընթացքին:Յուրաքանչյուր խմբին տրվեցին նախապես կազմված առաջադրանքների փաթեթները:Խմբերը նյութին ծանոթանալուց հետո միմյանց ուղղեցին հարցեր ու պատասխաններ: Զգացվում էր,որ երեխաները հետաքրքրությամբ են մասնակցում:Օրվա արդյունքները ամփոփելուց հետո առաջադրանք տրվեց հաջորդ հանդիպանը պատրաստ լինելու համար:
Հաջորդ հանդիպմանը երեխաները եկել էին ոգևորված,տնային աշխատանքները  կատարած: Նրանք ունեին բավականին ծավալուն ցուցակներ`հանելուկների և ասացվածքների,գրքերի և ֆիլմերի անվանումների,որոնցում պետք է անպայման լիներ նշված որևիցե թիվ:Զարմանլի է, բայց երեխաները կատարել էին բավականին մեծ հետազոտական աշխատանք:Բացի դրանից նրանք ստացան այդ օրվա առաջադրանքների փաթեթները և շատ կազմակերպված ու աշխույժ աշխատանքից հետո բավականին լավ արդյունք ցուցաբերեցին:

Օրվա վերջում արդեն երեխաները մտերմացել ու ընկերացել էին միմյանց հետ,ինչն էլ հանդիսանում էր միջոցառման նպատակը:Եվ իհարկե վերջում հաղթեց ընկերությունը:Ի հիշատակ հանդիպանը երեխաներին տրվեցին մասնակցության վկայականներ: