Showing posts with label Միջոցառումներ. Show all posts
Showing posts with label Միջոցառումներ. Show all posts

Thursday, June 26, 2014

ԿԱ՜ՆՔ, ՊԻՏԻ՜ ԼԻՆԵՆՔ ՈՒ ԴԵՌ ՇԱՏԱՆԱ՜ՆՔ


 Արդեն 2 տարի է , ինչ մեր աշակերտական խորհուրդը ակտիվորեն մասնակցում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած աշխատանքներին` իրականացնելով սեփական մտահաղացմամբ ծրագրեր կամ աջակցելով երիտասարդական հիմնադրամի կազմակերպած ծրագրերին : Այսպիսի ծրագրերից էր 19.06.14 թ. Երևանի ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների համատեղ ջանքերով կազմակերպված «Կա՜նք, պիտի՜ լինենք ու դեռ շատանա՜նք» խորագրով գեղանկարչական և լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը նաև այս տարվա կատարված աշխատանքների ամփոփումն էր: Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը,որը շնորհակալագրեր հանձնեց ակտիվ աշակերտական խորհուրդների նախագահներին և ակտիվ անդամներին: Մեր աշակերտական խորհրդի նախագահ Լիլիթ Սարաջյանը և խորհրդի անդամ Ալիկ Հայրապետյանը ևս ստացան  շնորհակալագրեր:


   





Monday, May 19, 2014

Մայիսը հաղթանակների ամիս

                                           09.05.2014թ
     Հաղթանակների ամիս է մայիսը: Իսկ հաղթանակն ապահովում է հայ զինվորը: Եվ ապագա հայ զինվորի ՝  Հ Հ պաշտպանության նախարարությանՎ. Սարգսյանի Ռազմական ինստիտուտի    ուսանողների համար ելույթ ունեցան Երևանի N 198  ավագ դպրոցի սաները: Նրանք ներկայացրեցին հայ զինվորի անցած հերոսական ուղին Հայրենական մեծ պատերազմից մինչև Շուշի:

   Մարդիկ երբեք չեն մոռանա մայիսյան այն օրը ,երբ հաղթական հրավառության որոտը  ամբողջ աշխարհին ազդարարեց   ֆաշիզմի  ջախջախման մասին: Տարիներ հետո այդ օրը փառաբանվեց ևս մեկ հաղթանակով և այս  անգամ արդեն Արցախն էր ՝հերոսական Շուշին:
 Մայիսի 9-ը դարձավ հերոսության վկա  ու վերքի  սպի :Դարձավ հաղթության կրկնակի տոն ,  հայ ոգու վերածնունդ ,որը  եկել է  դարերից՝ Ավարայրից ու Սարդարապատից:   
    Աշակերտները  շնորհանդեսների տեսքով ներկայացրին հայրենական պատերազմի  ռազմական գործողություններից ամենաառաջինը՝ Բրեստի պաշտպանությունը և վերջին հաղթական գրոհը՝ Բեռլինի գրոհը: Արցախյան հերոսամարտից ներկայացված էր առաջին հաղթական Քարին տակի կռիվը ,Շուշիի ազատագրումը և մայր հայրենիքի հետ ցամաքային կապ հաստատելու համար հաղթական Լաչինի  համար մղված կռիվը:Ելույթը համեմված էր  հայրենասիրական երգ ու պարով: Աշակերտները մեծ ոգևորությամբ  փառաբանեցին մեր հաղթական երթը ու զգուշացրին ի լուր աշխարհի .
                      Որ եթե նորից մրրիկ բարձրանա, 
                      Մայիսի 9-ով պիտի վերջանա: 
Երևանի N 198 ավագ դպրոցը և տնօրեն Արտաշես Թորոսյանը  ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական  ինստիտուտում մայիսյան եռատոնին նվիրված տոնական միջոցառում կազմակերպելու  և անցկացնելու համար    պարգևատրվեցին պատվոգրով:










Ուղևորները

hetev.jpgԴեպի Հարության  տոն տանող ընթացքը ինքնաքննումի, ինքնավերլուծության, զղջումի և ապաշխարության շրջան է: Փորձում ենք ուղղել մեր սայթաքումները, մեր  ներքին ձայնին անսալով` կարողանում ենք գտնել Ճիշտ ճանապարհը:
Մարդ արարածը, աստվածանման հոգու անմահություն ունենալով հանդերձ, մեղսագործ բնություն ունի: Դրա համար էլ առանձնացված է այսպիսի մի շրջան,  որ մարդը կարողանա շտկել իր անձը:
Եթե մեծահասակը գիտակցաբար է մոտենում այս ամենին, ապա դեռահասին դժվար է խոսքով ու խրատով սովորեցնել դա: Զղջումն ու ապաշխարությունը ավելի մատչելի ու հասկանալի է դառնում խաղերով ու թատերական ներկայացումներով: Այդպիսի մի փորձ էր 91 դասարանի դասղեկ Հռիփսիմե Մելքոնյանի կողմից կազմակերպված <<Ուղևորներ>> ներկայացումը:
Ծանր էին ուղևորների <<բեռները>>: Դրանք մարդկային մեղքերն էին` ագահություն , բարկություն ,  նախանձ,  հպարտություն,  որկրամոլություն,  ծուլություն,  բղջախոհություն:
Դժվար էր դրանցից բաժանվելը.  դրանք  և' թանկ էին,  և' սովորական դարձած:
Մարդակային մեղքերից `<<բեռներից>> , հեշտ ազատվելուն  օգնեցին այլաբանորեն  ներկայացված աստվածաշնչյան առակները:
Ու աշակերտները  հասկացան,  որ սերը , բարությունն ու ներողամտությունը օգնում են մարդուն ամենադժվար պահերին:
Դեպի Նոր Երկիր ուղևորությունը ավարտվում է մեծ ցնծումով.
-Քրիստոս հարյավ ի մեռելոց:
-Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:

Sunday, May 18, 2014

Երևանի N198 ավագ դպրոցի լավագույն աշակերտները

Մայիսի 15-ին Երևանի  N 198 ավագ դպրոցում կազմակերպվել էր միջոցառում նվիրված լավագույն աշակերտների մրցանակաբաշխությանը:  Ընտրված օրվա ընտրությունը ինքնանպատակ չէր. մայիսի 15-ը   համարվում է  Ընտանիքի միջազգային  օր, ուստի և լավագույն արդյունքների հասած աշակերտների ծնողների  դերը այս գործում միանշանակ ունի մեծ նշանակություն: Միջոցառման նպատակը խրախուսելն էր այդ աշակերտներին և նրանց ծնողներին շնորհակալության խոսքեր ասելն էր, քանի որ լավ ընտանիքում  ապրող երեխան վաղվա ընտանիքի, վաղվա երկրի կառուցողն ու ստեղծողն է, վաղվա հայրենիքը շենացնողը:   Միջոցառմանը մասնակցում էին լավագույն աշակերտների ծնողները,հարակից դպրոցների տնօրենները և ուսուցիչները:
Ընտրվել էին  լավագույն տասը  աշակերտներ :Հինգ աշակերտ հիմնական դպրոցից

1. Սարգսյան Արամ 9-1 դասարան
2. Սահակյան Անժելիկա 9-1 դասարան,
3.Ջանիբեկյան Մարիա 7-1 դասարան,
4.Զաքարյան Անի 7-1դասարան,
5.Մարտիրոսյան Էդուարդ 8-1 դասարան:
Հինգ աշակերտ ավագ դպրոցից՝
1.Մարտիրոսյան Ջուլիետա11-4 դասարան,
2.Պրազյան Նելլի 10-1 դասարան,
3.Բարեղամայան Անժելա 10-4 դասարան,
4.Շիրինյան Մարո10-3 դասարան,
5.Հախումյան Մերի 11-2 դասարան:
Լավագույն աշակերտները պատրաստել էին շնորհանդեսներ, որտեղ ներկայացնում էին իրենց դպրոցը,ուսուցիչներին և իրենց:Լավագույն աշակերտների ծնողները պարգևատրվեցին շնորհակալագրերով :Շնորհակալագրերով պարգևատրվեցին նաև N150 ,N166 և N88 հիմնական դպրոցները ,որոնց շրջանավարտներն ընտրվել էին լավագույն աշակերտներ: Շիրինյան Մարո10-3 դասարան N88 հիմնական դպրոց,Հախումյան Մերի 11-2 դասարան N150 հիմնական դպրոց,Պրազյան Նելլի 10-1 դասարան N166 հիմնական դպրոց:

  Ներկաներին ողջունեց  և  շնորհավորեց դպրոցի տնօրեն Ա.Թորոսյանը  :  Աշակերտներին և  ծնողներին  շնորհավորեցին և իրենց բարեմաղթանքները հղեցին նաև  հրավիրված դպրոցների   տնօրենները՝ Հայրապետյան Մ.N150 դպրոց,Հարությունյան Գ. N 88դպրոց,Քուշկյան Մ.N 166 դպրոց: 

    Միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում և անչափ հաճելի էր լսել երախտիքի խոսքեր սաներից, ովքեր մեր ապագան են և մեր վաղվա օրը:




















Tuesday, May 13, 2014

Հանդիպում Ճարարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանի պրոռեկտոր Ա. Հովհաննիսյաննի հետ

13.05.2014թ. տեղի ունեցավ հանդիպում Ճարարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանի տնտեսագիտական գիտությունների թեկնածու , պրոռեկտոր Անահիտ Հովհաննիսյանի   և Երևանի 198 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտների հետ:

 


Monday, May 5, 2014

Էկոլոգիայի վերաբերյան պրոեկտ

Ուսումնական ծրոգրի շրջանակներում 10-րդ դասարանի աշակերտների կողմից կատարվել է հետազոտություն մոլորակի էկոլոգիայի վերաբերյալ: Հանձնարարվեց շնորհանդեսների պատրաստում:  Քննարկվեցին մոլորակի էկոլոգիական խնդիրները: Աշակերտները բաժանվեցին խմբերի /ըստ նախասիրությունների/: Յուրաքանչյուր խմբի հանձնարարվեցին մեկ խնդիր`  ջրի ախտոտում, օդի աշտոտում ...Խմբերը իրենց աշխատանքների վերջում տվեցին իրենց խնդրի լուծումը...Աշակերտները քննարկեցին և ադրադարձան ` տալով լուծումներ նաև Հայաստանի էկոլոգիական խնդիրներին:













Sunday, May 4, 2014

Ճանաչիր աշխարհի մշակույթներն ու երկրները

Յունեսկօի   գործերով  Հայաստանի  ազգային  հանձնաժողովի  «Ճանաչիր աշխարհի մշակույթներն ու երկրները» ծրագրի շրջանակներում  198 ավագ դպրոցի մի խումբ աշակերտներ հյուրընկալվել էին   Անանիա  Շիրակացու  անվան ճեմարան-կրթահամալիր, որտեղ կայացավ Շվեյցարիայի համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերի  հետ  հանդիպումը:Դեսպանի ուղերձից հետո մասնակից երեխաները հարցեր ուղղեցին դեսպանին, ով ողջունեց երեխաների նախաձեռնությունը  և մեծ պատրաստակամությամբ պատասխանեց հարցերին:Կայացած հանդիպումը հետաքրքիր էր և բովանդակալից: 



Saturday, May 3, 2014

ՄԻՋԴՊՐՈՑԱԿԱՆ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ N 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ



Երևանի  N198 ավագ դպրոցում ապչիլի 28-ին տեղի ունեցավ ՄԻՋԴՊՐՈՑԱԿԱՆ  ԲՆԱԳԻՏԱԿԱՆ  ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ  ՆԱԽԱԳԾի  եզրափակիչ փուլը:: Նախագծի շրջանակներում  166, 186, 88,197 հիմնական և 198 ավագ դպրոցների 7-8 դասարանների աշակերտները ուսուցիչներ` Մ. Ապրեսյանի և Լ. Բալայանի  ղեկավարությամբ  իրականացրեցին ինքնուրույն հետազոտական աշխատանքներ բուսաբանությունից և կենդանաբանությունից: Աշխատանքների  էլեկտրոնային ստուգումը կազմակերպելու  համար նախագծի  ղեկավար ուսուցիչները մինչ աշխատանքներն ավարտելը այցելեցին մասնակից դպրոցներ,`երեխաներին տեղում բացատրեցին համակարգչից օգտվելու հմտությունները: Աշակերտները նախատեսված ժամանակահատվածում համացանցի միջոցով ուսուցիչների կողմից ստացել են համապատասխան ցուցումներ և դիտողություններ:
 Աշխատանքի երկրորդ փուլում  աշակերտները իրենց աշխատանքները շնորհանդեսի ձևով  ներկայացրեցին N 198 ավագ դպրոցում: Միջոցառմանը ներկա էին ծնողներ, նշված դպրոցներից ուսոււցիչներ, տարբեր դասարանների աշակերտներ: 






         
          

 Միձոցառման երրորդ փուլում ,որը տեղի ունեցավ ապրիլի 28-ին, նշված դպրոցների սաները  իրենց ուժերը չափեցին կենսաբանության վիկտորինայում: Վիկտորինան անցավ հաճելիորեն լարված, ակտիվ մթնոլորտում: 198 ավագ դպրոցի բնագիտական մեթոդմիավորման նախաձեռնությամբ մրցույթի մասնակիցներին հանձնվեցին  մասնակցության վկայականներ, մասնակից դպրոցներին` շնորհակալագրեր: Խրախուսական նվերներ ստացան նաև մրցույթի ամենաակտիվ մասնակիցները